«Երեմիա Մեղրեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11. Տող 11.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:17-րդ դարի բանասեր]]
[[Կատեգորիա:17-րդ դարի բանասերներ]]

11:19, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Երեմիա մեղրեցի, Երեմիա Վարդապետ (ծնննդյան և մահվան թվականները անհայտեն), 17-րդ դարի հայ բանասեր, բառարանագիր, հրատարակիչ։ Եղել է Էջմիածնի միաբանության անդամ։ 17-րդ դար 60-ական թվականներին կազմել է Աստվածաշնչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարանը (համաբարբառ), որ ձեռագրերում նշվում է «Տամառօտ գումարումն և լուծումն բա–ռից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երեմիայ բանասիրէ» խորագրով (Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ №№ 451, 3468, 7012 և այլն)։ 1698 թվականին Ալիկոռնիայում (Իտալիա) նախորդ բառարանների, ինչպես նաև Աստվածաշնչի բառերի հիման վրա կազմել, հրատարակել է մի այլ համաևավաք բառարան՝ «Բառգիրք հայոց» (առաջին հրատարակչություն 1698 թվականին)։ Լինելով առաջին հայերեն ընդարձակ (ավելի քան 8500 բառ հոդված) տպագիր բառարանը՝ զգալի դեր է կատարել ժամանակի մշակութային կյանքում։ Երեմիա Մեղրեցին, հրատարակել է «Աղուէսագիրք․․․»-ը (Էջմիածին, 1698 թվականին)։

Երկեր

  • Բառգիրք հայոց, քննական բնագիրը, առաջաբ․ ն ծնթգր․ Տ․Մ․ Ամալյանի, Ե․, 1975 թվականին։

Գրականություն

  • Զարբհանալյան Գ․, Պատմություն հայերեն դպրությանց, գիրք 2․, 1878 թվականին։
  • Ամալյան Տ․ Մ․, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI—XVII դդ․), Երևան, 1971 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։