«Այրվածք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 16. Տող 16.
Եթե այրվել է [[մաշկ|մարմնի մակերևույթի]] 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են ''այրվածքային հիվանդություն'':
Եթե այրվել է [[մաշկ|մարմնի մակերևույթի]] 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են ''այրվածքային հիվանդություն'':
== Այրվածքային շոկ ==
== Այրվածքային շոկ ==
Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ: Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում [[արյան շրջանառություն|արյան շրջանառության]] խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ: Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով: Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ:
[[Պատկեր:Fires world map - DALY - WHO2004.svg|thumb|left|Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց կյանքի տևողությունը 100 000 բնակչության համար (2004 թվականի թվյալներ)<ref>{{cite web|url=http://www.who.int/healthinfo/global_burden_disease/estimates_country/en/index.html|title=WHO Disease and injury country estimates|date=2009|work=World Health Organization|accessdate=11 ноября 2009|archiveurl=http://www.webcitation.org/613y7C8Ym|archivedate=2011-08-20}}</ref>
[[Պատկեր:Fires world map - DALY - WHO2004.svg|thumb|left|Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց կյանքի տևողությունը 100 000 բնակչության համար (2004 թվականի թվյալներ)<ref>{{cite web|url=http://www.who.int/healthinfo/global_burden_disease/estimates_country/en/index.html|title=WHO Disease and injury country estimates|date=2009|work=World Health Organization|accessdate=11 ноября 2009|archiveurl=http://www.webcitation.org/613y7C8Ym|archivedate=2011-08-20}}</ref>
{|
{|
Տող 35. Տող 36.
{{legend|#cb0000|ավելի քան 600}}
{{legend|#cb0000|ավելի քան 600}}
|}]]
|}]]
Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ: Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում [[արյան շրջանառություն|արյան շրջանառության]] խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ: Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով: Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ:


== Թունավորում ==
== Թունավորում ==

13:01, 2 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Այրվածք
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9940 և 949
ՀՄԴ-10T20-T32
 Burns Վիքիպահեստում

Այրվածքներ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից: Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն:

Այրվածքային շոկ

Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ: Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ: Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով: Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ:

Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց կյանքի տևողությունը 100 000 բնակչության համար (2004 թվականի թվյալներ)[1]
     չկան տվյալներ      50-ից քիչ      50-100      100-150      150-200      200-250      250-300      300-350      350-400      400-450      450-500      500-600      ավելի քան 600

Թունավորում

Ավելի ուշ սկսվում է օրգանիզմի ինքնաթունավորումը այրված հյուսվածքների քայքայման արգասիքներով, իսկ վերքերի թարախակալման պահից սկսած՝ ախտածին բակտերիաների կենսագործունեության արգասիքներով և թունավոր նյութերով: Թունավորումն ուղեկցվում է մարմնի թուլությամբ, բարձր ջերմաստիճանով, ախորժակի բացակայությամբ, նիհարումով, անքնությամբ, հոգեկան խանգարումներով: Այդ ֆոնի վրա առաջանում են տարբեր բարդություններ, որոնցից ավելի հաճախակի և ծանր են թոքաբորբը, ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների խոցային ախտահարումները և արյան վարակումը:

Այրվածքի տեսակներ

Այրվածքի երեք մակարդակները

Տարբերում են մակերեսային այրվածքներ, որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում:

Մակերեսային այրվածքներ

Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի մակերեսային շերտը, բայց պահպանվում են ծլական շերտը և, այսպես կոչված, մաշկի հավելումները, մազային կոճղեզները, քրտնագեղձերը և ճարպագեղձերը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է:

Խորը այրվածքներ

III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ: Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքը, մկանները և ոսկրերը: III և IV աստիճանի այրվածքներ խորն են: Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի 1%-ից ոչ ավելին զբաղեցնող խոր այրվածքներ:

Խորության աստիճանի որոշում

Այրվածքից անմիջապես հետո վնասվածքի խորությունը դժվարանում է որոշել նույնիսկ մասնագետը: I աստիճանի այրվածքի դեպքում մաշկի այրված հատվածները կարմրում են և այտուցվում: II աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ, բաց դեղնավուն հեղուկով լցված բշտիկներ, որոնց տակի մաշկը շատ ցավոտ է: Ill աստիճանի այրվածքի խորությունը պարզվում է 5-7 օրվա ընթացքում: Այրվելուց անմիջապես հետո մաշկը դառնում է բաց մոխրագույն: III աստիճանի այրվածք, ձեռքերի այտուց, արյունազեղումային հատվածներով այրվածքային մակերևույթ (ներգրավված են մաշկի մակերեսային շերտերը) կամ դարչնագույն, շոշափելիս՝ մի քիչ պնդացած: IV աստիճանի այրվածքի դեպքում մաշկի մակերևույթը դարչնագույն է (ածխանալիս՝ սև), պնդացած, առանց ցավի:

Այրված մակերևույթը որոշում են տոկոսներով՝ մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ կամ ձեռքի ափի օգնությամբ, որի մակերևույթը կազմում է մարմնի ամբողջ մակերևույթի մոտավորապես 1%-ը: Երեխաների մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը տարբերվում է մեծահասակներից՝ գլխի համեմատաբար մեծ մակերևույթի պատճառով: Մարմնի մակերևույթի մինչև 10-15% այրվածքներ կոչվում են սահմանափակ, որոնք ճիշտ բուժելիս այրվածքային հիվանդություն չի առաջանում: Սակայն երեխաների և ծերերի մոտ այն կարող է առաջանալ նաև 5-7 %-ի դեպքում:

Մարդու մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը (տոկոսային) մարմնի ընդհանուր մակերևույթին՝ ըստ տարիքի
Մարմնի մասեր մինչև 1 տարեկան 1-5 6-14 հասուն
գլուխ և պարանոց 21 19 15 9
ձեռք 9 9 9 9
իրանն առջևից կամ հետևից 16 16 16 18
ոտք 14 15 17 18
շեք 1 1 1 1

Առաջին օգնություն

Կրակով այրվածք

Կրակով այրվելիս առաջին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է: Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը: Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը:

Ջերմային այրվածք

Եռացող հեղուկով կամ քիմիական նյութերով այրվելիս, պետք է արագ հանել տուժածի տվյալ մասի հագուստը: Ջերմային սահմանափակ այրվածքի դեպքում անհրաժեշտ է՝ անմիջապես (10-15 րոպեում) այրված մասը սառեցնել ծորակի ջրով, այնուհետև դնել վիրակապ, ցանկալի է մանրէազերծած: Ցավը հանգստացնելու նպատակով կարելի է տալ ցավամոքիչ:

Քիմիական նյութերով այրվածք

Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց: Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում:

Բուժում

Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ: Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են: Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված օրգանը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ մեկուսարանում: Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա:

Նման պայմաններում մակերեսային այրվածքներ ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու: Խոր այրվածքներ արագ կեղևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը պատվաստել սեփական առողջ մաշկ: Դա խիստ կրճատում է բուժման ժամկետները և լավ արդյունք տալիս:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
  1. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին. Վերցված է 11 ноября 2009-ին.