«Էլեկտրական լարում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է: Այդ շարժումը ստեղծվում է Էլեկտր...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Ֆիզիկա ՀոթՔաթ գործիքով
Տող 22. Տող 22.
Վոլոմետրի սեղմակները միացնում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը (միացնում են շղթայի չափվող տեղամասին զուգահեռ):
Վոլոմետրի սեղմակները միացնում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը (միացնում են շղթայի չափվող տեղամասին զուգահեռ):
Վոլոմետրի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացած է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «-» նշանով սեղմակն այն կետի հետ, որը հոսանքի աղբյուրի բացասական բևեռի հետ է միացած:
Վոլոմետրի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացած է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «-» նշանով սեղմակն այն կետի հետ, որը հոսանքի աղբյուրի բացասական բևեռի հետ է միացած:

[[Կատեգորիա:Ֆիզիկա]]

06:11, 29 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է: Այդ շարժումը ստեղծվում է Էլեկտրական դաշտի միջոցով, որն այդ դեպքում կատարում է աշխատանք:

Հոսանք ստեղծող Էլեկտրական դաշտի աշխատանքը անվանում են հոսանքի աշխատանք:

A-հոսանքի աշխատանք

Էլեկտրական շղթայի տարբեր տեղամասերում կարող է տարբեր լինել այդ աշխատանքը, բայց նրանցից յուրաքանչյուրում այն համեմատական է այդ տեղամասում անցնող լիցքին: Տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելու դեպքում հոսանքի կողմից կատարված աշխատանքը ցույց տվող ֆիզիկական մեծությունը կոչվում է տվյալ տվյալ տեղամասի էլեկտրական լարում: Ենթադրենք էլեկտրական շղթայի տեղամասի երկայնքով q= 5Կլ լիցքի տեղափոխման ընթացքում կատարվել է A= 10Ջ աշխատանք: 10Ջ-ը բաժանելով 5Կլ-ի վրա` կստանանք 2Ջ/Կլ: Դա էլ հենց կլինի էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի լարումը: Լարումը նշանակում են U տառով:

Այսպիսով, էլեկտրական շղթայի տվյալ տեղամասում U լարումը որոշելու համար անհրաժեշտ է հոսանքի A աշխատանքը բաժանել տվյալ տեղամասով անցած q լիցքի վրա:

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ)` հոսանքի առաջին աղբյուրը կառուցող Ա. Վոլտայի պատվին: 1Վ-ն այն լարումն է, որի դեպքում էլեկտրական դաշտը էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի երկայնքով 1Կլ լիցքի տեղափոխման ընթացքում 1Ջ աշխատանք է կատարում: Եթե օրինակ` շղթայի որևէ տեղամասում լարումը հավասար է 10Վ-ի, ապա նշանակում է, որ այդ տեղամասում 1Կլ լիցք անցնելու դեպքում 10Ջ աշխատանք է կատարվում:

Վոլտայից բացի, որպես միավոր, գործնականում կիրառվում են նաև վոլտի մասերը և բազմապատիկները, օրինակ` կիլովոլտ և միլիվոլտ: Լարում չափող սարքը կոչվում է վոլոմետր: Գոյություն ունեն տարբեր կառուցվածքի վոլոմետրեր:

Էլեկտրական շղթային վոլոմետր միացնելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները`

Վոլոմետրի սեղմակները միացնում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը (միացնում են շղթայի չափվող տեղամասին զուգահեռ): Վոլոմետրի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացած է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «-» նշանով սեղմակն այն կետի հետ, որը հոսանքի աղբյուրի բացասական բևեռի հետ է միացած: