«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 26. Տող 26.
== Ընդհանուր տեղեկություններ ==
== Ընդհանուր տեղեկություններ ==
[[Պատկեր:Spider_internal_anatomy-en.svg|մինի|աջից|Սարդի ներքին կառուցվածքը]]
[[Պատկեր:Spider_internal_anatomy-en.svg|մինի|աջից|Սարդի ներքին կառուցվածքը]]
[[Գիշատիչ]] են, սնվում են գլխավորապես [[միջատներ]]ով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է [[սարդոստայն]]ով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները,և այդ վիճակում ներծծում։ [[Բաժանասեռ]] են, արուները հաճախ էգերից փոքր են։ [[Ուղղակի զարգացում|Զարգացումն ուղղակի է]], առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ. ([[Հայաստանում]]ում՝ շուրջ 2000) [[տեսակ]]։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։
[[Գիշատիչ]] են, սնվում են գլխավորապես [[միջատներ]]ով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է [[սարդոստայն]]ով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ [[Բաժանասեռ]] են, արուները հաճախ էգերից փոքր են։ [[Ուղղակի զարգացում|Զարգացումն ուղղակի է]], առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար ([[Հայաստանում]]ում՝ շուրջ 2000) [[տեսակ]]։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։


Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ [[Հարավային Ամերիկա]]յի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ [[սարդ]]ը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։
Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ [[Հարավային Ամերիկա]]յի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ [[սարդ]]ը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։

03:20, 8 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Սարդեր
Սարդեր
Սարդերի թագավորություն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Araneae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 82732
NCBI 6893

Սարդեր - սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված են խաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր։

Անատոմիան

Սարդի անատոմիան

Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են։

Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Աչքերը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու թելի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, սարդոստայնը դառնում է նրանց բույնը։ Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Ընդհանուր տեղեկություններ

Սարդի ներքին կառուցվածքը

Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար (Հայաստանումում՝ շուրջ 2000) տեսակ։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։

Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ Հարավային Ամերիկայի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ սարդը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։ Տնային սարդի և խաչասարդի թույնը կարող է ճանճ սպանել։ Մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր է մորմը (տարանտուլ)։ Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում։ Հայաստանումում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է Արարատյան դաշտում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում։ Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր տափաստաններում և կիսաանապատներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է ձի սպանել։ Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու՝ պաշտպանական գունավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները։

Սարդերը և մարդու առողջությունը

Սարդերի մեծ մասը մարդկանց խայթում են միայն պաշտպանվելու համար, մինչդեռ կան որոշ տեսակներ, որոնք մարդուն կարող են պատճառել ավելի մեծ վնաս, քան մեղուներն ու մոծակները։ Ըստ որոշ տվյալների, մեծ խաչասարդի խայթոցն ավելի թունավոր և վտանգավոր է, քան կարիճինը։ Միայն մի քանի տեսակի սարդեր են մարդու համար մահացու վտաբգավոր։ Դրանցից Հայաստանումում հազվադեպ հանդիպում են կարակուրտը ու մորմը։

Արախնոֆոբիա

Արախնոֆոբիա- կենդանաֆոբիայի տեսակ, վախ հոդվածոտանիների նկատմամբ, համարվում է ամենատարածված վախերից։ Վախը կարող է հասնել այն աստիճանի, որ մարդը վախենա նույնիսկ սարդի նկարից։

Աղբյուրներ

  • Старобогатов Ю. И. 1990. Система и филогения Arachnida (анализ морфологии палеозойских групп). Палеонтологический журнал, 24։ 4—17.
  • Brignoli, P. M. 1983. A catalogue of the Araneae described between 1940 and 1981. Manchester Univ. Press, Manchester, 755 pp.
  • Platnick, N. I. 1989. Advances in Spider Taxonomy 1981—1987։ A Supplement to Brignoli’s A Catalogue of the Araneae described between 1940 and 1981. Manchester Univ. Press, Manchester, 673 pp.
  • Platnick, N. I. 1990. Spinneret morphology and the phylogeny of ground spiders (Araneae, Gnaphosoidea). Amer. Mus. Novit. 2978։ 1—42.
  • Platnick, N. I. 1993. Advances in spider taxonomy 1988—1991, with synonymies and transfers 1940—1980. New York Entomol. Soc., New York, 846 pp.
  • Platnick, N. I. 1998. Advances in spider taxonomy 1992—1995 with redescriptions 1940—1980. New York Entomol. Soc., New York, 976 pp.
  • Platnick, N. I. 1999. Dimensions of biodiversity։ targeting megadiverse groups. In։ Cracraft, J. and F. T. Grifo (eds.), The Living Planet in Crisis։ Biodiversity Science and Policy. Columbia Univ. Press, New York, pp. 33–52.
  • Platnick, N. I. 2000. A relimitation and revision of the Australasian ground spider family Lamponidae (Araneae։ Gnaphosoidea). Bull. Amer. Mus. Nat. Hist. 245։ 1—330. (интернет-версия)
  • Platnick, N. I. 2000—2011. The world spider catalog, version 11.5. American Museum of Natural History. [1]

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA