«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 3. Տող 3.
== Զաքարյանների ծագումը ==
== Զաքարյանների ծագումը ==


Ծագում են [[Մեծ Հայք]]ի [[Կորճայք]] նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած [[Բագրատունիների]]ի ճյուղից։
Ծագում են [[Մեծ Հայք]]ի [[Կորճայք]] նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած [[Արծրունիների]]ի ճյուղից։


== Զաքարյանների գործունեությունը ==
== Զաքարյանների գործունեությունը ==

07:18, 29 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Զաքարյաններ, իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-/1350-ական թթ-ին (մոնղոլների տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ 1236-1350-ական թթ-ին)։

Զաքարյանների ծագումը

Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիներիի ճյուղից։

Զաքարյանների գործունեությունը

1048 թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Լոռու Բագրատունի թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ 1118-ին, Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալներ։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են Լոռիի նոր տերերի՝ Օրբելիների վասալ ֆեոդալներ։ 1185-ին Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի (գլխավոր հրամանատար) պաշտոնը՝ Օրբելիների նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ Զաքարե Բ և Իվանե Ա եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։

Զաքարյանները Հայաստանի թագավորներ

Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը՝ Զաքարյան Հայաստանը, որը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի հետ պետական ունիա է հաստատել՝ մնալով Զաքարյաններին ենթակա տարածք։ Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը՝ Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը։ Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից։ Պետության մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված Անի քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ (Արարատյան կողմնակալությունը Վաչուտյանների գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը Օրբելյանների գլխավորությամբ և Վայոց ձորի կողմնակալություը Խաղբակյան-Պռոշյանների գլխավորությամբ), հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ։ Զաքարյան Հայաստանը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը (Զաքարե Բ, Իվանե Ա, Զաքարե Բ-ի որդի Շահնշահ Ա, Իվանե Ա-ի որդի Ավագ և ուրիշներ)։ Զաքարե Բ-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց «շահնշահ» տիտղոսը։ Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև ինքնակալ, թագավոր, կեսար: Զաքարյան պետության ղեկավարը նստել է Անիում և Վրաստանի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց Բագրատունիների պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ Զաքարե Բ-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ Իվանե Ա1191-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ Զաքարե Բ-ի մահից հետո, 1212 թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ 1236 թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե Հայաստանում, թե վրաց արքունիքում՝ մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ։

Գրականություն