«Ուրցագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Ուրցագեղձ''' {{lang-lat|(''thymus'')}}- իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։
'''Ուրցագեղձ''' {{lang-lat|(''thymus'')}}- իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում [[լիմֆոցիտներ|T-լիմֆոցիտներ]]ի հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։


== Անատոմիա ==
== Անատոմիա ==
Տող 6. Տող 6.
Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ [[Ինվոլյուցիա]]յի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների քանակի մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։<ref>↑ Gray H. 4c. The Thymus // (bartleby.com) Anatomy of the Human Body. — Philadelphia: Lea & Febiger, 1918.</ref>
Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ [[Ինվոլյուցիա]]յի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների քանակի մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։<ref>↑ Gray H. 4c. The Thymus // (bartleby.com) Anatomy of the Human Body. — Philadelphia: Lea & Febiger, 1918.</ref>
Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային [[միջնորմ]]ում։ Առջևից այն հպվում է [[կրծոսկր]]ի մարմնին /մինչև IV [[կող]]ի մակարդակ/, հետևից՝ [[պերիկարդ]]ի վերին հատվածին, որը ծածակում է [[աորտա]]յի սկզբնական հատվածն ու [[թոքային զարկերակ]]ը, աորտայի աղեղին ու [[բազկագլխային երակ]]ին, իսկ կողքերից՝ [[միջնորմային պլևրա]]յին։
Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային [[միջնորմ]]ում։ Առջևից այն հպվում է [[կրծոսկր]]ի մարմնին /մինչև IV [[կող]]ի մակարդակ/, հետևից՝ [[պերիկարդ]]ի վերին հատվածին, որը ծածակում է [[աորտա]]յի սկզբնական հատվածն ու [[թոքային զարկերակ]]ը, աորտայի աղեղին ու [[բազկագլխային երակ]]ին, իսկ կողքերից՝ [[միջնորմային պլևրա]]յին։
Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ [[շարակցական հյուսվածք]]ով, որից դեպի օրգանի խորքն են անցնում խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների:
Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ [[շարակցական հյուսվածք]]ով, որից դեպի [[օրգան]]ի խորքն են անցնում խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների:


=== Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում===
=== Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում===

11:50, 14 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ուրցագեղձ լատին․՝ (thymus)- իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիտների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։

Անատոմիա

Կառուցվածք, տեղակայում

Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ Ինվոլյուցիայի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների քանակի մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։[1] Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային միջնորմում։ Առջևից այն հպվում է կրծոսկրի մարմնին /մինչև IV կողի մակարդակ/, հետևից՝ պերիկարդի վերին հատվածին, որը ծածակում է աորտայի սկզբնական հատվածն ու թոքային զարկերակը, աորտայի աղեղին ու բազկագլխային երակին, իսկ կողքերից՝ միջնորմային պլևրային։ Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ շարակցական հյուսվածքով, որից դեպի օրգանի խորքն են անցնում խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների:

Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում

Ուրցագեղձի արյունամատակարարումը կատարվում է ներքին կրծքային զարկերակի թիմուսային ճյուղերից(rami thymici arteriae thoracicae internae), աորտայի աղեղի, բազկագլխային ցողունի և վերին ու ստորին վահանագեղձային զարկերակների թիմուսային ճյուղերից։ Երակային արտահոսքը տեղի է ունենում ներքին կրծքային և բազկագլխային երակների ճյուղերով։ Ավշի արտահոսքը կատարվում է դեպի շնչափողաբրոնխային և հարկրծոսկրային ավշային հանգույցներ։ Ուրցագեղձը նյարդավորվում է աջ և ձախ թափառող նյարդերի ճյուղերով[2], ինչպես նաև վերին կրծքային և աստղաձև հանգույցների սիմպաթիկ նյարդերով, որոնք մտնում են օրգանը սնող անոթները շրջապատող նյարդային հյուսակների կազմի մեջ։ [3] [4]

Հիստոլոգիա

Ուրցագեղձի ստրոման ունի էպիթելյալ ծագում, առաջանում է առաջնային աղիքի առաջնային էպիթելից։ Երկու ձգաններ սկիզբ են առնում երրորդ խռիկային աղեղից և ներաճում առաջային միջնորմ։ Երբեմն ուրցագեղձի ստրոմայում ձևավորվում են լրացուցիչ ձգաններ չորրորդ զույգ խռիկային աղեղներից։ Ուրցագեղձի կառուցվածքային միավորը բլթակն է։ Յուրաքանչյուր բլթակում առանձնացնում են հստակ տարբերակվող երկու զոնաներ՝ կեղևային և ուղեղային(կենտրոնում)։ Կեղևային նյութը տեղակայված է բլթակի ծայրամասում և միկրոպրեպարատում երևում է մուգ գույնով (այն հիմնականում կազմված է լիմֆոցիտներից)։ Կեղևային շերտում տեղակայված են զարկերակիկներն ու մազանոթներ, որոնք ստեղծում են հեմատոթիմիկ պատնեշ։ Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։ Կեղևային նյութը կազմված է հետևյալ բջիջներից՝

  • էպիթելյալ ծագման բջիջներ
  1. հենարանային բջջիջներ, որոնք ձևավորում են հյուսվածքի հենքը, առաջացնում հեմատոթիմիկ պատնեշ,
  2. աստղաձև բջիջներ՝ սինթեզում են թիմիկ հորմոններ՝ թիմոպոետին, թիմոզին և այլն, որոնք կարգավորում են աճի գործընթացները, T-բջիջների հասունացումն ու տարբերակումը և իմուն համակարգի հասուն բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունը,
  3. բջիջ-«դայակներ»՝ ունեն ինվագինացիաներ, որտեղ զարգանում են լիմֆոցիտները,
  • հեմոպոետիկ բջիջներ
  1. լիմֆոիդ շարքի բջիջներ՝ հասունացող T-լիմֆոցիտներ,
  2. մակրոֆագալ շարքի բջիջներ՝ տիպիկ մակրոֆագեր, դենտրիտային և ինտեգրացվող բջիջներ։

Անմիջապես պատիճի տակ գերակշռում են բաժանվող T-լիմֆոբլաստները։ Ավելի խորը տեղակայված են հասունացող T-լիմֆոցիտները, որոնք աստիճանաբար արտագաղթում են դեպի ուղեղային նյութ։ Հասունացման պրոցեսը տևում է մոտ 20օր։ Հասունացման ընթացքում տեղի է ունենում TCR ռեցեպտորը կոդավորող գեների վերադասավորում և ձևավորում։ Զարգացման հաջորդ փուլում լիմֆոցիտները տարբերակվում են հելփերների և քիլլերների, այսինքն նրանց մակերեսին մնում են կամ CD4,կամ CD8 ռեցեպտորներ։ Հետագայում էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում անցնում են դրական սելեկցիա՝ էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում ընտրվում են «ֆունկցիոնալ պիտանի» լիմֆոցիտները, TCR-ն ու նրա կոռեցեպտորները, որոնք ընդունակ են փոխազդելու HLA-ի հետ։ CD8+ լիմֆոցիտները ընդունակ են փոխազդելու HLA I, իսկ CD4+՝ HLA II-ի հետ։ Հաջորդ փուլը լիմֆոցիտների բացասական սելեկցիան է, որը տեղի է ունենում կեղևային և ուղեղային նյութերի սահմանին։ Դենտրիտային և ինտեգրացվող բջիջները, որոնք հանդիսանում են մոնոցիտար ծագման բջիջներ, ընտրում են այն լիմֆոցիտներին, որոնք ընդունակ են փոխազդելու օրգանիզմի սեփական անտիգենների հետ և թողարկում նրանց ապոպտոզը։ Ուղեղային նյութում հիմնականում գտնվում են հասուն Т-լիմֆոցիտներ։ Այստեղից նրանք արտագաղթում են երակիկների արյան մեջ և տարածվում օրգանիզմում։ Ուղեղային նյութի բջջային կազմը ներկայացված է հենարանային էպիթելյալ բջիջներով, աստղաձև բջիջներով, մակրոֆագերով։ Այստեղ գտնվում են նաև արտատար ավշային անթոներ ու Հասսալի մարմնիկներ:

Ֆունկցիան

Արտադրում է մի շարք սպիտակուցային հորմոններ, մասնավորապես թիմոզին, թիմալին, թիմոպոետին, աճի ինսուլինանման գործոն-1, թիմուսային հումորալ գործոն: Ուրցագեղձի հիպոֆունկցիայի հետևանքով ընկճվում է իմունիտետը, քանի որ նվազում է արյան մեջ Т-լիմֆոցիտների քանակը: Ուրցագեղձում տեղի է ունենում հեմոպոետիկ նախորդող բջիջներից Т-լիմֆոցիտների հասունացումը: T-բջիջները հասունանալով արտագաղթում են ուրցագեղձից և ձեռք բերում ադապտիվ իմուն պատասխանն ապահովող մի շարք ֆունկցիաներ: Վաղ տարիքում ուրցագեղձի կորուստը գենետիկ մուտացիաների ժամանակ, ինչպես օրինակ Դի Ջորջիի համախտանիշի դեպքում, բերում է սուր իմունոդեֆիցիտի և ինֆեկցիաների նկատմամբ բարձր զգայունության: [5] [6] T-լիմֆոցիտների պաշարը ստեղծվում է կյանքի վաղ շրջաններում, ինչի հետևանքով ուրցագեղձի ֆունկցիան մեծահասակների շրջանում փոքրանում է: Ուրցագեղձի ինվոլյուցիայի հետ է կապված ծերունական տարիքում իմուն ֆունկցիայի ընկճումը, ինֆեկցիաների և քաղցկեղի նկատմամբ զգայունության բարձրացումը:

Կարգավորում

Նեյրոէնդոկրին և իմուն համակարգերի փոխազդեցության սերտ կապի մասին գիտնականնները սկսեցին ուշադրություն դարձնել միայն 20-րդ դարի 2-րդ կեսից սկսած: Այս փոխազդեցությունը իրականացվում են անմիջապես նյարդային վերջավորությունների միջոցով, որոնք նյարդավորում են ոսկրածուծն ու ուրցագեղձը, ինչպես նաև միջնորդավորված տեղային և դիստալ ազդեցության հորմոններով: Պեպտիդային հորմոնները կարող են դիտվել որպես Т-լիմֆոցիտների և էպիթելյալ բջիջների ֆունկցիայի մոդուլյատորներ: Գլյուկոկորտիկոիդները(ԳԿ) հանդիսանում են հիմնական էֆֆեկտոր գործոնները, որոնք պայմանավորում են էնդոկրին համակարգի ազդեցությունը իմուն համակարգի վրա: Թիմուսի համար ԳԿ աղբյուր հանդիսանում է մակերիկամների կեղևը, սակայն հաստատված է այն փաստը, որ որոշ հորմոններ, մասնավորապես պրեգնենոլոնն ու դեզօքսիկորտիկոստերոնը, սինթեզվում են նաև ուրցագեղձում: ԳԿ ճնշում են իմունիտետը, ինչպես նաև ուրցագեղձի շատ ֆունկցիաներ՝ բերելով նրա ատրոֆիայի: Ուրցագեղձի վրա ԳԿ մյուս ազդեցությունները, մասնավորապես դրանց ազդեցությունը թիմուսի զարգացման և Т-լիմֆոցիտների տարբերակման պրոցեսներում, քիչ են ուսումնասիրված: Սեռական հորմոնները ևս ունեն ընկճող ազդեցություն: Էկզոգեն սեռական հորմոնների ֆիզիոլոգիական կոնցենտրացիան գերազանցող դոզաները բերում են ուրցագեղձի ատրոֆիայի: Այս ազդեցությունը պայմանավորված է էստրոգենների և անդրոգենների թիմոցիտների, հատկապես CD4+CD8+ ֆենոտիպերով բջիջների, ապոպտոզ առաջացնելու ունակությամբ: Էպիֆիզի պեպտիդները դանդաղեցնում են ուրցագեղձի ինվոլյուցիան: Նմանատիպ ազդեցություն թողնում է նաև մելատոնինը, որը ունակ է առաջացնել օրգանի «երիտասարդացում»:[7]

Ուրցագեղձի հիվանդություններ

Ուռուցքներ

  • Թիմոմա, առաջանում է ուրցագեղձի էպիթելիալ բջիջներից,
  • Т-բջջային լիմֆոմա, առաջանում է լիմֆոցիտներից և նրանց նախորդներից,
  • Նեյրոէնդոկրին ուռուցքներ:

Ուրցագեղձի ուռուցքները կարող են հանդիսանալ բազմակի էնդոկրին նեոպլազիայի սինդրոմ տիպ Iի դրսևորում: [8]

Ծանոթագրություններ

  1. ↑ Gray H. 4c. The Thymus // (bartleby.com) Anatomy of the Human Body. — Philadelphia: Lea & Febiger, 1918.
  2. ↑ Parasympathetic innervation of the thymus: a histochemical and immunocytochemical study
  3. ↑ Noradrenergic and peptidergic innervation of lymph… [J Immunol. 1985] — PubMed — NCBI
  4. ↑ Innervation of the Human Thymus and Spleen — an Overview
  5. Hussain, I., P.H. Win and S. Guduri (February 2, 2006). "DiGeorge Syndrome". eMedicine. Retrieved 2008-09-29.
  6. Miller, J. F. (2002). "The discovery of thymus function and of thymus-derived lymphocytes". Immunol Rev 185 (1): 7–14. doi:10.1034/j.1600-065X.2002.18502.x. PMID 12190917
  7. Simultaneous double thymic carcinoids: a rare initial manifestation of multiple endocrine neoplasia type 1 - Springer
  8. Simultaneous double thymic carcinoids: a rare initial manifestation of multiple endocrine neoplasia type 1 - Springer