«Նարիման Նարիմանով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: )Կ → ) կ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 7. Տող 7.
[[Կատեգորիա:1870 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1870 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1925 մահեր]]
[[Կատեգորիա:1925 մահեր]]
[[Կատեգորիա:Ապրիլի 2 ծնունդներ]]

14:21, 6 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Նարիման Նարիմանով

Նարիմանով Նարիման Քյորբալլահ Նաջաֆ օղլի [ծնվել է 1870 թվականի ապրիլի 2-ին Թիֆլիսում, մահացել 1925 թվականի մարտի 19-ին Մոսկվայում], սովետական պետական և կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականիղից։ Ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը (19081905 թվականին ընդունվել է «Հումմեթ» կազմակերպության շարքերը, զբաղվել հրապարակախոսական գործունեությամբ, ադրբեջաներեն է թարգմանել ՌՍԴԲԿ ծրագիրը։ 1909 թվականին ձերբակալվել է և աքսորվել Աստրախան։ 1913 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում։ 1917 թվականին Նարիմանովը «Հումմեթ»-ի կոմիտեի նախագահն էր, ՌՍԴԲ(բ) կ Բաքվի կոմիտեի անդամ, «Հումմեթ» թերթի խմբագիրը։ 1918 թվականի գարնանը դարձել է Բաքվի ժողկոմխորհի քաղաքային տնտեսության կոմիսար։ 1919 թվականին աշխատել է ՌԽՖՍՀ արտգործմինիստրությունում (Մերձավորարևելյան բաժնի վարիչ, ժողկոմի տեղակալ)։ 1920 թվականին Նարիմանովը Ադրբեջանի Հեղկոմի, ապա Ադրբեջանական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահն էր։ Սովետական պատվիրակության կազմում մասնակցել է Ջենովայի կոնֆերանսին (19221922 թվականից Անդրֆեդերացիայի Միութենական խորհրդի նախագահն էր և ԽՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ Եղել ԷՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի և կուսակցության Անդրկովկասյան երկրկոմի աևդամ, ՌԿ(բ) կ XII և XIII համագումարների պատգամավոր, ՌԿ(բ) կ ԿԿ անդամության թեկնածու։ Նարիմանովի նախաձեռնությամբ Ադրբեջանում բացվել է ադրբեջանական առաջին ժողովրդական գրադարան-ընթերցարանը (1894)։ Հեղինակ է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուների դասագրքերի, պատմական թեմայով գրված դրամաների և վեպերի։ Նրա գրականագիտական հոդվածները նվիրված են ռեալիզմի պրոբլեմներին։ Գրել է հուշեր Վ․ Ի․ Լենինի մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել Ն․ Վ․ Գոգոլի «Ռևիզոր»-ը։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։