«Հայ ժողովրդի էթնոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.


=== Հունական ավանդազրույց ===
=== Հունական ավանդազրույց ===
Հույն պատմիչ, աշխարհագրագրետ [[Ստրաբոն]]ն իր <<Աշխարհագրություն>> աշխատությունում, հիմք ընդունելով [[Հոմերոս]]ի [[ <<Ոդիսական>> ]] պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ [[Թեսալիա]]յի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է [[Իբերիա]]ն ու [[Աղվանք]]ը, հասել՝ մինչև [[Կասպից ծով]] և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային:
Հույն պատմիչ, աշխարհագրագրետ [[Ստրաբոն]]ն իր <<Աշխարհագրություն>> աշխատությունում, հիմք ընդունելով [[Հոմերոս]]ի [[Ոդիսական]] պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ [[Թեսալիա]]յի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է [[Իբերիա]]ն ու [[Աղվանք]]ը, հասել՝ մինչև [[Կասպից ծով]] և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային:
Սակայն այդ ժամանակաշրջանում [[Առաջավոր Ասիա]]յի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան:
Սակայն այդ ժամանակաշրջանում [[Առաջավոր Ասիա]]յի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան:



16:41, 15 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Հայ ժողովրդի էթնոգենեզ (հայ ժողովրդի ձևավորումը), հայ ժողովրդի ձևավորման բարդ և երկարատև գործընթացը, որ տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Չնայած հայերը բնակվում են Հայկական լեռնաշխարհում շատ ավելի վաղ ժամանակներից, բուն հայերի էթնոգենեզը տևել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 4-րդ դարը։

Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ ավանդազրույցները

Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։

Հայկը — հայ ժողովրդի նախահայրը։

Հունական ավանդազրույց

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր <<Աշխարհագրություն>> աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային: Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան:

Վրացական ավանդազրույց

Ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ (9-րդ դ.), Լեոնտի Մռովելի (11-րդ դ.) և այլք)։ Պատմվում է Թորգոմասը ումեր 8 որդի, որոնցից առաջացան մի շարք ժողովուրդներ։ Իր որդիներից մեծը Հայուն էր՝ հայերի նախնին, մյուսը՝ Զարթլոսն էր՝ վրացիների նախնին։

Արաբական ավանդություն

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։

Հինեբրայական (հրեական) ավանդություն

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։

Ներկայումս ընդունված տեսակետը

Ըստ ներկայումս ընդունված և ամենատարածված տեսակետի հայ ժողովուրդը բնակվել է Հայկական լեռնաշխարհում դեռևս Հայասա-Ազզիի և Արատտայի ժամանակներից։ Չնայած որոշ գիտնականներ կասկածի են ենթարկում այս տեսակետը, մատնանշելով այն փաստը, որ ուրարտները խոսել են ոչ հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզվով, դա բացատրվում է նրանով, որ Ուրարտու պետությունը կառավարվել է փոքրաթիվ և վերնախավ հանդիսացող ուրարտների կողմից, ովքեր Ուրարտուի անկումից հետո ձուլվել են հայերի հետ։ Դա է ապացուցում այն փաստը, որ շատ հայերեն բառեր առկա են ուրարտերենում և ուրարտական ծագման բառեր էլ առկա են հայերենում։

Ուրիշ տեսակետներ

Առավել քիչ հայտնի, հայերի ձևավորման միգրացիոն տեսակետը հիմնվում է այն փաստի վրա, ու Հերոդոտոսը նմանեցնում է հայերին և հարևան փռյուգացիներին։ Եվ չնայած այն նրան, որ այդ նմանությունը պայմանանավորված էր նույն բնակլիմայական պայմաններում ապրելու հետևանքով, որոշ գիտնականներ ենթադրում են, որ հայերն ու փռյուգացիները գաղթել են Բալկանյան թերակղզուց Ուրարտուի անկման շրջանում։

Հայերի էթնոգենեզի պատմությունը

Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը Հայաստանում մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը

Մինչև Հայաստանում սովետական իշխանության հաստատումը, տարածված էր հայերի արիականության գաղափարն, ըստ որի հայերն ավելի հին են քան հրեաները։

Սակայն երբ Հայաստանը դարձավ սովետական հանրապետություն, հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը կախման մեջ ընկավ Մոսկվայի դիրքորոշումից։ Մինչև 20-րդ դարի 30-ականնները, ԽՍՀՄ-ը փորձում էր բարեկամական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, որի պատճառով գրքերում համարյա թե չէր նշվում այն փաստը, որ հայերը երբևիցե ապրել են Թուրքիայի տարածքում և սահմանափակում էին հայերի բնօրրանը հանրապետության տարածքով։ Այդ տարիներին լուրջ հետազոտություններ չեն անցկացվել։ Եվ որպեսզի ԽՍՀՄ-ը վերջնականապես ցրի այն տեսակետը, ըստ որի հայերն են Հայկական լեռնաշխարհի բնիկները, այն գրքերում և դպրոցներում մտցրեց այսպես կոչված գաղթային տեսակետն ըստ որի հայերն այստեղ են գաղթել Բալկանյան թերակղզուց։

Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև 1980 թ.

Հայ ժողովրդի էթնոգենեզն ուսումնասիրողները Հայաստանում, ձախից աջ`
Հակոբ Մանանդյան
Գրիգոր Ղափանցյան

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի ծագման վարկածները կտրուկ փոխվեցին։ Այն պայմանավորված էր նախ նրանով, որ արևմտյան Ուկրաինան գրավվել էր և միացվել արևելյան Ուկրաինային, որ հույս էր ծնում հայ ժողովրդի մեջ միավորել պատմական Հայաստանը։ Բացի դրանից կար Կարսի մարզն ու Արարատ լեռը Հայաստանի հետ վերամիավորելու լուրջ հավանականություն, որը ցավոք ի կատար չածվեց։ Նաև խրախուսվում էր սփյուռքից հայրենադարձությունը և խոսել նրա մասին, որ հայերն այստեղ բնիկ չեն, սխալ կլիներ և այդ իսկ պատճառով սկսվեց ավելի շատ խոսվել հայերի բնիկ լինելու մասին տեսակետը։ Այդ պատճառով պետք էր նոր տեսակետ։

«Հայասյան» հիպոթեզների ի հայտ գալը

1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին, որպես հայ ժողովրդի նախահայրենիք սկսվեց նշվել Հայասա պետությունը, որ նշվում էր խեթական սեպագրերում և որ գտնվում էր Խեթերի թագավորությունից արևելք՝ այսինքն Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ 1947 թ-ին Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Հայասան — հայ ժողովրդի բնօրրանը» աշխատությունը, որտեղ նա ապացուցում էր «Հայասան որպես հայերի նախահայրենիք» տեսակետն այն փաստով, որ հայերենն ունի երկու բնույթ. այն և հնդեվրոպական է և փոքրասիական, ինչպես նաև Հայք և Հայասա բառերի նմանությամբ։ 1950-ական թթ-ի սկզբներին Հակոբ Մանանդյանը, Բաբկեն Առաքելյանն ու Սուրեն Երեմյանը, հրատարակեցին աշխատություններ, որտեղ մերժվում էր գաղթային կամ միգրացիոն հիպոթեզը։ Շատ գիտնականներ, այդ թվում Ադոնցը ընդունում էին այն տեսակետն ըստ որի Հայասա անունը կազմված է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։

Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը 1980 թ-ից հետո

Այս փուլը բնութագրվում էր ԽՍՀՄ-ի գրաքննության թուլացմամբ, որի հետևանքով ավելի շատ սկսվեց խոսվել Հայասյան հիպոթեզների մասին։ Բացի դրանից 1980-ականներից ի հայտ եկավ Հայկական հիպոթեզը, որի հեղինակներն էին ժամանակի ականավոր գիտնականներ ալադեմիկոս Թամազ Գամկրելիձեն և դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ Իվանովը; ըստ Հայկական հիպոթեզի հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

Շուտով սրվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունները և ադրբեջանցիները սկսեցին օգտագործել միգրացիոն հիպոթեզը, որպեսզի ապացուցեն, թե հայերն այստեղ բնիկներ չեն։ Այդ պատճառով միգրացիոն հիպոթեզը սկսվեց կապվել ադրբեջանցիների հետ և համարվել թշնամական, և Հայաստանում դրա փոխարեն սկսվեցին ավելի շատ տպագրվել Հայասյան հիպոթեզները։

Հարցի ներկայիս կարգավիճակը

Անցյալում ժողովրդի էթնոգենեզն ուսումնասիրելու համար օգագործվում են երեք հասկացողություն. անթրոպոգենեզ, կամ ժողովրդի կենսաբանական ծագումը; գլոտոգենեզ, կամ ժողովրդի լեզվի ծագումը; և կուլտոգենեզ - ժողովրդի մշակույթի առաջացումը։ Ներկայումս դրանց փոխարինելու են եկել գենետիկան, լեզվաբանությունը և հնէաբանությունը, համապատասխանաբար։

Պատմական աղբյուրներ

Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը, որտեղ նշվում է «Արմինա», հին պարսկ.՝ Armina տեղանունը։

Հայոց գրերի մասին տեղեկությունները մինչև գրերի գյուտ բացակայում են։ Հայերը սկսում են շարադրել իրենց պատմությունը սկսած 4-5-րդ դարերից։ Դրանցից ամենաամփոփը դա «Հայոց Պատմություն» երկն է, որի հեղինակն է Մովսես Խորենացին։

Արմենիա անվանումն առաջինը հիշատակում է Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը (մոտ մ.թ.ա. 520 թ.)։ Հայերի ավելի հին լինելու մասին վկայում է այն փաստը, որ եռալեզու Բեհիսթունի արձանագրությունում հին պարսկ.՝ Armina և էլամերեն Har-mi-nu-ia հանդիպում են աքադերեն հատվածի այն հատվածներում, որտեղ նշվում է U-ra-aš-ṭu, այսինքն Ուրարտու, որ նշանակում է որ Արմենիան և Ուրարտուն նույն երկրի անվանումներն են տարբեր լեզուներով։ Հետագայում հայերը հիշատակվում են մի շարք այլ աղբյուրներում, օրինակ Հերոդոտոսի մոտ հանդիպում ենք.

Գիրք I, էջ 180: Քաղաքը [Բաբելոն] բաղկացած է երկու հատվածից։ Միջով հոսում է Եփրատ գետը, որ սկիզբ է առնում Հայաստանում։ Այն մեծ և հզոր գետ է և թափվում է Կարմիր ծով։

Գիրք I, էջ 194: … Հայաստանում, որ Ասորեստանից հյուսիս է, պատրաստում են լավ նավեր…

Հայաստանի մասին մեծ քանակությամբ տեղեկություն է հաղորդում Քսենոֆոնը (մ.թ.ա. 4-րդ դար) և Ստրաբոնը (մ.թ.ա. 1-ին դար). վերջինս մեծ ճշգրտությամբ նկարագրել է Հայաստանի աշխարհագրությունը։

Լեզվաբանություն

Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում է առանձին խումբ։ Գիտնականների մեծամասնությունը կարծում է, որ հայերենը բավական մոտ է հին հունարենին և, գուցե, փռյուգերենին, մտցնելով հայերենը հունա-հայկական ընտանիքում։ Իհարկե փռյուգերենի մասին բոլոր տեղեկությունները գալիս են ոչ հավաստի աղբյուրներից և ասել, որ այն հայերենի բավական նման է, սխալ կլինի։

Հայերենում կան բավական փոխառություններ։ Փոխառությունների առաջին փուլը կապված է քրիստոնեության ընդունման հետ. այն ընթացքում փոխառություններ կատարվեցին ուշ արամեերենից, հին հունարենից և լատիներենից։ Երկրորդ փուլը կապված է պարթևական տիրապետության հետ։ Իսկ վերջերս հաստատվել է, որ մեծ քանակությամբ հայերեն բառեր ունեն ուրարտական ծագում։

Վերջին փաստը կապված է նրա հետ, որ ուրարտներն ու նախահայերն ապրել են կողք կողքի երկար ժամանակ։

Մարդաբանական տվյալներ

Հայերը պատկանում են արմենոիդ ռասային, որը եվրոպոիդ ռասայի ենթառասն է։ Այդ ռասան բնութագրվում է ամուր մարմնակազմվածքով և միջին հասակով։ Գանգը բրախիկեֆալիկ է, դեմքը՝ բարձր, զարգացած երրորդական մազածածկույթով՝ մուգ գունավորմամբ, մեծ և երկար քթով։ Այս ռասային են պատկանում հայերը, ասորիները և Միջագետքի ու Անատոլիայի հնագույն բնակիչները։ Արմենոիդ ռասան առանձնացել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկզբներին։

17-րդ դարի հայ
19-րդ դարի հայուհի

Վերջին տարիների գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերը գենետիկորեն ամենամոտն են գտնվում Կովկասում ապրող ժողովուրդներին։

Հայերի գենետիկ հետազոտությունների տվյալներ
Հայերի և նրանց հարևանների գենետիկ կապը
Y-քրոմոսոմային հապլոխմբերի բազմազանությունն ու հանդիպման հաճախակամությունը հայերի մոտ

Ընդունված տեսակետ

Ըստ ներկայումս ընդունված տեսակետի, հայերն արդեն մի քանի հազարամյակ բնակվում են Հայկական լեռնաշխարհում։ Սկզբնապես, հայ բնակչությունը մեծ մասամբ բնակվում էր լեռնաշխարհի արևմուտքում, սակայն հետագայում տարածվեցին ողջ լեռնաշխարհով մեկ։ Այս տեսակետին որոշ գիտնականներ հակասում են այն փաստով, որ ուրարտները խոսել են ոչ հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզվով։ Սակայն դա պայմանավորված է եղել այն փաստով, որ այդ տարիներին իշխանությունն իրենց ձեռքն են կենտրոնացել փոքրամասնություն կազմող ուրարտները, որոնք հետագայում միաձուլվել են հայերի հետ։ Որոշ գիտնականներ համարում են, որ Ուրարտուի կործանումից հետո տեղի է ունեցել ընդամենը արքայատոհմի փոփոխություն. ուրարտական արքաներին փոխարինել են հայկական ծագման Երվանդունիները։

«Հայաստան» և «Հայ» բառերի ծագումը

Ահա բառերի ծագման օրինակներ.

  • «Հայաստան» կամ «Հայք» և «Հայ» բառերն առաջացել են հայ ժողովրդի նախահայր «Հայկի» անունից;
  • Հայերի վրացերեն անվանումը՝ վրաց.՝ სომხეთი (սոմեխ-) առաջացել է Եփրատի հյուսիսային հատվածի խեթերեն և աքքադերեն անվանումներից;
  • «Արմենիա» անվանումն առաջացել հայ ժողովրդի առաջացմանն իր մեծ մասնակցություն ունեցած «արմեններ» ցեղերի անվանումից։

«Հայասյան» հիպոթեզների ներկա կարգավիճակը

Գոյություն ունեն մի քանի «հայասյան» հիպոթեզներ, որոնք բոլորն էլ հիմնված են այն տեսակետի վրա, խեթական աղբյուրներում հիշատակվող Հայասան բնակեցված է եղել հայերով կամ «նախահայերով», ովքեր խոսել են հայերեն կամ «նախահայերեն»։

Զգուշավոր հայասյան հիպոթեզներ

«Զգուշավոր հայասյան հիպոթեզները» տեղադրում են Հայասան, որտեղ որ տեղադրում են խեթական թագավորության ուսումնասիրողները՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում, Ճորոխ գետի հովտում։

Ըստ այս հիպոթեզի հայերը թափանցել են Հայասա մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին, և հետագայում տարածվել են ողջ լեռնաշխարհով մեկ։ Այս հիպոթեզը մեծ տարածում գտավ աշխարհով մեկ։ Օրինակ անգլիացի հետազոտող Դեվիդ Լենգն իր 1970 թ-ին տպագրված «Հայաստան։ քաղաքակրթության բնօրրան» գրքում գրում է, որ Հայասան եղել է նախահայերի բնակության վայրը։

Ծայրահեղ հայասյան հիպոթեզներ

Հայասան ըստ «ծայրահեղ հայասյան հիպոթեզի»

Ըստ «ծայրահեղ հայասյան հիպոթեզների» Հայասան ընդգրկել է Հայկական լեռնաշխարհի ողջ արևմուտքը, իսկ հայերենն ամենահին ողջ լեզուն է։ Իհարկե հնարավոր չէ ամբողջությամբ ապացուցել այս հիպոթեզը, սակայն հնարավոր էլ չէ հերքել այն։

Տես նաև

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Կաղապար:Link FA