«Կոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ fixing dead links
Տող 64. Տող 64.


== Անվանում ==
== Անվանում ==
Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է ''երկարաձիգ'' կամ ''բոլորակ բլուր''<ref>[http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/taxer.pdf Հին թաղերը]</ref>։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է<ref>[http://armenianhouse.org/avetisyan/yerevan-1.html ԵՐԵՎԱՆԻ ՄԻԿՐՈՏՈՊՈՆԻՄԻԿԱՆ]</ref> ։
Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է ''երկարաձիգ'' կամ ''բոլորակ բլուր''<ref>[http://web.archive.org/web/20120603233628/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/taxer.pdf Հին թաղերը]</ref>։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է<ref>[http://armenianhouse.org/avetisyan/yerevan-1.html ԵՐԵՎԱՆԻ ՄԻԿՐՈՏՈՊՈՆԻՄԻԿԱՆ]</ref> ։


Կոնդում է գտնվում սուրբ [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի]]ն։
Կոնդում է գտնվում սուրբ [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի]]ն։

10:33, 27 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Կոնդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մասն էԿենտրոն վարչական շրջան
Կարգավիճակքաղաքի շրջան և պատմական թաղամաս
Մտնում էԵրևան
ԲԾՄ1027 ± 1 մետր
Տարածք0,237 կմ²
Հիմնադրված էմոտ 17-րդ դար թ.
Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից: Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանում

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր[1]։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է[2] ։

Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Պատմություն

Երևանի գլխավերևում՝ օդից կախված, կիսաքանդ, բայց հնարամիտ ճարտարապետական լուծումներով, ծուռումուռ ճանապարհներով ու քաղաքի խտացված պատմությամբ լեցուն մի թաղ կա, որտեղ մարդկանց ապրածն ավելի կենդանի է թվում, քան որևէ այլ տեղ։ Դեռ միջնադարում պատմիչ Սեբեոսը Կոնդի մասին գրել է. «Բարեշեն՝ մենակերպ կենցաղով, խնձորենիների և ծիրանենիների հրաշալի այգիներով, խոխոջուն առվակներով ու սառնորակ խմելու ջրով: Ու թեև երկուաստիճան կազմություն չի ունեցել այն, այլ միահարկ, խուլ պատերով փողոցից մեկուսացված, պատշգամբ ու մառան ունեցող տներ են եղել, սակայն առանձնացել է մյուս թաղամասերից իր ինքնուրույն դիմագծով, կյանքով»։ Այգիներն ու առվակներն արդեն այդքան էլ արդիական չեն, բայց Կոնդի՝ մինչ օրս պահպանված խիստ ինքնուրույն դիմագիծը գրեթե անփոփոխ է մնացել։

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որ բառացի նշանակում է բլուր։ Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ։ Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում։ Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներնաչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա։ Կոնդի դռներն առանձին թեմա են։ Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել։ Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին։ Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է։ Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ։ Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում։ Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տես նաև