«Մաուգլի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Գեղարվեստական կերպարներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 14. | Տող 14. | ||
Մարդն է աշխարհի ամբողջ տիրակալը: |
Մարդն է աշխարհի ամբողջ տիրակալը: |
||
[[Կատեգորիա:Գեղարվեստական կերպարներ]] |
12:39, 5 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մաուգլի (անգլ.՝ Mowgli), Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» և «Ջունգլիների երկրորդ գիրքը» ստեղծագործությունների, ինչպես նաև մի շարք ֆիլմերի ու մուլտֆիլմերի գորշող անձ:
Ռադյարդ Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում,տեղացիներից լսել շատ ավանդույթներ,որոնց թվում և այն տղայի մասին,որն ապրել է գայլերի ոհմակում: Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս:
Գրքում Մաունգլին սկվսում է այն պահից,երբ նա մտնում է գայլի որջը և ահեղ մայր գայլ՝ Ռաքշայի ձագուկների հետ սկսում ծծել նրա կաթը: Այսպես նա դառնում է Ռաքշայի հոգեզավակը: Հայր գայլը Մաուգլիին որսորդություն է սովորեցնում,իսկ Բալու արջը բացատրում է Ջունգլիների օրենքները: Գայլ-տղան սկսում է հասկանալ թռչունների և օձերի լեզուն,խոտերի և տերևների ամեն մի շարժման իմաստը: Նա սովորում է հովազի պես ծառ մագլցել,ձկան պես լողալ ու կապկի պես ճյուղից ճյու ցատկոտել:
Գրքի հերոսները կենդանիներ են,բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են,ատում,դավեր նյութում,նույնիսկ առասպելներ պատմում: Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով: Այդ օրենքները խախտում էր միայն շերտավոր հրոսակը՝ Վագր Շեր Խանը:
Շեր Խանը Մաուգլիի մահացու թշնամին էր: Դեռ փոքրիկ տղա էր Մաուգլին, որ Շեր Խանը սկսեց հետապնդել նրան՝ամենուրեք կտրելով նրա ճանապարհը: Բայց Մաուգլին կարողանում էր պաշտպանվել,և ի վերջո սպանել շերտավոր թշնամուն, և նրա մորթին փռել Խորհրդի ժայռին:
Շեր Խանին Մաուգլին չէր կարողանա հաղթել,եթե նրան չօգնեին իր բարեկամները,առաջին հերթին՝նրա եղբայր-գայլերը,ապա իմաստուն Բալու արջը,ջունգլիների սարսափ Բաքհիրա սև հովազը,Աքելա գայլը,Քաա վիշապը: Ստացվում է,որ ջունգլիների ամենահզոր բնակիչը մարդն է: Նույնիսկ այն ժամանակ,երբ Մաուգլին հեռանում է ապրելու իր ցեղակիցների՝մարդկանց հետ,դարձյալ մնում է ջունգլիների տերը:
Մարդն է աշխարհի ամբողջ տիրակալը: