«Ալ-Մորավիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9. Տող 9.
| Նախորդ4 =
| Նախորդ4 =
| Դրոշ_Նախորդ4=
| Դրոշ_Նախորդ4=
| Հաջորդ1= Ալ Մոհադներ
| Հաջորդ1= [[Ալ-Մոհադների պետություն|Ալ Մոհադներ]]
| Դրոշ_Հաջորդ1=Empire almohade.PNG
| Դրոշ_Հաջորդ1=Empire almohade.PNG
| Հաջորդ2=
| Հաջորդ2=

08:37, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ալ Մորավիներ
المرابطون
1040 - 1147 Ալ Մոհադներ [[Ալ Մոհադներ|]]
Քարտեզ


(1120 թվական)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մարաքեշ
Մակերես 3. 300. 000 կմ 2
Լեզու արաբերեն, բերբերերեն
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ էմիր
Պատմություն

Ալ-Մորավիների պետություն, ավատատիրական պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1040-1147): Իշխանության գլուխ կանգնած էին Ալ-Մորավիները (արաբ․՝ المرابطون‎‎՝ ալ-Մուռաբիտունա): Տոլեդոյի անկումից հետո կես դարում ընդարձակվեց և հասավ մեծ չափերի: Սահմանների մեջ են մտել Մարոկկոն, Մավրիտանիան, ինչպես նաև Սենեգալի ավազանը և Ալժիրի արևմտյան մասը:

Ծագում

Ալ-Մորավիները ծագում են սանհաջա ( արաբ․՝ صنهاجة‎‎ ) քոչվոր անասնապահ բերբերական ցեղից: Նրանց հայրենի տարածքները Սահարայի տափաստաններն էին՝ հարավում մինչև Սենեգալի ավազան և Վերին Նիգեր: Հնարավոր է, որ «Սենեգալ» բառը ծագում է սանհաջա ցեղի անունից, որ բարբառային տարբերակներով հնչում էր «սանագա»:

Նիգեր գետ

Ալ-Մորավիների պատմությունը սկսվում է դեպի Մեքքա կատարված ուխտագնացությունից, որին մասնակցում էին սանհաջա ցեղի ակնառու ներկայացուցիչներ, և որը գլխավորում էր Յահյա իբն Իբրահիմը: Հետդարձի ճանապարհին նրանք հանգրվանում են ալ-Կայրավանում ( արաբ․՝ القيروان‎‎ ),որը Հյուսիսային Աֆրիկայի մշակութային և կրոնական կարևորագույն օջախ էր:: Սանհաջցիների վրա մեծ տպավորություն է թողնում քայրավանցի իրավագետ Աբու Իմրան ալ-Ֆասիի ուսմունքը: Ալ-Ֆասին նրանց հետ ուղարկում է Իբն Յասինին( Աբդալլահ իբն Յասին ալ-Ջազուլի ) որպես առաջնորդ: Սանհաջա ցեղի մի խումբը, որին պատկանում էր Յահյա իբն Իբրահիմը , չի ընդունում Իբն Յասինի ուսմունքը և առանձնանում է Նիգեր գետի մի կղզում:Այստեղ նա ամբողջովին տրվում է բարեպաշտությանն ու աստվածաբանությանը:

Արաբները անվանում են «կենսավայր» ( արաբ․՝ رباط‎‎ ) այն վայրը, որտեղ ապրում էր Իբն Յասինը:Այստեղից էլ ծագում է ալ-Մորավիների անունը`ալ-Մուրաբիտուն ( արաբ․՝ المرابطون‎‎ ), որն էլ եվրոպական լեզուներում աղավաղվել և վերածվել է «ալ-Մորավիններ»-ի:

Տարածքային նվաճումներ

Մոտ 1055 թվականին ալ-Մորավիական բանակը սկսում է տարածքների ընդլայնումը` գրավելով մի փոքրիկ պետություն Սիջիլմաս օազիսով: Ռազմական գործողությունները գլխավորում էր Յահյա իբն Իբրահիմը, իսկ հոգևոր առաջնորդ էր իբն Յասինը: Յահյայի սպանությունից հետո իբն Յասինի ջանքերով նրան հաջորդում է եղբայրը՝ Աբու Բաքր իբն Օմարը:

Իբն Յասինի մահից հետո Աբու Բաքրը միայնակ գլխավորում էր շարժումը: 1061 թվականին Աբու Բաքրը իր զարմիկ Յուսուֆ իբն Թաշուֆինին է փոխանցում հյուսիսային շրջանների կառավարումը, իսկ ինքը ուշադրությունը կենտրոնացնում է դեպի հարավ: Ալ-Մորավիների իշխանությունը տարածվում է մինչև Մարոկկո և այժմյան Ալժիրի արևելյան մաս: Ալ-Մորավիների այս ընդլայնումը բացատրվում է գրաված տարածքների թուլությամբ և մասնատվածությամբ: Ալ-Մորավիների հաջողությունների գրավականը կրոնական և քաղաքական նպատակների ներդաշնակությունն էր:

Որոշ նմանություններ կան Արաբիայում Մուհամմադ մարգարեի օրոք կրոնա-քաղաքական շարժման և ալ-Մորավիների միջև: Սակայն կան էական տարբերություններ. ալ-Մորավիների առջև կար արդեն կազմավորված իրավական համակարգ, և նրանք գործում էին մալիքիական իրավապաշտների հետ համաձայնեցված, նրանք իրենց համարում էին մեկ միասնական մաս և հավատարիմ էին Բաղդադի Աբբասյաններին:

Ալ-Մորավիներն Իսպանիայում

Տոլեդո

Տոլեդոյի 1085 թվականի անկումից հետո անհույս իրավիճակում հայտնված ալ-Անդալուսի կառավարիչները հրավիրեցին Յուսուֆ իբն Թաշուֆինին Իսպանիա: Մինչ պայմանագիր կնքելը կողմերը առաջարկեցին իրենց պայմանները. իբն Թաշուֆինը քրիստոնյաներին ջախջախելուց հետո պետք է վերադառնար Աֆրիկա, և նրան էր հանձնվում ալ-Հեսարիսը: 1086 թվականի ամռանը իբն Թաշուֆինի և Ալֆոնսո VI-ի զորքերը Բադախոսայի մոտ՝ ալ-Զալակայում ( արաբ․՝ الزلاقة‎‎ ) բախվեցին: Քրիստոնյաները ծանր պարտություն կրեցին, որից հետո Յուսուֆը վերադարձավ Աֆրիկա:

Նույնիսկ ալ-Զալակայի մարտից հետո քրիստոնյաները չէին զիջում իրենց դիրքերը: Արևելյան ծովափը՝ Վալենսիայից մինչև Լորիս, Ալֆոնսոյի իշխանության տակ էր, Տոլեդոյի ամրոցում տեղակայված էր կաստիլյան կայազորը: Ալ-Մութամիդը դիմում է Յուսուֆին: Յուսուֆը և իր ռազմիկները համտեսելով Անդալուսի բարիքները դեմ չէին վերադառնալ, բացի դրանից նրանք հավատում էին, որ իսլամի համար բարի գործ են անում՝ կռվելով իսլամի թշնամիների դեմ: 1090 թվականին ալ-Մորավիներն իջնում են ալ-Հեսարիս, և Յուսուֆը իր զորքը անդալուսցիների զորքի հետ տանում է դեպի Ալեդո: Պաշարումից 3 ամիս անց Ալֆոնսոն, հասկանալով, որ չի կարող դիմադրել, հողին է հավասարեցնում ամրոցը: Պաշարման ժամանակ Յուսուֆը ուսումնասիրեց քաղաքական իրավիճակը Իսպանիայում: Նա տեսավ, որ պետությունը ղեկավարող արիստոկրատիան կրոնին մեծ դեր չի տալիս և զբաղված է գրականությամբ և արվեստով: Յուսուֆը տեսավ, որ հասարակ ժողովուրդը նրա կողմից է, և հետևելով իսլամի գաղափարներին՝ որոշեց չվերադառնալ Աֆրիկա, այլ միացնել ալ-Անդալուսը իր տերությանը:

Կորդովա

1090 թվականին Յուսուֆն առանց կռվի վերցնում է Գրանադան, 1091 թվականի մարտին նրան է հանձնվում Կորդովան: Նա պաշարում է Սևիլիան և սեպտեմբերին գրավում: 1094 թվականին գրավում է Բադախոսան, 1102 թվականին՝ Վալենսիան, 1110 թվականին՝ Սարագոսան:

Ալ-Մորավիները գերազանցում էին Ալֆոնսոյին, սակայն այնքան ուժեղ չէին, որ գրավեին քրիստոնայների իրական տարածքները: Ալմորավիների իշխանությունը երկար չի տևում: Զորահրամանատարները և ռազմիկները գայթակղվում են ալ-Անդալուսի շքեղություններով և նրանց բարոյական ոգին կոտրվում է: Կառավարման համակարգը թուլանում է, ֆինանսական խնդիրները և ալմորավիների վատ պահվածքը առաջացնում են հասարակ ժողովրդի զայրույթն և ատելությունը: Անկումը սկսվեց 1118 թվականին, երբ Սարագոսան հանձնվեց Ալֆոնսո I Արագոնցիին: Ալֆոնսո I-ը կատարեց մի քանի արշավանքներ դեպի հարավ և տարավ մեծ թվով մոսարաբներ հյուսիսում գրաված նոր տարածքները բնակեցնելու համար: 1144 և 1145 թվականներին ապստամբությունները վերջ դրեցին ալմորավիների իշխանությանը: Ըստ որոշ գիտնականների Ալմորավիների կառավարման ժամանակաշրջանը Անդալուսի համար խավարի ժամանակաշրջան էր, ալմորավիների շրջանում են Իսպանիայի մուսուլմանները գիտակցում կրոնի և կրոնական համայնքի կարևորությունը, քանի որ մինչ այդ իսլամը Իսպանիակում ֆորմալ և պաշտոնական էր միայն:

Ալմորավիների` իշխանությունից հեռանալուց հետո՝ 1147 թվականին սկսվում է համեմատաբար ավելի վատ շրջան մինչև 1170 թվականին, երբ իշխանության են գալիս ալ-Մոհադները:

Ալ-Մորավիների գահացանկ

Աղբյուրներ

Նախորդող
Իդրիսիներ 788 - 974
Մարոկկոյի և Մավրիտանիայի տիրակալներ
Ալ-Մորավիներ

1040 - 1147
Հաջորդող
Ալ-Մոհադներ 1147 - 1240