«Դավիթ Գասպարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Հայ գրողներ ՀոթՔաթ գործիքով
Տող 69. Տող 69.


{{DEFAULTSORT:Գասպարյան, Դավիթ}}
{{DEFAULTSORT:Գասպարյան, Դավիթ}}

[[Կատեգորիա:Հայ գրողներ]]

11:19, 20 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Դավիթ Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1947
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀՀայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի կրթության և գիտության նախարարություն
Պարգևներ
Դավիթ Գասպարյան Վիքիդարանում
 Davit Gasparyan Վիքիպահեստում

Դավիթ Գասպարյան (հոկտեմբերի 18, 1947, Երևան), հայ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կյանքը

Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևանում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Անդամակցել է Հայաստանի տարբեր պարբերականների խմբագրական խորհուրդներին։ Խմբագրել է (1985-1990) «Քննադատական տարեգիրք»-ը։ Հեղինակ է 60-ից ավելի գրքերի, 1000-ից ավելի գրականագիտական, քննադատական և հրապարակագրական հոդվածների։

Երկեր

  • 20-րդ դարի հայ գրողներ (Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի, Համո Սահյան, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան), մատենաշար 5 հատորով), Երևան, 2001-2013։
  • Հայ գրականություն (մատենաշար 5 հատորով), Երևան, 2000- 2010։
  • Ողբերգական Չարենցը, Երևան, 1991։
  • Հայ սովետական պոեզիայի պատմություն, Երևան, 1987։
  • Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Երևան, 1983։

Պարգևներ և մրցանակներ

  • 2011 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակագոր գործչի կոչման։
  • 2010 թվականին արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի։
  • 2007 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների։
  • 1984 թվականին արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
  • 1980 թվականին արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի։

Տես նաև

Աղբյուրներ

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».