«Հրազդան գետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ clean up, փոխարինվեց: , → , (23), ։ → ։ (9), ՝ → ՝ (7), → (38), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Հրազդան (գետ)»-ից «Հրազդան գետ» վերահղման վրայով
(Տարբերություն չկա)

13:49, 24 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան
Հրազդան գետ
Հրազդան գետը Երևանի Պռոշյան փողոցից
Բնութագիր
Երկարություն141 կմ
Ավազանի մակերես2560 կմ²
Ջրի ծախս17,9 մ³/վրկ
Ջրահոսք
ԱկունքՍևանա լիճ
Ակունքի տեղակայումՍևանա լիճ
Բարձրություն1896 մ մ
Կոորդինատներ40°18′38″ հս․ լ. 45°20′57″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանԱրաքս գետը
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
Հոսող հոսքերԳետառ, Ակունք, Արայի գետ, Բջնի, Գալար, Դալար, Ծաղկաձոր, Սարալանջ, Ուռագետ, Մարմարիկ, Ախտա և Ալափարս
Ջրի մարմիններՍևանա լիճ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ և Կոտայքի մարզ

Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), ՀՀ խոշորագույն ու կարևորագույն գետերից է՝ Արաքսի ձախ վտակը։ Ունի 141կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650կմ² է (առանց Սևանա լճի)։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138մ³/վրկ, նվազագույնը՝ 9մ³/վրկ, տարեկան հոսքը 712 մլն մ³։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։