«Ալ-Մորավիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ պատմական երկիր |
{{Տեղեկաքարտ պատմական երկիր |
||
| Անվանում =Ալ Մորավիներ <br/>المرابطون |
| Անվանում =Ալ Մորավիներ <br/>المرابطون |
||
| Նախորդ1 = |
| Նախորդ1 = |
||
| Դրոշ_Նախորդ1= |
| Դրոշ_Նախորդ1= |
||
| Նախորդ2 = |
| Նախորդ2 = |
||
Տող 9. | Տող 9. | ||
| Նախորդ4 = |
| Նախորդ4 = |
||
| Դրոշ_Նախորդ4= |
| Դրոշ_Նախորդ4= |
||
| Հաջորդ1= |
| Հաջորդ1= Ալ Մոհադներ |
||
| Դրոշ_Հաջորդ1= |
| Դրոշ_Հաջորդ1=Empire almohade.PNG |
||
| Հաջորդ2= |
| Հաջորդ2= |
||
| Դրոշ_Հաջորդ2= |
| Դրոշ_Հաջորդ2= |
||
Տող 17. | Տող 17. | ||
| Հաջորդ4= |
| Հաջորդ4= |
||
| Դրոշ_Հաջորդ4= |
| Դրոշ_Հաջորդ4= |
||
| Հիմնադրում = |
| Հիմնադրում =[[Աբդալլահ իբն Յասին]] |
||
| Հիմնադրման տարեթիվ=[[1040]] |
| Հիմնադրման տարեթիվ=[[1040]] |
||
| Իրադարձություն1= |
| Իրադարձություն1= |
||
Տող 27. | Տող 27. | ||
| Ավարտ = |
| Ավարտ = |
||
| Ավարտի տարեթիվ= [[1147]] |
| Ավարտի տարեթիվ= [[1147]] |
||
| Դրոշ= |
| Դրոշ= Flag of Morocco 1073 1147.svg |
||
| Դրոշի հոդված= |
| Դրոշի հոդված= |
||
| Զինանշան= |
| Զինանշան= |
||
| Զինանշանի հոդված= |
| Զինանշանի հոդված= |
||
| Քարտեզ= |
| Քարտեզ=Empire almoravide.PNG |
||
| Քարտեզի տարեթիվ= |
| Քարտեզի տարեթիվ=[[1120]] թվական |
||
| Քարտեզ2= |
| Քարտեզ2= |
||
|| Քարտեզի տարեթիվ2= |
|| Քարտեզի տարեթիվ2= |
||
| Պետական կարգ=Միապետություն |
| Պետական կարգ=Միապետություն |
||
| Մայրաքաղաք= |
| Մայրաքաղաք= [[Մարաքեշ]] |
||
| Պետության գլուխ = |
| Պետության գլուխ =[[էմիր]] |
||
| Օրենսդրություն = |
| Օրենսդրություն = |
||
| Դինաստիա = |
| Դինաստիա = |
||
| Մակերես1 = <sup>2</sup> |
| Մակերես1 = 3. 300. 000 կմ <sup>2</sup> |
||
| Բնակչություն1 = |
| Բնակչություն1 = |
||
| Մակերես2 = |
| Մակերես2 = |
||
Տող 49. | Տող 49. | ||
| Բնակչություն4 = |
| Բնակչություն4 = |
||
| Ազգություն = |
| Ազգություն = |
||
| Արժույթ = |
| Արժույթ = [[Դինար]] |
||
| Կարգախոս = |
| Կարգախոս = |
||
| Տոն = |
| Տոն = |
||
| Հիմն = |
| Հիմն = |
||
| Լեզու = |
| Լեզու = [[արաբերեն]], |
||
| Կրոն = [[Իսլամ]] |
| Կրոն = [[Իսլամ]] |
||
| Նշումներ = |
| Նշումներ = |
20:49, 21 Օգոստոսի 2014-ի տարբերակ
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Empire almoravide.PNG | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Մարաքեշ | |||
Մակերես | 3. 300. 000 կմ 2 | |||
Լեզու | արաբերեն, | |||
Կրոն | Իսլամ | |||
Արժույթ | Դինար | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | էմիր | |||
Պատմություն |
Ալ-Մորավիների պետություն, ավատատիրական պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1040-1147): Իշխանության գլուխ կանգնած էին Ալ-Մորավիները (արաբ․՝ المرابطون՝ ալ-Մուռաբիտունա): Տոլեդոյի անկումից հետո կես դարում ընդարձակվեց և հասավ մեծ չափերի: Սահմանների մեջ են մտել Մարոկկոն, Մավրիտանիան, ինչպես նաև Սենեգալի ավազանը և Ալժիրի արևմտյան մասը:
Ծագում
Ալ-Մորավիները ծագում են սանհաջա ( արաբ․՝ صنهاجة ) քոչվոր անասնապահ բերբերական ցեղից: Նրանց հայրենի տարածքները Սահարայի տափաստաններն էին՝ հարավում մինչև Սենեգալի ավազան և Վերին Նիգեր: Հնարավոր է, որ «Սենեգալ» բառը ծագում է սանհաջա ցեղի անունից, որ բարբառային տարբերակներով հնչում էր «սանագա»:
Ալ-Մորավիների պատմությունը սկսվում է դեպի Մեքքա կատարված ուխտագնացությունից, որին մասնակցում էին սանհաջա ցեղի ակնառու ներկայացուցիչներ, և որը գլխավորում էր Յահյա իբն Իբրահիմը: Հետդարձի ճանապարհին նրանք հանգրվանում են ալ-Կայրավանում ( արաբ․՝ القيروان ),որը Հյուսիսային Աֆրիկայի մշակութային և կրոնական կարևորագույն օջախ էր:: Սանհաջցիների վրա մեծ տպավորություն է թողնում քայրավանցի իրավագետ Աբու Իմրան ալ-Ֆասիի ուսմունքը: Ալ-Ֆասին նրանց հետ ուղարկում է Իբն Յասինին( Աբդալլահ իբն Յասին ալ-Ջազուլի ) որպես առաջնորդ: Սանհաջա ցեղի մի խումբը, որին պատկանում էր Յահյա իբն Իբրահիմը , չի ընդունում Իբն Յասինի ուսմունքը և առանձնանում է Նիգեր գետի մի կղզում:Այստեղ նա ամբողջովին տրվում է բարեպաշտությանն ու աստվածաբանությանը:
Արաբները անվանում են «կենսավայր» ( արաբ․՝ رباط ) այն վայրը, որտեղ ապրում էր Իբն Յասինը:Այստեղից էլ ծագում է ալ-Մորավիների անունը`ալ-Մուրաբիտուն ( արաբ․՝ المرابطون ), որն էլ եվրոպական լեզուներում աղավաղվել և վերածվել է «ալ-Մորավիններ»-ի:
Տարածքային նվաճումներ
Մոտ 1055 թվականին ալ-Մորավիական բանակը սկսում է տարածքների ընդլայնումը` գրավելով մի փոքրիկ պետություն Սիջիլմաս օազիսով: Ռազմական գործողությունները գլխավորում էր Յահյա իբն Իբրահիմը, իսկ հոգևոր առաջնորդ էր իբն Յասինը: Յահյայի սպանությունից հետո իբն Յասինի ջանքերով նրան հաջորդում է եղբայրը՝ Աբու Բաքր իբն Օմարը:
Իբն Յասինի մահից հետո Աբու Բաքրը միայնակ գլխավորում էր շարժումը: 1061 թվականին Աբու Բաքրը իր զարմիկ Յուսուֆ իբն Թաշուֆինին է փոխանցում հյուսիսային շրջանների կառավարումը, իսկ ինքը ուշադրությունը կենտրոնացնում է դեպի հարավ: Ալ-Մորավիների իշխանությունը տարածվում է մինչև Մարոկկո և այժմյան Ալժիրի արևելյան մաս: Ալ-Մորավիների այս ընդլայնումը բացատրվում է գրաված տարածքների թուլությամբ և մասնատվածությամբ: Ալ-Մորավիների հաջողությունների գրավականը կրոնական և քաղաքական նպատակների ներդաշնակությունն էր:
Որոշ նմանություններ կան Արաբիայում Մուհամմադ մարգարեի օրոք կրոնա-քաղաքական շարժման և ալ-Մորավիների միջև: Սակայն կան էական տարբերություններ. ալ-Մորավիների առջև կար արդեն կազմավորված իրավական համակարգ, և նրանք գործում էին մալիքիական իրավապաշտների հետ համաձայնեցված, նրանք իրենց համարում էին մեկ միասնական մաս և հավատարիմ էին Բաղդադի Աբբասյաններին:
Ալ-Մորավիներն Իսպանիայում
Տոլեդոյի 1085 թվականի անկումից հետո անհույս իրավիճակում հայտնված ալ-Անդալուսի կառավարիչները հրավիրեցին Յուսուֆ իբն Թաշուֆինին Իսպանիա: Մինչ պայմանագիր կնքելը կողմերը առաջարկեցին իրենց պայմանները. իբն Թաշուֆինը քրիստոնյաներին ջախջախելուց հետո պետք է վերադառնար Աֆրիկա, և նրան էր հանձնվում ալ-Հեսարիսը: 1086 թվականի ամռանը իբն Թաշուֆինի և Ալֆոնսո VI-ի զորքերը Բադախոսայի մոտ՝ ալ-Զալակայում ( արաբ․՝ الزلاقة ) բախվեցին: Քրիստոնյաները ծանր պարտություն կրեցին, որից հետո Յուսուֆը վերադարձավ Աֆրիկա:
Նույնիսկ ալ-Զալակայի մարտից հետո քրիստոնյաները չէին զիջում իրենց դիրքերը: Արևելյան ծովափը՝ Վալենսիայից մինչև Լորիս, Ալֆոնսոյի իշխանության տակ էր, Տոլեդոյի ամրոցում տեղակայված էր կաստիլյան կայազորը: Ալ-Մութամիդը դիմում է Յուսուֆին: Յուսուֆը և իր ռազմիկները համտեսելով Անդալուսի բարիքները դեմ չէին վերադառնալ, բացի դրանից նրանք հավատում էին, որ իսլամի համար բարի գործ են անում՝ կռվելով իսլամի թշնամիների դեմ: 1090 թվականին ալ-Մորավիներն իջնում են ալ-Հեսարիս, և Յուսուֆը իր զորքը անդալուսցիների զորքի հետ տանում է դեպի Ալեդո: Պաշարումից 3 ամիս անց Ալֆոնսոն, հասկանալով, որ չի կարող դիմադրել, հողին է հավասարեցնում ամրոցը: Պաշարման ժամանակ Յուսուֆը ուսումնասիրեց քաղաքական իրավիճակը Իսպանիայում: Նա տեսավ, որ պետությունը ղեկավարող արիստոկրատիան կրոնին մեծ դեր չի տալիս և զբաղված է գրականությամբ և արվեստով: Յուսուֆը տեսավ, որ հասարակ ժողովուրդը նրա կողմից է, և հետևելով իսլամի գաղափարներին՝ որոշեց չվերադառնալ Աֆրիկա, այլ միացնել ալ-Անդալուսը իր տերությանը:
1090 թվականին Յուսուֆն առանց կռվի վերցնում է Գրանադան, 1091 թվականի մարտին նրան է հանձնվում Կորդովան: Նա պաշարում է Սևիլիան և սեպտեմբերին գրավում: 1094 թվականին գրավում է Բադախոսան, 1102 թվականին՝ Վալենսիան, 1110 թվականին՝ Սարագոսան:
Ալ-Մորավիները գերազանցում էին Ալֆոնսոյին, սակայն այնքան ուժեղ չէին, որ գրավեին քրիստոնայների իրական տարածքները: Ալմորավիների իշխանությունը երկար չի տևում: Զորահրամանատարները և ռազմիկները գայթակղվում են ալ-Անդալուսի շքեղություններով և նրանց բարոյական ոգին կոտրվում է: Կառավարման համակարգը թուլանում է, ֆինանսական խնդիրները և ալմորավիների վատ պահվածքը առաջացնում են հասարակ ժողովրդի զայրույթն և ատելությունը: Անկումը սկսվեց 1118 թվականին, երբ Սարագոսան հանձնվեց Ալֆոնսո I Արագոնցիին: Ալֆոնսո I-ը կատարեց մի քանի արշավանքներ դեպի հարավ և տարավ մեծ թվով մոսարաբներ հյուսիսում գրաված նոր տարածքները բնակեցնելու համար: 1144 և 1145 թվականներին ապստամբությունները վերջ դրեցին ալմորավիների իշխանությանը: Ըստ որոշ գիտնականների Ալմորավիների կառավարման ժամանակաշրջանը Անդալուսի համար խավարի ժամանակաշրջան էր, ալմորավիների շրջանում են Իսպանիայի մուսուլմանները գիտակցում կրոնի և կրոնական համայնքի կարևորությունը, քանի որ մինչ այդ իսլամը Իսպանիակում ֆորմալ և պաշտոնական էր միայն:
Ալմորավիների` իշխանությունից հեռանալուց հետո՝ 1147 թվականին սկսվում է համեմատաբար ավելի վատ շրջան մինչև 1170 թվականին, երբ իշխանության են գալիս ալ-Մոհադները:
Ալ-Մորավիների գահացանկ
- 1040–1059 - Աբդալլահ իբն Յասին
- 1050-1056 - Յահյա իբն Օմար ալ-Լամտունի
- 1056–1087 - Աբու Բաքր իբն Օմար
- 1072–1106 - Յուսուֆ իբն Թաշուֆին
- 1106–1143 - Ալի իբն Յուսուֆ
- 1143–1145 - Թաշուֆին իբն Ալի
- 1145-1147 - Իբրահիմ իբն Թաշուֆին
- 1147-1147 - Իսհակ իբն Ալի
Աղբյուրներ
Ալ-Մորավիների տոհմածառ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Նախորդող Իդրիսիներ 788 - 974 |
Մարոկկոյի և Մավրիտանիայի տիրակալներ Ալ-Մորավիներ 1040 - 1147 |
Հաջորդող Ալ-Մոհադներ 1147 - 1240 |