«Աղասի Շահինյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]

13:50, 25 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Աղասի Գևորգի Շահինյան (հունիսի 26, 1889, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)- փետրվարի 17, 1919, Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե)), Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։ Սովորել է Նևշատելի (Շվեյցարիա) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1906-1908 թվականներին), ավարտել՝ Պետերբուրգի նյարդահոգեբուժական ինստիտուտը (1914 թվականին)։ Շահինյանը Ալեքսանդրապոլի ս-դ․ կուսակցական կազմակերպության հիմնադիրներից Է։ 1914-1916թվականներին աշխատել է Մոսկվայի հայկական բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի, ապա՝ Քաղաքների համառուսական միության Թիֆլիսի բաժանմունքներում։ Ծավալել է բոլշևիկյան ագիտացիոն-պրոպագանդիստական անլեգալ գործունեություն։ 1917 թվականին Մ․ Շահումյանի հանձնարարությամբ հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում՝ մասնակցել Բաքվի սովետի ստեղծմանը։ 1918 թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է Վլադիկավկազ, ուր նշանակվել է հեղափոխական տրիբունալի նախագահ: Գնդակահարվել է դենիկինյանների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։