«Ախտաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ախտաբանություն''', պաթոլոգիա, բժշկական գիտություն հիվանդությունների պատճառն...»:
 
Տող 17. Տող 17.
ՀՀ-ում ախտաբանության բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբանական անատոմիային և ախտաբանական ֆիզիոլոգիային:
ՀՀ-ում ախտաբանության բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբանական անատոմիային և ախտաբանական ֆիզիոլոգիային:
Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը): 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ [[Ազգային առողջապահության ինստիտուտ]]) ինստուտում: [[ԵԲՀ]]-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան): 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) [[ռևմատիկ հիվանդություններ]]ի պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը:
Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը): 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ [[Ազգային առողջապահության ինստիտուտ]]) ինստուտում: [[ԵԲՀ]]-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան): 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) [[ռևմատիկ հիվանդություններ]]ի պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը:

Որպես ինքնուրույն, առանձին հիվանդություն՝ առանձնացվել ու հիմնավորվել է [[ստրեպտոկոկային ալերգիական անոթաբորբ]]ը (Ն. Վարդազարյան):
Պարզաբանվել է ստրեպտոկոկային վարակի դերը [[ռևմատիզմ|ռևմատիզմի]] առաջացման ու խորացման գործում: Վերջին տարիներին ամբիոնում կատարվող ուսումնասիրությունների արդյունքները ([[ներհյուսվածքային վարակ]]ի, [[ստրեպտոկոկ|ստրեպտոկոկի]] նկատմամբ օրգանիզմի ցուցաբերած հանդուրժողականության վերաբերյալ) ստացել են միջազգային ճանաչում:

ՀՀ-ում ախտաբանական ֆիզիոլոգիայի բնագավառի ուսումնասիրություններն սկսվել են 1934 թվականին՝ ԵԲՀ-ում Բախրոմեևի նախաձեռնությամբ համապատասխան ամբիոնի հիմնադրմամբ: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են ախտաբանություն Սարգսյանը, Ս. Խաչատրյանը: Ամբիոնում մշակվել են օրգանիզմում [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]], [[ներզատիչ համակարգ|ներզատիչ համակարգի]], [[արյունաստեղծ օրգաններ]]ի, պաշտպանահարմարվողական գործընթացների վիճակը մահացման և վերակենդանացման պայմաններում, ինչպես նաև մահացման և վերակենդանացման գործընթացների վրա օրգանիզմի բնականոնից ցածր ու բարձր ջերմաստիճանների, տենդի, ճառագայթման, այրվածքների և հղիության ազդեցության հարցերը: Համաշխարհային ճանաչում է գտել պրոֆեսոր Ս. Խաչատրյանի կողմից առաջարկված հետվերակենդանացման շրջանում ինսուլինաբուժման ([[Վիտամին B1|B1]], [[Վիտամին B12|B12]] վիտամինների զուգակցմամբ) մեթոդը, որի համար նա արժանացել է [[Յան Պուրկինե]]ի ([[Չեխոսլովակիա]]), [[Հանս Սերե]]ի ([[Կանադա]]) և Ի. Ջանելիձեի (ԽՍՀՄ) անվան գիտական մեդալների: Պարզել են, որ օրգանիզմի նախնական հարմարեցումը թթվածնային քաղցին (օրինակ՝ բարձրադիր վայրերում) երկարացնում է կլինիկական մահվան տևողությունը (Ս. Սարգսյան, Ս. Խաչատրյան):

Ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնասիրվել են նաև արտակարգ իրավիճակների (բարձր մթնոլորտային ճնշման և երկարատև ճնշման համախտանիշի) ժամանակ առաջացած կենսաքիմիական, հյուսվածաբանական, իմունաբանական, ֆիզիոլոգիական խանգարումները, որոնք հիմք են հանդիսացել նշված իրավիճակների առաջացման մեխանիզմների պարզաբանման համար: ԵՊԲՀ կենսաբանական գիտահետազոտական լաբորատորիայում կարևոր հետազոտություններ են կատարվում հարվահանագեղձերի թերֆունկցիայի վերաբերյալ (ախտաբանություն Զիլֆիյան): Ազգային առողջապահության ինստիտուտի համանուն լաբորատորիայում ուսումնասիրվել են [[ենթաստամոքսային գեղձ]]ի բորբոքումների առաջացման պատճառները, մեխանիզմները և բուժման հարցերը (Պ. Սիմավորյան): [[Գլխուղեղ]]ի արյան շրջանառության դեղորայքային կարգավորման հարցերն ուսումնասիրվել են Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտում (Վ. Սամվելյան):

{{ՀԲՀ}}
{{ՀԲՀ}}

10:37, 30 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ախտաբանություն, պաթոլոգիա, բժշկական գիտություն հիվանդությունների պատճառների, առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին: Նշված գործընթացների առավել ընդհանուր պատճառներն ու օրինաչափություններն ուսումնասիրում է ընդհանուր ախտաբանություն, առանձին հիվանդություններինը՝ մասնավոր ախտաբանություն: Վերջինս զբաղվում է օրգանների ու համակարգերի հիվանդություններով և կազմում է կլինիկական բոլոր առարկաների բաղկացուցիչ մասը (կլինիկական ախտաբանություն):

Ախտաբանություն ընդգրկում է ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան:

Ախտաբանության բաժիններ

Ախտաբանական անատոմիա

Ախտաբանական անատոմիան ուսումնասիրում է մարդու բջիջների, հյուսվածքների և օրգանների կառուցվածքի փոփոխությունները հիվանդությունների ժամանակ: Այդ դեպքերում, ախտորոշումը ճշտելու նպատակով, հետազոտվում են վիրահատությունների ժամանակ մարդու օրգանիզմից հեռացված առանձին օրգանները կամ հիվանդ մարդուց, դիակից վերցրած օրգանների մասերը:

Ախտաբանական ֆիզիոլոգիա

Ախտաբանական ֆիզիոլոգիան հետազոտում է ախտաբանական գործընթացների առաջացման և ընթացքի օրինաչափությունները, ֆունկցիոնալ խանգարումները, պաշտպանական և հարմարվողական հակազդեցությունները՝ առավելապես կենդանիների վրա (փորձարարական ախտաբանություն): Հիվանդությունների ժամանակ կենսաքիմիական գործընթացները և նյութափոխանակության խանգարումները ախտաբանաքիմիայի և մոլեկուլային ախտաբանության ոաումնասիրության առարկան են: Սակայն այդպիսի բաժանումը պայմանական է, քանի որ հյուսվածքների, բջիջների և դրանց գործունեության փոփոխությունները սերտորեն կապված են միմյանց: Ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան դասավանդվում են բժշկական բուհերում և ուսումնարաններում: Դրանք բժշկական մտածողության, հիվանդության էությունը բացահայտելու հիմքն են:

Համեմատական ախտաբանություն

Համեմատական ախտաբանություն հետազոտում է մարդու և կենդանիների հիվանդությունների առաջացման և ընթացքի օրինաչափությունները՝ դրանց համադրմամբ:

Տարբերում են մասնագիտական ախտաբանություն, որի խնդիրն այս կամ այն արտադրությունում աշխատողների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ներգործության ուսումնասիրությունն է, ինչպես նաև աշխարհագր. ախտաբանություն, որն ուսումնասիրում է աշխարհագր. պայմանների ազդեցությունն այս կամ այն հիվանդության առաջացման վրա:

«Ախտաբանություն» հասկացությամբ նշում են օրգանների (լյարդ, նյարդային համակարգ և այլն) հիվանդագին փոփոխությունները, օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր հասակային խանգարումները (հասակային ախտաբանություն) և այլն:

Ախտաբանությունը Հայաստանում

ՀՀ-ում ախտաբանության բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբանական անատոմիային և ախտաբանական ֆիզիոլոգիային: Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը): 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ Ազգային առողջապահության ինստիտուտ) ինստուտում: ԵԲՀ-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան): 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) ռևմատիկ հիվանդությունների պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։