«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20. Տող 20.


Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական:
Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական:


Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի Ձեռքի» տեսությունը ([[invisible hand of the market]]), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի:
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:

== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Reflist}}
{{Reflist}}

11:05, 27 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ադամ Սմիթ

Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, 1723, [Շոտլանդիա [հունիսի 16]] - 1790, հուլիսի 17), անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա։

Հեղինակել է «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» (1776) աշխատությունը։[1] Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը:

14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն: Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ:

1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում: Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ: Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ: Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության: 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն:


1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից: Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն: Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ: Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.:


1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ: Իր եկամուտը մեծամասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր: Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով:


Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական:


Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի Ձեռքի» տեսությունը (invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի: Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:

Աղբյուրներ

  1. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ էջ 465.


Գրականություն

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA