«Այրվածք»–ի խմբագրումների տարբերություն
Տող 16. | Տող 16. | ||
Եթե այրվել է [[մաշկ|մարմնի մակերևույթի]] 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են ''այրվածքային հիվանդություն'': |
Եթե այրվել է [[մաշկ|մարմնի մակերևույթի]] 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են ''այրվածքային հիվանդություն'': |
||
== Այրվածքային շոկ == |
== Այրվածքային շոկ == |
||
[[Պատկեր:Fires world map - DALY - WHO2004.svg |
[[Պատկեր:Fires world map - DALY - WHO2004.svg|thumb|right|Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց կյանքի տևողությունը 100 000 բնակչության համար (2004 թվականի թվյալներ)<ref>{{cite web|url=http://www.who.int/healthinfo/global_burden_disease/estimates_country/en/index.html|title=WHO Disease and injury country estimates|date=2009|work=World Health Organization|accessdate=11 ноября 2009|archiveurl=http://www.webcitation.org/613y7C8Ym|archivedate=2011-08-20}}</ref> |
||
{| |
{| |
||
|-valign="top" |
|-valign="top" |
||
Տող 25. | Տող 25. | ||
{{legend|#ffdc00|100-150}} |
{{legend|#ffdc00|100-150}} |
||
{{legend|#ffc600|150-200}} |
{{legend|#ffc600|150-200}} |
||
⚫ | |||
{{legend|#ffb000|200-250}} |
{{legend|#ffb000|200-250}} |
||
{{legend|#ff9a00|250-300}} |
{{legend|#ff9a00|250-300}} |
||
⚫ | |||
{{legend|#ff8400|300-350}} |
{{legend|#ff8400|300-350}} |
||
{{legend|#ff6e00|350-400}} |
{{legend|#ff6e00|350-400}} |
||
{{legend|#ff5800|400-450}} |
{{legend|#ff5800|400-450}} |
||
| |
|||
{{legend|#ff4200|450-500}} |
{{legend|#ff4200|450-500}} |
||
{{legend|#ff2c00|500-600}} |
{{legend|#ff2c00|500-600}} |
13:01, 2 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Այրվածք | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 940 և 949 |
ՀՄԴ-10 | T20-T32 |
Burns Վիքիպահեստում |
Այրվածքներ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից: Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն:
Այրվածքային շոկ
չկան տվյալներ 50-ից քիչ 50-100 100-150 150-200 200-250 250-300 | 300-350 350-400 400-450 450-500 500-600 ավելի քան 600 |
Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ: Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ: Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով: Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ:
Թունավորում
Ավելի ուշ սկսվում է օրգանիզմի ինքնաթունավորումը այրված հյուսվածքների քայքայման արգասիքներով, իսկ վերքերի թարախակալման պահից սկսած՝ ախտածին բակտերիաների կենսագործունեության արգասիքներով և թունավոր նյութերով: Թունավորումն ուղեկցվում է մարմնի թուլությամբ, բարձր ջերմաստիճանով, ախորժակի բացակայությամբ, նիհարումով, անքնությամբ, հոգեկան խանգարումներով: Այդ ֆոնի վրա առաջանում են տարբեր բարդություններ, որոնցից ավելի հաճախակի և ծանր են թոքաբորբը, ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների խոցային ախտահարումները և արյան վարակումը:
Այրվածքի տեսակներ
Տարբերում են մակերեսային այրվածքներ, որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում:
Մակերեսային այրվածքներ
Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի մակերեսային շերտը, բայց պահպանվում են ծլական շերտը և, այսպես կոչված, մաշկի հավելումները, մազային կոճղեզները, քրտնագեղձերը և ճարպագեղձերը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է:
Խորը այրվածքներ
III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ: Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքը, մկանները և ոսկրերը: III և IV աստիճանի այրվածքներ խորն են: Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի 1%-ից ոչ ավելին զբաղեցնող խոր այրվածքներ:
Խորության աստիճանի որոշում
Այրվածքից անմիջապես հետո վնասվածքի խորությունը դժվարանում է որոշել նույնիսկ մասնագետը: I աստիճանի այրվածքի դեպքում մաշկի այրված հատվածները կարմրում են և այտուցվում: II աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ, բաց դեղնավուն հեղուկով լցված բշտիկներ, որոնց տակի մաշկը շատ ցավոտ է: Ill աստիճանի այրվածքի խորությունը պարզվում է 5-7 օրվա ընթացքում: Այրվելուց անմիջապես հետո մաշկը դառնում է բաց մոխրագույն: III աստիճանի այրվածք, ձեռքերի այտուց, արյունազեղումային հատվածներով այրվածքային մակերևույթ (ներգրավված են մաշկի մակերեսային շերտերը) կամ դարչնագույն, շոշափելիս՝ մի քիչ պնդացած: IV աստիճանի այրվածքի դեպքում մաշկի մակերևույթը դարչնագույն է (ածխանալիս՝ սև), պնդացած, առանց ցավի:
Այրված մակերևույթը որոշում են տոկոսներով՝ մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ կամ ձեռքի ափի օգնությամբ, որի մակերևույթը կազմում է մարմնի ամբողջ մակերևույթի մոտավորապես 1%-ը: Երեխաների մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը տարբերվում է մեծահասակներից՝ գլխի համեմատաբար մեծ մակերևույթի պատճառով: Մարմնի մակերևույթի մինչև 10-15% այրվածքներ կոչվում են սահմանափակ, որոնք ճիշտ բուժելիս այրվածքային հիվանդություն չի առաջանում: Սակայն երեխաների և ծերերի մոտ այն կարող է առաջանալ նաև 5-7 %-ի դեպքում:
Մարմնի մասեր | մինչև 1 տարեկան | 1-5 | 6-14 | հասուն |
---|---|---|---|---|
գլուխ և պարանոց | 21 | 19 | 15 | 9 |
ձեռք | 9 | 9 | 9 | 9 |
իրանն առջևից կամ հետևից | 16 | 16 | 16 | 18 |
ոտք | 14 | 15 | 17 | 18 |
շեք | 1 | 1 | 1 | 1 |
Առաջին օգնություն
Կրակով այրվածք
Կրակով այրվելիս առաջին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է: Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը: Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը:
Ջերմային այրվածք
Եռացող հեղուկով կամ քիմիական նյութերով այրվելիս, պետք է արագ հանել տուժածի տվյալ մասի հագուստը: Ջերմային սահմանափակ այրվածքի դեպքում անհրաժեշտ է՝ անմիջապես (10-15 րոպեում) այրված մասը սառեցնել ծորակի ջրով, այնուհետև դնել վիրակապ, ցանկալի է մանրէազերծած: Ցավը հանգստացնելու նպատակով կարելի է տալ ցավամոքիչ:
Քիմիական նյութերով այրվածք
Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց: Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում:
Բուժում
Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ: Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են: Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված օրգանը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ մեկուսարանում: Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա:
Նման պայմաններում մակերեսային այրվածքներ ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու: Խոր այրվածքներ արագ կեղևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը պատվաստել սեփական առողջ մաշկ: Դա խիստ կրճատում է բուժման ժամկետները և լավ արդյունք տալիս:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- ↑ «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին. Վերցված է 11 ноября 2009-ին.