«Պանամա»–ի խմբագրումների տարբերություն
չ The file Image:Coat_of_Arms_of_Panama.svg has been replaced by Image:Coat_of_arms_of_Panama.svg by administrator commons:User:Ymblanter: ''File renamed: File renaming criterion #6: Harmonize... |
No edit summary |
||
Տող 27. | Տող 27. | ||
'''Պանամա''' ([[իսպաներեն]]՝ Panamá) պաշտոնապես '''Պանամայի Հանրապետություն''' (República de Panamá), պետություն [[Կենտրոնական Ամերիկա]]յում, [[Կարիբյան ծով]]ի և [[Խաղաղ օվկիանոս]]ի միջև։ Սահմանակցում է [[Կոստա Ռիկա]]յի հետ արևմուտքում և [[Կոլումբիա]]յի հետ արևելքում։ |
'''Պանամա''' ([[իսպաներեն]]՝ Panamá) պաշտոնապես '''Պանամայի Հանրապետություն''' (República de Panamá), պետություն [[Կենտրոնական Ամերիկա]]յում, [[Կարիբյան ծով]]ի և [[Խաղաղ օվկիանոս]]ի միջև։ Սահմանակցում է [[Կոստա Ռիկա]]յի հետ արևմուտքում և [[Կոլումբիա]]յի հետ արևելքում։ |
||
Պանաման պետություն է [[Կենտրոնական Ամերիկա]]յի ամենանեղ (48 կմ) մասում՝ [[Պանամայի պարանոց]]ում: Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է: Կարիբյան ծովափով ձգվում են [[Կորդիլիերա դե Սան Բլաս]] և [[Սեռանիա դել Դարիեն]] լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը: Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը: |
|||
* Պետական կարգը՝ հանրապետություն |
* Պետական կարգը՝ հանրապետություն |
||
Տող 34. | Տող 36. | ||
* Պետական լեզուն՝ իսպաներեն |
* Պետական լեզուն՝ իսպաներեն |
||
* Դրամական միավորը՝ բալբոա |
* Դրամական միավորը՝ բալբոա |
||
== Կլիման == |
|||
Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ: Խոշոր գետը [[Չագրես]]ն է: Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները ([[հիլեաներ]]): |
|||
== Պատմությունը == |
|||
Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով: 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը: [[1519]] թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը: Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար: Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր: Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավ [[ԱՄՆ]]-ին: Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը: Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործելու պայմանագիր: Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել [[1920]] թվականի հունիսի 12-ին: Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում: Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ: [[20-րդ դար]]ի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում: 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը: ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը: [[1977]] թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ [[1999]] թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը: Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը` ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով [[1513]] թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս: |
|||
== Բնակչությունը և տնտեսությունը == |
|||
Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները` հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ): |
|||
Խոշոր քաղաքներն են Պանաման, [[Կոլոն]]ը, Դեվիդը, [[Լաս Տաբլաս]]ը: Պանաման գյուղատնտեսական երկիր է: Գլխավոր մշակաբույսերն են [[բրինձ]]ը, [[եգիպտացորեն]]ը, [[լոբի]]ն, մշակում են նաև [[սրճենի]], կակաո, աբակա, [[շաքարեղեգ]], արքայախնձոր, ադամաթուզ և այլն: Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ: |
|||
<!-- |
<!-- |
11:19, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Պանամա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն | ||||
Ներառում է | Էմբերա Վոունաան, Կունա Յալա, Նգոբե Բուգլե, Կունա դե Մադուգանդի, Kuna de Wargandí?, Bocas del Toro Province?, Չիրիկի, Coclé Province?, Կոլոն, Darién Province?, Herrera Province?, Los Santos Province?, Պանամա նահանգ, Վերագուաս և Արևմտյան Պանամա | ||||
Պետական լեզու | իսպաներեն[1] | ||||
Մայրաքաղաք | Պանամա | ||||
Պետական կարգ | հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Պանամայի Ազգային ասամբլեա | ||||
Երկրի ղեկավար | Լաուրենտինո Կորտիսո | ||||
Կառավարության ղեկավար | Լաուրենտինո Կորտիսո | ||||
Ջրային % | 2.9% ջրային | ||||
Ազգաբնակչություն | 3 661 868 | ||||
Խտություն | 54,2 մարդ/կմ² | ||||
Կրոն | Քրիստոնեություն | ||||
Հիմն | Himno Istmeño | ||||
Կարգախոս | Pro Mundi Beneficio | ||||
Հիմնադրված է | 1903 թ. | ||||
Արժույթ |
| ||||
Ժամային գոտի | UTC-5 և America/Panama?[2] | ||||
Հեռախոսային կոդ | +507 | ||||
Ինտերնետ-դոմեն | .pa | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,805[3] | ||||
visitpanama.com/?lang=en |
Պանամա (իսպաներեն՝ Panamá) պաշտոնապես Պանամայի Հանրապետություն (República de Panamá), պետություն Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի միջև։ Սահմանակցում է Կոստա Ռիկայի հետ արևմուտքում և Կոլումբիայի հետ արևելքում։
Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում: Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է: Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը: Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը:
- Պետական կարգը՝ հանրապետություն
- Մայրաքաղաքը՝ Պանամա
- Տարածքը՝ 77,08 հզ. կմ2
- Բնակչությունը՝ 3,3 մլն
- Պետական լեզուն՝ իսպաներեն
- Դրամական միավորը՝ բալբոա
Կլիման
Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ: Խոշոր գետը Չագրեսն է: Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները (հիլեաներ):
Պատմությունը
Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով: 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը: 1519 թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը: Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար: Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր: Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավ ԱՄՆ-ին: Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը: Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործելու պայմանագիր: Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թվականի հունիսի 12-ին: Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում: Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ: 20-րդ դարի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում: 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը: ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը: 1977 թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ 1999 թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը: Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը` ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով 1513 թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս:
Բնակչությունը և տնտեսությունը
Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները` հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ): Խոշոր քաղաքներն են Պանաման, Կոլոնը, Դեվիդը, Լաս Տաբլասը: Պանաման գյուղատնտեսական երկիր է: Գլխավոր մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, լոբին, մշակում են նաև սրճենի, կակաո, աբակա, շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ և այլն: Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պանամա կատեգորիայում։ |
|
- ↑ 7 // Constitution of Panama
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
- ↑ Human Development Report — UNDP, 2022.