«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 9. | Տող 9. | ||
| Նախորդ4 = |
| Նախորդ4 = |
||
| Դրոշ_Նախորդ4= |
| Դրոշ_Նախորդ4= |
||
| Հաջորդ1= |
| Հաջորդ1=Մարինիների պետություն |
||
| Դրոշ_Հաջորդ1= |
| Դրոշ_Հաջորդ1=Flag of Morocco 1258 1659.svg |
||
| Հաջորդ2= |
| Հաջորդ2=Հաֆսիների պետություն |
||
| Դրոշ_Հաջորդ2= |
| Դրոշ_Հաջորդ2=Tunis hafsid flag.png |
||
| Հաջորդ3= |
| Հաջորդ3= |
||
| Դրոշ_Հաջորդ3= |
| Դրոշ_Հաջորդ3= |
||
Տող 36. | Տող 36. | ||
|| Քարտեզի տարեթիվ2= |
|| Քարտեզի տարեթիվ2= |
||
| Պետական կարգ=Միապետություն |
| Պետական կարգ=Միապետություն |
||
| Մայրաքաղաք= [[Մարաքեշ]] |
| Մայրաքաղաք= [[Թինմել]] (1121 - 1147)<br />[[Մարաքեշ]] (1147 - 1269) |
||
| Պետության գլուխ = |
| Պետության գլուխ =[[խալիֆ]] |
||
| Օրենսդրություն = |
| Օրենսդրություն = |
||
| Դինաստիա = |
| Դինաստիա = |
08:57, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թինմել (1121 - 1147) Մարաքեշ (1147 - 1269) | |||
Մակերես | 1. 621. 395 կմ 2 | |||
Լեզու | արաբերեն | |||
Կրոն | Իսլամ | |||
Արժույթ | Դինար | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | խալիֆ | |||
Պատմություն |
Ալ-Մոհադների պետություն, ավատատիրական պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1121-1269): Իշխանության գլուխ կանգնած էին Ալ-Մոհադները (արաբ․՝ الموحدون ալ-Մուհադունա): Ամենաընդարձակ տարածքներն ընդգրկել է Աբդ ալ-Մումինի օրոք (1161): Փլուզումը սկսվել է Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում:
Ծագում
Ալ-Մոհադները պատկանում են մասմուդա ցեղին, իսկ նրանց հայրենիքը Ատլասի լեռներն են: Ալ-Մոհադների հիմնադիրը համարվում է Մուհամմադ իբն Թումարթը: Նա նոր մուսուլմանական դոգմա է սահմանում, որում հատկապես ընդծվում էր միասնականությունը: Այստեղից էլ ծագում է նրանց անվանումը` «ալ-Մոհավիդուն» ( արաբ․՝ الموحدون` միասնականությունը հաստատողներ ), որն էլ եվրոպական լեզուներում փոխվելով վերածվել է «ալ-Մոհադներ»-ի:
Տարածքային նվաճումներ
Իբն Թումարթի ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ նա սկսել էր քարոզել իր մտքերը ամենուր, ինչի արդյունքում նրան հաճախ վռնդում էին: Սակայն հետագայում նա մեծ հաջողություններ է ունենում, քանի որ նա քարոզում էր բացարձակ միաստվածություն և արգելում էր շքեղությունը, ինչով գրավում էր շատ ուղղահավատների: 1121 թվականին իբն Թումարթը մասմուդա մի քանի ցեղերի կողմից ընտրվում է իմամ, իրեն հայտարարում մահդի և սրբազան պատերազմ սկսում ալ-Մորավիների դեմ: 1125 թվականին ալ-Մոհադների կենտրոնը Թինմելալ (Թինմալ) վայրն էր Ատլասի լեռներում: 1128 թվական ալ-Մոհադները արշավում են դեպի Մարաքեշ, սակայն չեն կարողանում գրավել այն: Իբն Թումարթի ամենահավատարիմ զինակից Աբդ ալ-Մումինը նրա մահից հետո 1130 թվականին ընդունում է խալիֆ և էմիր ալ-մումինին տիտղոսները: 1130-ական թվականներին ալ-Մոհադները ընդլայնում էին իրենց ազդեցությունը Մարոկկոյի լեռնային տարածքներում և երկրի հարավային ու արևելյան մասերում:
Իբն Թումարթը իրեն հաջորդ է նշանակում Աբդ ալ-Մումինին, բայց նա ճանաչվում է միայն 1133 թվականին: Սկբում նա պարտիզանական պատերազմ էր վարում, սակայն հետագայում ստանում է լեռնականների վստահությունը և օժանդակությունը, ովքեր կարող էին օգնել ալ-Մորավիների դեմ պայքարում: Նա մոտ էր հաղթանակին Տլեմսենի ճակատամարտում 1145 թվականին, բացի այդ ալ-Մորավիների կառավարիչը շուտով մահացավ դժբախտ պատահարից: 1147 թվականին ընկնում է Մարաքեշը, որտեղ այսուհետ հաստատվում են ալ-Մոհադները: Սա ալ-Մորավիների իշխանության ավարտն էր:
Թեև Աբդ ալ-Մումինը խառնվում էր ալ-Անդալուսի գործերին արդեն 1145 թվականին, նա չէր ուղարկում զորքեր տարածքը րավելու համար, այլ սահամանափակվում էր դիվանագիտական գործունեությամբ: Նրա առջև բացվել էր մեծ հեռանկար` գրավելու Աֆրիկայի արևելքը և ավելի հեռու տարածքներ, որոնք ալ-Մորավիների իշխանության տակ էին: Սակայն այստեղ նրան սպասում էր քրիստոնյաների վտանգը, հիմնականում Ռոջեր II Սիցիլիացու կողմից: Չնայած սրան 1151 թվականին Աբդ ալ-Մումինին է անցնում Ալժիրը, ապա 1159-1160 թվականներին Թունիսը Թունիս, ալ-Կայրավան ( արաբ․՝ القيروان ) , ալ-Մահդիա քաղաքներով, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան ծովափը մինչև Տրիպոլի:
Ալ-Մոհադներն Իսպանիայում
Ալ-Մոհադների իմպերիայի հիմնադիր Աբդ ալ-Մումինը ընդգրկելով իր տարածքների մեջ Թունիսն ու Տրիպոլին` նորից սկսեց մտորել Պիրենեյան թերակղզու մասին, և 1162 թվականին սկսեց նախապատրաստվել խոշոր արշավանքի: Սակայն նրա մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրան հաջորդած Աբու Յակուբ Յուսուֆը չի շարունակում նրա քաղաքականությունը: Միայն 1171 թվականին նոր խալիֆը փորձում է իր ձեռքը վերցնել ալ-Անդալուսը,սակայն Իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին: Նրա մահից հետո` 1172 թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են Սևիլիան: Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է Տոլեդոն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է: Ալ-Մոհադները արդեն իշխանություն էին հաստատել ալ-Անդալուսի մեծ մասում: Ավելի ուշ Աբու Յակուբ Յուսուֆը սրբազան պատերազմ` ջիհադ է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ( Լիսսաբոնի մոտ ) պաշարման ժամանակ վիրավորվում է և 1184 թվականին մահանում:
Ալ-Մոհադների թուլացումը
Աբու Յակուբ Յուսուֆի որդի և ժառանգ Աբու Յուսուֆ Յակուբի առաջնահերթ խնդիրը Բուժի քաղաքը և Ալժիրի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր ալ-Մորավիների տոհմի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: 1190 թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում Կաստիլիայի և Լեոնի թագավորների հետ:
1195 թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում Ալֆոնսո VIII-ի նկատմամբ Ալարկոսայի ճակատամարտում ( Կորդովայի և Տոլեդոյի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է քրիստոնյաներին ուժեղացնել բանակը: Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Խաչակրաց պատերազմը քարոզվում էր ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Պիրենեյան թերակղզուց դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած Մուհամմադի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը 1199 թվականին: 1212 թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, Նավարրայի, Արագոնի միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին Լաս Նավաս դե Տոլոսայի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է Իսպանիայում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև 1123 թվականը, քանի որ քրիստոնյաները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: Մուհամմադ խալիֆը մահանում է 1213 թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա Աբու Յակուբ Յուսուֆ II-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:
Մուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում
1123 թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ Ռեկոնկիստան գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց ալ-Անդալուսում` բացառությամբ մեկի: Հյուսիսային Աֆրիկայում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ 1269 թվականին վերջնականապես վերացան: Ալ-Անդալուսում 1223 թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ:
Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում Սարագոսայի նախկին էմիրների ժառանգը: Սակայն 1230 թվականին Լեոնի և Կաստիլիայի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց: Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը: Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր Ֆերդինանդ III-ը, ով 1217 թվականից Կաստիլիայի թագավորն էր, իսկ 1230 թվականից նաև Լեոնինը, ով վերջապես գրավեց ալ-Անդալուսի սիրտը: Այսպես մուսուլմանների իշխանությունն Իսպանիայում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ:
Այդ բացառությունը Նասրիների իշխանության հաստատումն էր Գրանադայում: Մոտ 1231 թվականին մի արաբ` Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասրը, հաստատեց Խաենի շրջակայքում փոքրիկ պետություն, իսկ 1235 թվականին գրավեց Գրանադան և դարձրեց այն իր մայրաքաղաքը: Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավելի՝ մինչև 1492 թվականը:
Ալ-Մոհադների գահացանկ
- 1121–1130 - Իբն Թումարթ
- 1130–1163 - Աբդ ալ-Մումին
- 1163–1184 - Աբու Յակուբ Յուսուֆ I
- 1184–1199 - Աբու Յուսուֆ Յակուբ (ալ-Մանսուր)
- 1199–1213 - Մուհամմադ ալ-Նասիր
- 1213–1224 - Աբու Յակուբ Յուսուֆ II (ալ-Մուսթանսիր)
- 1224 - Աբու Մուհամմադ Աբդ ալ-Վահիդ I (ալ-Մախլու)
- 1224–1227 - Աբդալլահ ալ-Ադիլ
- 1227–1229 - Յահյա ալ-Մութասիմ
- 1229–1232 - Աբու ալ-Ալա Իդրիս I ալ-Մամուն
- 1232–1242 - Աբու Մուհամմադ Աբդ ալ Վահիդ II (ալ-Ռաշիդ)
- 1242-1248 - Աբու ալ-Հասան Ալի (ալ-Սաիդ)
- 1248–1266 - Աբու Հաֆս Օմար (ալ-Մուրթադա)
- 1266–1269 - Աբու ալ-Ուլա (Աբու Դաբբուս) Իդրիս II (ալ-Վասիկ)
Աղբյուրներ
Նախորդող Ալ-Մորավիներ 1040 - 1147 |
Մարոկկոյի և Մավրիտանիայի տիրակալներ Ալ-Մոհադներ 1147 - 1240 |
Հաջորդող Մարինիներ 1244 - 1465 |