«Աուգսբուրգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Ագսբուրգ»-ից «Աուգսբուրգ»
(Տարբերություն չկա)

05:37, 28 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Քաղաք
Ագսբուրգ
Augsburg
Դրոշ Զինանշան

Ագսբուրգի քաղաքային սրահի և այլ տեսարժան վայրերի տեսարանը
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումAugsburg-Innenstadt?, Oberhausen?, Augsburg-Bärenkeller?, Augsburg-Firnhaberau?, Augsburg-Hammerschmiede?, Augsburg-Lechhausen?, Q760487?, Pfersee?, Augsburg-Hochfeld?, Q760462?, Q760501?, Augsburg-Hochzoll?, Augsburg-Haunstetten?, Augsburg-Göggingen?, Augsburg-Inningen?, Augsburg-Bergheim? և Augsburg-Universitätsviertel?
Հիմնադրված է1276 թ.
Մակերես146,87 կմ²
ԲԾՄ489 մետր, 498 մետր, 482 մետր
Բնակչություն301 033 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0821
Փոստային դասիչ86150, 86199, 86152, 86153, 86154, 86156, 86157, 86159, 86161, 86163, 86165, 86167, 86169 և 86179
Ավտոմոբիլային կոդA
Պաշտոնական կայքaugsburg.de
Աուգսբուրգ (Գերմանիա)##
Աուգսբուրգ (Գերմանիա)

Ագսբուրգ քաղաք Գերմանիայում՝ Բավարիայի հարավ-արևմուտքում: Այն վերջին 500 տարվա ընթացքում անկախ քաղաք է:

Ագսբուրգը համալսարանական քաղաք է, և Լանդկրեյս համալսարանը գտնվում է այստեղ: Այն Բավարիայի 3-րդ ամենամեծ քաղաքն է՝ 280,000 բնակչությամբ: Նյուս և Տրիեր քաղաքներից հետո Ագսբուրգը Գերմանիայի ամենահին քաաղաքն է՝ հիմնադրված Օգյուստ Վինդելչորումի կողմից:

Ագսբուրգը Գերմանիայի միակ քաղաքն է, որ ունի իր տոնը: Այն նշվում է օգոստոսի 8-ին:

Ագսբուրգը Պատրիկյան ընտանիքի բնակավայրն է:

Պատմությունը

Ագսբուրգի Թագավորության նախկին տարածքները

Ըստ Դրասուսի և Տիբերիուսի՝ քաղաքը հիմնադրվել է 15 թվականին Օգյուստ Վինդելիչորումի կողմից իր նախահոր՝ Օգյուստ կայստի պատվերով:

Վաղ զարգացումը տեղի է ունեցել 400-ական թվականներին` Հռոմեական Կայսրությանը միանալուց հետո, մանավանդ, իր ռազմական, տնտեսական և աշխարհագրական հիանալի դիրքի շնորհիվ: Քաղաքը Ալպերն անցնելու ուղիղ միջոցն էր: Բացի այդ, Ագսբուրգը Եվրոպայի արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ կապերի գերկենտրոնն է, որոնք միջնադարում դարձան առևտրական առևտրական խոշոր ուղիներ:[2]

120-ական թվականերին Ագսբուրգը դարձավ հռոմեական Ռաեթիա նահանգի մայրաքաղաքը: Քաղաքը գրավվել է հոների կողմից 5-րդ, Կառլոս Մեծի կողմից՝ 8-րդ, իսկ Բավարիայի դուքս Վելֆի կողմից՝ 11-րդ դարում, սակայն այս իրադարձություններից հետո ավելի է բարգավաճել:

Ագսբուրգի ապաշխարությունը

Ագսբուրգը ազատ քաղաքի կարավիճակ է ստացել 1276 թվականի մարտի 9-ին: 1276-1803 թվականներին այն անկախ էր իր կառավարչից՝ կայսր-եպիսկոպոսից:

Իտալիայի ուղիների գերկենտրոն հանդիսանալու և ռազմավարական դիրքի շնորհիվ Ագսբուրգը շուտով դառնում է առևտրային կենտրոն: Ագսբուրգն արտադրում էր հյուսված իրերի, հագուստի և գործվածքների մեծ քանակություն: Քաղաքը դարձավ երկու բանկային ընտանիքների՝ Ֆուգգերների և Վելսերի հենակետը:

1530 թվականին Ագսբուրգի ապաշխարությունը կատարվեց հռոմեական բոլոր կայսրերի կողմից Ագսբուրգի հացադուլի ժամանակ: Ագսբուրգի խաղաղությունից հետո (1555), որի համաձայն կրոնական բոլոր փոքրամասնությունները պետք է հավասար լինեին, կաթոլիկ-բողոքական խառը ավագանու գլխավորությամբ տեղի ունեցավ բնակչության բողոք:

Ագսբուրգ, 1493 թվական
Ագսբուրգ, 1550 թվական

Երեսնամյա պատերազմ

Կրոնական խաղաղությունը քաղաքում հիմնականում պահպանվել է՝ չնայած դավանանքի աճող լարվածությունը մինչեւ Երեսնամյա Պատերազմը (1618-1648): 1629 թվականին Ֆերդինանտ 2-րդը հրապարակեց վերականգնողական հրամանագիր, որը վերականգնում էր 1552 թվականի օրինական դրությունը: Հրամանագրի մեջ կիրառված անհավասարությունը չեղյալ համարվեց, երբ 1632 թվականի ապրիլին Գուստավ Ադոլֆուսի ղեկավարության տակ գտնվող շվեդական բանակը գրավեց Ագսբուրգն առանց դիմադրության:

1634 թվականին շվեդական բանակը ջախջախվեց Նյորդիլգենի մոտ: 1634 թվականի հոկտեմբերին կաթոլիկ բազմությունը շրջափակեց Ագսբուրգը: Շվեդական կայազորը հրաժարվեց հանձնվելուց, սակայն 1634-1635 թվականների ձմռանը պաշարվեց: Քաղաքի բնակչությունը 70,000-ից դարձավ 16,000:

Իննամյա պատերազմը

1686 թվականին Լեոպոլդ 1-ին կայսրը ձևավորում է Ագսբուրգի Լիգան, որը Անգլիացիների կողմից ստանում է «Մեծ Դաշինք» անվանումը (1689): Եվրոպական ընդդիմության կզմում էին Ավստրիան, Բավարիան, Բրանդենբուրգը, Անգլիան, Հռոմեական Կայսրությունը, Կուրպֆալցը, Պորտոգալիան, Սավոյան, Սաքսոնիան, Իսպանիան, Շվեդիան և Գերմանիայի Միացյալ Նահանգները: Այն ձևավորվել էր Կուրպֆալցը Ֆրանսիայից ոչ կախյալ դարձնելու համար: Կազմակերպուտյունը Իննամյա պատերազմի ընթացքում պատերազմեվ Ֆրանսիայի դեմ:

Ագսբուրգն իր գագաթնակետին է հասել 15-րդ և 16-րդ դարերի ընթացքում՝ Ֆուգգեր և Վելսեր ընտանիքների հիմնած բանկային և մետաղային բիզնեսների շնորհիվ: Ագսբուրգի հարստությունը գրավում էր հովանավոր փնտրող նկարիչների, քանդակագործների և երաժիշտների: Ավելի ուշ դարերում քաղաքը դարձավ կոմպոզիտոր Լեոպոլդ Մոցարտի և դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի ծննդավայրը: Ռոկոկո ոճը այնքան հայտնի դարձավ քաղաքում, որ շուտով այն Գերմանիայում հայտնի դարձավ որպես «Ագսբուրգի ոճ»:

Անկախ քաղաքի կարգավիճակի կորուստ և արդյունաբերական հեղափոխության վերածնունդ

Ագսբուրգ քարտեզը 1800 թվականին

1806 թվականին, երբ Հռոմեական Կայսրությունը լուծարվեց, Ագսբուրգը կորցրեց իր անկախությունը և միացավ Բավարիայի Կայսրությանը: 1817 թվականին քաղաքը դարձավ Օբերդոնուկրեյսի վարչական մայրաքաղաքը, այնուհետև՝ 1837 թվակնաին, դարձավ Սվաբիա և Նյուբուրգ նահանգի վարչական մայրաքաղաքը:

19-րդ դարի վերջին Ագսբուրգի տեքստիլ արդյունաբերությունը կրկին աճեց:

Զինված Ուժեր

Ագսբուրգը պատմականորեն և ռազմականորեն կարևոր քաղաք է իր ռազմավարական դիրքի շնորհիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաորդող գերմանական վերազինման ընթացքում քաղաքի զորամասերը մեկից դարձան երեքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ռազմական ոլորտին կապված մոտ 1300 զինված բանվորներ գտնվում էին Ագսբուրգից դուրս տեղակայված ճամբարում:

1941 թվականին Ռուդոլֆ Հեսսը, առանց Հիտլերի թույլտվության, գաղտնի կերպով մեկնեց Շոտլանդիա՝ հանդիպելու Հեմիլթոն դուքսին և վթարեց Իգլեշամ գյուղը՝ փորձելով միջամտել Համաշխարհային երկրորդ պատերազմի եվրոպական ճակատը և միանալով նոր եկող ռուսական ճամբարականներին:

1945 թվականին ամերիկական բանակը գրավեց քաղաքը, ծանր ռմբակոծեց և վնասեց:

Ամերիկյան ռազմական ուժերի առկայությունը քաղաքում սկսվեց «11-րդ Airborne» հետախույզների առկայությամբ, որին հետևեցին «7-րդ Corps Artillery», «701-րդ ռազմական խելացի խումբը» և, վերջապես, «66-րդ ռազմական խելացի խումբը»: Նրանք հանձնեցին Կասերնի հրամանատարությունը գերմանական ձեռքերին 1998 թվականին:

Քաղաքականություն

Քաղաքական ինքնավար շրջան

1266 թվականից 1548 թվականներին Շտադֆլեգերը (քաղաքի կառավարության գլուխը) և մայորը որոշում էին միմյանց փոխարեն, երբեմն, միաժամանակ: 1548 թվականին գլխավոր դերը ստանձնեց միայն Շտադֆլեգերը, ով պաշտոնավարեց մի քանի տարիներ:

1806 թվականին՝ Բավարիային փոխանցվելուց առաջ, Ագսբուրգը կաավարվում էր մագիստրատի կողմից, որն աջակցվում էր հավելյալ խորհրդի՝ «Համայնական հանձնաժողովի» (Gemeindebevollmächtige) կողմից:

1907 թվականին քաղաքն ուներ 100,000 բնակչություն:

Բնակչություն

Տարի Բնակչություն
1635 16,432
1645 19,960
1806 26,200
1830 29,019
1871 51,220
1890 75,629
1900 89,109
1910 102,487
1925 165,522
1933 176,575
1939 185,369
1950 185,183
1961 208,659
1970 211,566
1975 252,000
1980 246,600
1985 244,200
1987 242,819
1990 256.877
1991 259.884
1992 264.852
1993 264.764
1994 262.110
1995 259.699
1996 258.457
1997 256.625
1998 254.610
1999 254.867
2000 254.982
2001 257.836
2002 259.231
2003 259.217
2004 260.407
2005 262.676
2006 262.512
2007 262.992
2008 263.313
2009 263.646
2010 264.708
2011 266.647

Տրանսպորտ

Ճանապարհներ

Հիմնական ճանապարհը A 8-ն է, որը գտնվում է Մյունխենի և Շտուտգարդի միջև:

Հասարակական տրանսպորտ

Հասարակական տրանսպորտը կառավարվում է Ագսբուրգի տրանսպորտի միության կողմից՝ կենտրոնական Շվաբիայի մոտ գտնվող: Կան 7 երկաթգծեր, տրամվայի՝ 5, քաղաքային ավտոբուսի՝ 27 և գիշերային ավտոբուսի 6 գծեր, ինչպես նաև մի քանի տաքսի ընկերությոններ:

Ագսբուրգի տրամվայի ցանցը կազմում է 35,5 կմ 1996 թվականին համալասարանին միացնող ուղիների բացումից հետո: Տրամվայի 5,2 կմ երկարությամբ ուղի բացվել է 2010 թվականին:

Օդային տրանսպորտ

2005 թվականից Ագսբուրգը մատուցում էր նաև օդային ծառայություններ Ագսբուրգի օդանավակայանի շնորհիվ: Սակայն օդային սարքերը նույն թվականին տեղափոխվեցին Մյունխենի օդանավակայն:

Տնտեսությունը

Ագսբուրգը տնտեսական կենսունակ քաղաք է: Համաշխարհային շուկայի շատ առաջատարներ, ինչպիսիք են MAn, EADS, KUKU ընկերությունները, արտադրում են բարձր տեխնոլոգիական ապրանքներ (տպագրիչներ, դիզելային շարժիչներ, արդյունաբերական ռոբոտներ, հրթիռներ): Մյունխենից հետո, Օգսբուրգը Բավարիայի ստեղծարար տեխնոլոգիաների ամենամեծ կենտրոնն է:

Գլխավոր կազմակերպություններ

<<Կուկա>> արդյունաբերական ռոբոտներ
  • Բոև Սիստեք
  • EADS
  • Ֆուրեսիա
  • Ֆիջուցու տեխնոլոգիական կենտրոն
  • ԿՈՒԿԱ ռոբոտաշինական համակարգ
  • ՄԱՆ
  • Մանրոլանդ
  • ՄՏ-օդանավակայան
  • NCR
  • Օսրամ
  • Օդային բարձրակարգ տեխնիկա
  • Սիեմանս
  • UPM-Kymmene
  • Վելթբիլթ
  • Ամազոն
  • Կանոմ

Կրթությունը

Ագսբուրգը հետևյալ համալսարանների քաղաքն է.

  • Ագսբուրգի համալսարան[3]
  • Ագսբուրգի կիրառական գիտությունների համալսարան

Քաղաքի հայտնի մարդիկ

Հոլբեյնի տունը Ագսբուրգում
  • 890–973 սուրբ Ուլրիխ
  • 1070–1127 սուրբ Վոլհարդ
  • 1442–1528 Էրհարդ Ռատդոլտ, հրատարակիչ
  • 1459–1525 Հակոբ Ֆուգգեր, բիզնես ոլորտի հիմնադիրներից
  • 1497-1574 Մաթեոս Շվարց, բանաստեղծ
  • 1573–1646 Էլիաս Հոլլ, ճարտարապետ
  • 1580–1627 Հուլիոս Շիլիներ, աստղագետ
  • 1719–1787 Լեոպոլդ Մոցարտ, ջութակահար-կոմպոզիտոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայրը
  • 1858–1913 Ռուդոլֆ Դիզել, Դիզելային շարժիչի հայտնաբերողը
  • 18981956 Բերլոտ Բրեխտ, գերմանացի հայտնի գրող
  • 1920–2011 Միտեք Փեմպեր, Օսկարի մրցանակակիր [4][5]
  • 1939–2012 Հելմուտ Հելլար, ֆուտբոլիստ, Ֆիֆայի 1954 թվականի առաջնության խաղացող
  • 1948 Վոլֆ Բլիցեր, լրագրող CNN հեռուստաընկերությունում
  • 1957 Բերնհարդ Լենգեր, հայտնի գոլֆ խաղացող
  • 1961 Արմին Վեհ, ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի մարզիչ
  • 1983 Ֆիլիպ Խոլշչեյբեր, Գերմանիայի ֆուտբոլիստ
  • 1983 Անդրեաս Բուրանի, Գերմանացի երգիչ, երգահան

Սպորտ

Բորուսիա-Ագսբուրգ հանդիպում

Ագսբուրգ ՖԱ-ն աջակցում է Բունդեսլիգային 2011 թվականից:

Քաղաքը «DEL» հոկեյի թիմի բնակավայրն է: Այստեղ է ձևավորվել նաև «AEV» հոկեյի թիմը 1878 թվականին:

Պատկերասրահ

Ագսբուրգի համայնապատկերը


Ծանոթագրություններ

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. Քաղաքի պաշտոնական կայքի տեղեկությունը
  3. Ագսբուրգի համալսարանները
  4. «www.montrealgazette.com». Agence France-Presse. The Gazette (Montreal). 2011-06-15. Վերցված է 2011-06-26-ին.
  5. Martin, Douglas (2011-06-18). «Mietek Pemper, 91, Camp Inmate Who Compiled Schindler's List». New York Times. Արխիվացված է օրիգինալից 24 June 2011-ին. Վերցված է 2011-06-26-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

(անգլ.)