«Ծխախոտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Zwei zigaretten.jpg|մինի|200px|աջից|Գերմանական սիգարեթներ]]
[[Պատկեր:Zwei zigaretten.jpg|մինի|200px|աջից|Գերմանական ծխախոտներ]]


'''Ծխախոտ''', իրենից ներկայացնում է [[Ծխախոտ (բույս)|ծխախոտ բույսի]] մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ [[Ծխելը|ծխելու]] համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։
'''Ծխախոտ''', իրենից ներկայացնում է [[Ծխախոտ (բույս)|ծխախոտ բույսի]] մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ [[Ծխելը|ծխելու]] համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։

11:34, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Գերմանական ծխախոտներ

Ծխախոտ, իրենից ներկայացնում է ծխախոտ բույսի մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ ծխելու համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։

«Սիգար» կամ «սիգարետ» (cigarette) բառը ծագում է մայաների լեզվով՝ սիյար բառից, որը նշանակում է ծխել ծխախոտի փաթաթած տերևները[1]) բառը առավելապես բնութագրում է տաբակ կոչվող բույսը, սակայն երբեմն այս բառը կապվում է նաև ծխախոտի ուրիշ տեսակների՝ մեխակի կամ կանեփի հետ, որոնք ծխելով՝ ծխամոլները իրենց պնդմամբ «հաճույք» են ստանում։

Ծխախոտի կառուցվածքը`
1. 95% բջջանյութի ացետատից պատրաստված ֆիլտր
2. ֆիլտրը փակելու համար օգտագործվող թուղթ
3. ծխախոտը ծածկելու համար նախատեսված թուղթ
4. խառնուրդային զանգված

Ծխախոտը մորմազգիների ընտանիքի միամյա, երբեմն բազմամյա խոտաբույս է: Աճում է հիմնականում Ամերիկայում և Ավստրալիայում: Հայտնի է ծխախոտի ավելի քան 65 տեսակ, մշակության մեջ՝ 2 տեսակ՝ գլանակային կամ իսկական և մախորկա: Հայաստանի Հանրապետությունում ծխախոտը մշակվում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում:

Բույսի նկարագիր

Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային: Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120– 150 սմ: Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն: Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր: Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է: Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն:

Ծխախոտի հատկությունները

Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում: Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար: Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով: Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը: Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը:

Աղբյուրներ

  • Հայկական Հանրագիտարան


Արտաքին հղումներ

Տես նաև

  1. http://etimologias.dechile.net/?cigarro