«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.


== Ստեղծագործություն ==
== Ստեղծագործություն ==
Ալ-Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով: [[Բաղդադ]]ում արդեն նա հիմնականում գրում եր [[մադհ]]եր, սակայն չէր մոռանում նաև [[ֆախր]]ի մասին: Իր մադհերում գովերգվող անհատին բննութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն: Ի տարբերություն [[Աբու Թամմամ]]ի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար: Հենց սա էլ ալ-Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից: Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները: Ներբողները հարստացնում են [[ուասֆ]]երը ({{lang-ar| الوصف}} ): Նրա բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են [[մուալլականեր|նախաիսլամական շրջանի պոետների]] [[կասիդա]]ները: Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են [[Իմրուլկայս]]ի [[մուալլակա]]յի տողերի հետ:
Ալ-Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով: [[Բաղդադ]]ում արդեն նա հիմնականում գրում եր [[մադհ]]եր, սակայն չէր մոռանում նաև [[ֆախր]]ի մասին: Իր մադհերում գովերգվող անհատին բննութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն: Ի տարբերություն [[Աբու Թամմամ]]ի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար: Հենց սա էլ ալ-Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից: Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները: Ներբողները հարստացնում են [[ուասֆ]]երը ({{lang-ar| الوصف}} ): Նրա բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են [[մուալլականեր|նախաիսլամական շրջանի պոետների]] [[կասիդա]]ները: Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են [[Իմրուլկայս]]ի [[Մուալլականեր|մուալլակա]]յի տողերի հետ:


Ալ-Բուհթուրին հատկապես առանձնանաում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով: Շատ արժեքավոր են [[ալ-Մութազզ]] [[խալիֆ]]ի և պարսից [[Խոսրով I Անուշիրվան]] արքայի պալատների նկարագրությունները:
Ալ-Բուհթուրին հատկապես առանձնանաում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով: Շատ արժեքավոր են [[ալ-Մութազզ]] [[խալիֆ]]ի և պարսից [[Խոսրով I Անուշիրվան]] արքայի պալատների նկարագրությունները:
Տող 44. Տող 44.
Ալ-Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը ([[նասիբ]]): Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական բանաստեղծական ավանդույթին: Երբեմն նրա նասիբներում երևում է [[ուզրական պոետներ]]ի ազդեցությունը: Նա իր պայմանական սիրեցյալին կոչում էր Հինդ:
Ալ-Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը ([[նասիբ]]): Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական բանաստեղծական ավանդույթին: Երբեմն նրա նասիբներում երևում է [[ուզրական պոետներ]]ի ազդեցությունը: Նա իր պայմանական սիրեցյալին կոչում էր Հինդ:


Միջնադարյան արաբ բանասերները ալ-Բուհթուրիին համեմատել են Աբու Թամմամի և [[ալ-Մութանաբի]]ի հետ՝ նկատի ունենալով նրա բառապաշարի նրբությունն ու կասիդաների երաժշտականությունը և հատկապես նրա հավատարմությունը հին արաբական բանաստեղծական ավանդույթներին:
Միջնադարյան արաբ բանասերները ալ-Բուհթուրիին համեմատել են Աբու Թամմամի և [[Ալ-Մութանաբբի|ալ-Մութանաբբի]]ի հետ՝ նկատի ունենալով նրա բառապաշարի նրբությունն ու կասիդաների երաժշտականությունը և հատկապես նրա հավատարմությունը հին արաբական բանաստեղծական ավանդույթներին:
Ընդօրինակելով իր ուսուցիչ [[Աբու Թամմամ]]ին՝ ալ-Բուհթուրին նույնպես կազմել է անթալոգիա` «Քիթաբ ալ Համասա» («Քաջագործությունների գիրք»):
Ընդօրինակելով իր ուսուցիչ [[Աբու Թամմամ]]ին՝ ալ-Բուհթուրին նույնպես կազմել է անթալոգիա` «Քիթաբ ալ Համասա» («Քաջագործությունների գիրք»):



11:04, 1 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ալ-Բուհթուրի
Ծնվել է821[1]
ԾննդավայրՄանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա
Վախճանվել է897[2][1]
Վախճանի վայրՄանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա[1]
ԳերեզմանՄանբիջ
Մասնագիտությունբանաստեղծ

Ալ-Բուհթուրի (821–897),արաբ նշանավոր պոետ և բանասեր: Ալ-Բուհթուրին եղել է Աբու Թամմամի աշակերտը և ժամանակակիցը: Արյունակցական կապեր է ունեցել թայ ցեղի հետ: Ալ-Բուհթուրիի մասին գլխավոր աղբյուրը բանասեր և պատմաբան Աբու Բաքր աս-Սուլիի «Տեղեկություններ Ալ-Բուհթուրիի մասին» աշխատությունն է: Ինչպես նաև կարևոր աղբյուր է Աբու ալ-Ֆարաջ ալ Իսֆահանիի «Երգերի գիրքը»:

Կենսագրություն

Ալ-Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է Սիրիայում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող Մանբիջ քաղաք-ամրոցում: 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց Բաղդադ և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել: Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես խալիֆ ալ-Մութավաքքիլի (արաբ․՝ المتوكل‎‎) օրոք, ում էլ հենց Ալ-Բուհթուրին ուղղում էր իր ձոները: Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական պարձր դիրքի: Նույնիսկ այն ժամանակ, երբ խալիֆը հալածում էր շիաներին:

Ալ-Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները Դամասկոսում, Հայաստանում և այլուր: Սակայն այս ամենը չխանգարեց ալ-Բուհթուրիին մասնակցել ալ-Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ: Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ ալ-Մունթասիրի (արաբ․՝ المنتصر‎‎, 861-862), ալ-Մութազզի (արաբ․՝ المعتز‎‎, 866-869 ), ալ-Մուհթադիի (արաբ․՝ المهتدي‎‎, 869-870), ալ-Մութամիդի (արաբ․՝ المعتمد‎‎, 870-892) և ալ-Մութադիդի (արաբ․՝ المعتضد‎‎, 892-902) ձոներգուն: Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին:

Ըստ աղբյուրների՝ ալ-Բուհթուրին 9-րդ դարի պալատական ձոներգու էր, ում հետաքրքրում էր միայն իր շահը: Իր ձոները և առանձին բանասերների թողած տեղեկությունները պոետի մասին մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել նրա մասին. այն է՝ նա եղել է փառամոլ (ինչի մասին վկայում են իր ինքնագովեստները (ֆախր)), շահամոլ, կարող ենք ասել անգամ անշնորհակալ. նա շատ էր նախանձում իր ուսուցիչ Աբու Թամմամին: Երբ մահացավ Աբու Թամմամը, ալ-Բուհթուրին իր ուսուցչին նվիրված ռիսա չգրեց: Եվ պատահական չէ, որ նա ուներ շատ թշնամիներ պալատականների և մրցակիցներ՝ պոետների շրջանում:

Ալ-Բուհթուրին Աբու Թամմամի հետ միասին «Վերադարձ դեպի հնություն» շարժման ներկայացուցիչ էր:

Վերադարձ դեպի հնություն շարժումը

9-րդ դարից սկսվում է կլասիցիզմի և նեոկլասիցիզմի դարաշրջանը։ Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում», իսկ հաճախ՝ պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան։ Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ 9-րդ դարից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը։ Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ նորացման շարժման ներկայացուցիչները (Աբու Նուվաս, Բաշշար իբն Բուրդ, Աբու-լ-Աթահիա)։ Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը խալիֆայությունում այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել Աբբասյանները, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները։

Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը։ Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։

Ստեղծագործություն

Ալ-Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով: Բաղդադում արդեն նա հիմնականում գրում եր մադհեր, սակայն չէր մոռանում նաև ֆախրի մասին: Իր մադհերում գովերգվող անհատին բննութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն: Ի տարբերություն Աբու Թամմամի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար: Հենց սա էլ ալ-Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից: Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները: Ներբողները հարստացնում են ուասֆերը (արաբ․՝ الوصف‎‎ ): Նրա բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են նախաիսլամական շրջանի պոետների կասիդաները: Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են Իմրուլկայսի մուալլակայի տողերի հետ:

Ալ-Բուհթուրին հատկապես առանձնանաում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով: Շատ արժեքավոր են ալ-Մութազզ խալիֆի և պարսից Խոսրով I Անուշիրվան արքայի պալատների նկարագրությունները:

Ալ-Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը (նասիբ): Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական բանաստեղծական ավանդույթին: Երբեմն նրա նասիբներում երևում է ուզրական պոետների ազդեցությունը: Նա իր պայմանական սիրեցյալին կոչում էր Հինդ:

Միջնադարյան արաբ բանասերները ալ-Բուհթուրիին համեմատել են Աբու Թամմամի և ալ-Մութանաբբիի հետ՝ նկատի ունենալով նրա բառապաշարի նրբությունն ու կասիդաների երաժշտականությունը և հատկապես նրա հավատարմությունը հին արաբական բանաստեղծական ավանդույթներին: Ընդօրինակելով իր ուսուցիչ Աբու Թամմամին՝ ալ-Բուհթուրին նույնպես կազմել է անթալոգիա` «Քիթաբ ալ Համասա» («Քաջագործությունների գիրք»):

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.