«Արամ Երեմյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Արամ Երեմյան Գարեգինի''' [մարտի 12-ին 1898 թվականին, Մարզվան (Արևմտյաև Հայաստաև)-1972 թվականին...»:
(Տարբերություն չկա)

08:19, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Արամ Երեմյան Գարեգինի [[[մարտի 12]]-ին 1898 թվականին, Մարզվան (Արևմտյաև Հայաստաև)-1972 թվականին, Բենդեր-Ֆեհլևի (Իրան)], հայ գրող, գրականագետ, արվեստաբան։ Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1915 թվականից Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ։ 1925 թվականին եկել է Խորհրդային Հայաստան, խմբագրել (1926-1927 թվականներին) «Արվեստ» հանդեսը, 1929-1933 թվականներին եղել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթի ոճաբանխմբագիրը։ Վերադարձել է Իրան, զբաղվել մանկավարժությամբ, բանասիրությամբ, գրել գեղարվեստական ստեղծագործություններ։ Աշխատակցել է «Մշակ», «հորիզոն», «Լրաբեր», «Սիոն» և այլ պարբերակաևների։ Լույս է ընծայել «Իդեալիստը» (1920 թվականին), «Կասանդրա» (1949 թվականին, «Մարմարա»), «Պատանի արտիստը» (1959 թվակնին, «Մարմարա») գեղարվեստական գործերը։ Ե․ ուսումնասիրել է աշուղական պոեզիան, հրատարակել «Աշուղ Տարթուն օղլի» (1920 թվականին), «Պարսկահայ աշուղներ» (երեք գիրք՝ 1920, 1921, 1925), «Աշուղ Ղուլ Հովհաննես» (1929 թվականին), «Աշուղ Գրիգոր Տալյան» (1930 թվականին), «Մի անհայտ ձեռագիր տաղարան» (1947 թվականին) գրքերը։ Հայ արվեստի պատմությանն են նվիրված «Նկարիչ Ստեփան Աղաջանյան» (1927 թվակնին), «Նոր Ջուղայի Ժէ դարու որմնանկարչական հուշարձանը» (1942), «Քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտու» (1948 թվականին), «Մանրանկարիչ Սարգիս Պիծակ» (1952 թվականի) աշխատությունները։ Խմբագրել ու հրատարակել է հայ նո–րագույն կոմպոզիտորների «Սևան» (1926 թվականին) երաժշտական ալմանախը, «Տայաստանի նկարիչների ալմանախ»֊ը (1926 թվակնին)։ Սպահանի Փերիա գավառը (Տ․ Աճաոյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919 թվականին։ Չահարմահալի Հայ ժողովրդական բանահյուսությունը, Վնն․, 1923 թվականին։ Ռուսահայ թատրոնի պատմությունը, Վնտ․, 1933 թվականի։ Ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956 թվականին։ Հայ ժողովրդի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյան, Ֆրեզնո, 1957 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։