«Միխայիլ Վրուբել»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (24),   → (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ նկարիչ
{{Տեղեկաքարտ նկարիչ
| name = Միխայիլ Վռուբել<br />Михаил Врубель
| name = Միխայիլ Վռուբել<br />Михаил Врубель
| Բնօրինակ անուն ազգանուն =
| Պատկեր = Wrubel-selfportrait.jpg
| Պատկեր = Wrubel-selfportrait.jpg
| imagesize = 200px
| imagesize = 200px

19:02, 12 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Միխայիլ Վրուբել
ռուս.՝ Михаил Врубель
Ծնվել էմարտի 5 (17), 1856[1] կամ մարտի 17, 1856(1856-03-17)[2]
ԾննդավայրՕմսկ, Տոբոլսկի գուբերնիա, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էապրիլի 1 (14), 1910[1] (54 տարեկան) կամ ապրիլի 14, 1910(1910-04-14)[2] (54 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Ազգությունռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճսիմվոլիզմ[4][5]
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[6] և Կերպարվեստ[6]
Ուշագրավ աշխատանքներԴյուցազուն, Թռչող սատանա և Կ. Դ. Արցիբուշևի դիմանկար
ՄեկենասներԱդրիան Պրախով
ՈւսուցիչԼուիջի Իորինի
Ներշնչվել էՊավել Չիստյակով
ԱնդամակցությունՌուսական կայսերական հնագիտական միություն
ԱմուսինՆադեժդա Զաբելա-Վրուբել
Կայքvrubel-world.ru
ստորագրություն
Изображение автографа
 Mikhail Vrubel Վիքիպահեստում

Միխայիլ Ալեքսանդրովիչ Վռուբել (ռուս.՝ Михаил Александрович Врубель; 1856 մարտի 5, Օմսկ - 1910 ապրիլի 1, Սանկտ-Պետերբուրգ), ռուս հայտնի նկարիչ։

Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակաԴևմիայում (1880-1884), Պ․Պ․ Չիստյակովի մոտ։ Բազմիցս եղել է Իտալիայում և Ֆրանսիայում, այցելել Գերմանիա, Հունաստան, Շվեյցարիա։ Հետևելով Ա․ Ա․ Իվանովի և Ն․ Ն․ Գեի ավանդույթին՝ Վռուբելը իր ստեղծագործությունում արծարծել է կեցության, բարու և չարի, աշխարհում մարդու տեղի մասին բարոյափիլիսոփայական հարցեր։ Սակայն 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի Ռուսական գեղարվեստական մշակույթի բարդ ու հակասական զարգացման պայմաններում այդ հարցերը լուծելու ձգտումը իր դարաշըրջանի հասարակական պայքարից մի կողմ կանգնած Վռուբելին հանգեցրել են սոսկ մարդու հոգևոր կյանքում ելք գտնելու տանջալի որոնումների։ Սա Վռուբելի ստեղծագործությանը հաղորԴևլ է սուբյեկտիվ, անհատապաշտական, երբեմն նաև միստիկ-հիվանդագին գծեր։ Վռուբելը դիմել է միջնադարյան և Վերածննդի ռոմանտիկ թեմաների, անտիկ դիցաբանությանն ու ռուսական հեքիաթին, նրա ստեղծագործություններում սակավ չեն նաև ռուսական վաղ սիմվոլիզմի պոեզիային բնորոշ առեղծվածային տարրերն ու խորհրդավորությունը։ Գեղարվեստական ստեղծագործության բազմակողմանիությունը որպես արվեստը կյանքին կապելու երազանքի արտահայտություն, բարձր մոնումենտալ ոճի և ազգ․ ձևի որոնումները, բարդացված ռիթմերով զարդանախշային լուծումների նկատմամբ հակումը Վռուբելի աշխատանքներին հաղորԴևլ են «մոԴևռն» ոճին բնորոշ գծեր, որն առանձնապես հաաուկ է նրա մի քանի պաննոներին։ Սակայն Վռուբելի ստեղծագործությունը անհամեմատ լայն է և՝ սիմվոլիզմից, և «մոԴևռն» ոճից։ Աշխարհի բարդ պատկերն ստեղծելու ձգտումը Վռուբելին հանգեցրել է իր գործերում մարդկային զգացումների աշխարհի և բնության աշխարհի օրգ․ միահյուսմանը («Պան», 1899, «Եղրևանի», 1900, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ 1884—89-ին Վռուբելը ապրել է Կիսում, ուր ստեղծել է սրբապատկերներ և մի շարք որմնանկարներ Կիրիլովյան եկեղեցում։ Կտրուկ, բեկվող գիծը, մի քանի պլանների համադրումը առարկայի պատկերում, ծավալի մասնատումը բազմաթիվ փոխկապակցված, փոխհատվող նիստերի ու հարթությունների, լայն խճանկարչական գունաբիծը, վիտրաժ հիշեցնող վառվող գույների հուզական զուգորդումը Վռուբելի ստեղծագործության մեշ դարձել են աշխարհի տագնապալի և դրամատիկական այն ընկալման արտահայտչամիջոցները, որը շատ բանով պայմանավորում է նրա ստեղծագործության յուրօրինակությունը։ 1899 թվականի վերջին, փոխադրվելով Մոսկվա, Վռուբելը ընդգրկվել է Աբրամցևոյի գեղարվեստական խմբակում։ Այդ տարիներին Վռուբելը ստեղծել է պաննոներ և հաստոցային գործեր («Վենետիկ», 1893, Ռուսական թանգարան, «Իսպանիա», մոտ 1894 և «Գուշակուհի», 1895, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), մասնակցել է ներկայացումների ձեավորման (հիմնականում Ս․ ի․ Մամոնտովի մասնավոր ռուսական օպերայում, Մոսկվա), ստեղծել մայոլիկայից քանդակների էսքիզներ («Եգիպտուհի» և այլն, 1899—1900, Տրետյակովյան պատկերասրահ), հանԴևս եկել որպես ճարտարապետ (Ս․ Ի․ Մամոնտովի տան ճակատի նախագիծ, 1891) են։ Այդ նույն տարիներին Վռուբելը աշխատել է Մ․ Ցու․ Լերմոնտովի գործերի պատկերազարդման վրա։ Վռուբելի ստեղծագործության գլխ․ թեման մոսկովյան շրջանում դարձել է Դևի թեման։ «Դև»-ում (1890, Տրետյակովյան պատկերասրահ) և Միխայիլ Լերմոնտովի նույնանուն պոեմի պատկերազարդումներում (ջրաներկ, ճերմակ, 1890—91, Տրետյակովյան պատկերասրահ, Ռուսական թանգարան և այլ հավաքածուներ) Վռուբելը սիմվոլիկ ձեով արծարծել է բարու և չարի հավերժական հարցերը, ստեղծել կենցաղայինն ու իրականության անարդարությունը չընդունող, իր մենակությունը ողբերգականորեն զգացող հերոսական անհատի, ըմբոստի՝ յուրօրինակ կերպով հասկացած իր իԴևալը։ Սոցիալական ծանր հակասությունների և հասարակական աններդաշնակությունների դարաշրջանը, նախահեղափոխական ժամանակաշրջանի խռովարարական տրամադրությունները իրենց ազԴևցությունն են գործել Դևի թեմայի վրա Վռուբելի աշխատանքի ժամանակ, որն ավարտել է «Դևը գահավիժած» նկարով (1902, Տրետյակովյան պատկերասրահ)․ բեկված ձեերի անսովորությունը ընդգծում է Դևի կործանումը, դատապարտվածությունը, ինչպես և արտացոլում նկարչի վիթխարի ներքին լարվածությունը, հիրավի ողբերգական ուժի տեր հերոսի նրա տենդագին որոնումները։ Վռուբելը ստեղծել է մի շարք դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում կերպարի փիլիսոփայական խորությամբ, բնորդի մեջ անսովորն ընդգծելու ձգտումով («Ս․ Ի․ Մամոնտով», 1897, «Կ․ Դ․ Արցիբուշե», 1897, «Ն․ Ի․ Զաբելա-Վռուբել», 1898, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, «Որդու դիմանկարը», ջրաներկ, ճերմակ, մատիտ, 1902, Ռուսական թանգարան)։ 1900-ական թթ․ Վռուբելի ստեղծագործությունը ձեռք է բերել ողբերգական խոստովանության բնույթ, նրանում աճել են հիվանդագին ընկճվածության գծերը (1902-ից Վռուբելը տառապել է ծանր հոգեկան հիվանդությամբ և 1906-ին՝ կուրացել)։ Վռուբելի այդ տարիների լավագույն աշխատանքներն են գրաֆիկական դիմանկարները («Վալերի Բրյուսով», ածուխ, սանգինա, կավիճ, 1906, Տրետյակովյան պատկերասրահ են)։ Ոգեշնչվածությունը բնորոշ է նաե Վռուբելի համեմատաբար ոչ բազմաթիվ բնանկարներին, նատյուրմորտներին։ Վռուբելի մի շարք աշխատանքներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (այդ թվում՝ Հ․ Շամշինյանի դիմանկարը, 1883, տուշ, գրիչ) և Արամ Աբրահամյանի հավաքածուում (Երեան)։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Врубель Михаил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  5. RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ