«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 10. Տող 10.
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984:
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984:
*Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6):
*Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6):
*Ն. Պառնասյան, Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2):
*[[Նվարդ Պառնասյան|Ն. Պառնասյան]], Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2):
*Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970:
*Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970:
*Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987:
*[[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, Երևան, 1987:
[[Կատեգորիա:Շարահյուսություն]]
[[Կատեգորիա:Շարահյուսություն]]

16:58, 8 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Նախադասություն, շարահյուսական միավոր, որ ձևավորում է ամփոփ միտք և ունի հնչերանգային ավարտվածություն: Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է խոսքը, կարող է և համընկնել շարահյուսական դադարին, որը համեմատաբար ավելի տևական է, քան հնչաբառի (միջբառային) կամ հնչաշարույթի դադարն է: Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է: Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը: Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է. հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, ստորոգումը:

Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը:

Նախադասություն և դատողություն

Հայ քերականության մեջ նախադասություն տերմինը մուտք է գործել տրամաբանության բնագավառից: Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է դատողություն տերմինը:

Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով: Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն:

Գրականություն

  • Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984:
  • Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6):
  • Ն. Պառնասյան, Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2):
  • Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970:
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987: