«Սամանիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2. Տող 2.
| Անվանում =سامانيون <br/>Սամանիների պետություն
| Անվանում =سامانيون <br/>Սամանիների պետություն
| Նախորդ1 = Սաֆֆարիների պետություն
| Նախորդ1 = Սաֆֆարիների պետություն
| Դրոշ_Նախորդ1=Samanid dynasty (819–999).GIF
| Դրոշ_Նախորդ1=Saffarid dynasty 861-1003.png
| Նախորդ2 = Աբբասյան խալիֆայություն
| Նախորդ2 = Աբբասյան խալիֆայություն
| Դրոշ_Նախորդ2=Saffarid dynasty 861-1003.png
| Դրոշ_Նախորդ2=Abbasid Caliphate most extant.png
| Նախորդ3 =
| Նախորդ3 =
| Դրոշ_Նախորդ3=
| Դրոշ_Նախորդ3=
Տող 10. Տող 10.
| Դրոշ_Նախորդ4=
| Դրոշ_Նախորդ4=
| Հաջորդ1=Կարախանների պետություն
| Հաջորդ1=Կարախանների պետություն
| Դրոշ_Հաջորդ1=
| Դրոշ_Հաջորդ1=Kingdom of Kara-Khanids- 999-1212.png
| Հաջորդ2=Ղազնևիների պետություն
| Հաջորդ2=Ղազնևիների պետություն
| Դրոշ_Հաջորդ2=Old Ghaznavid Flag.png
| Դրոշ_Հաջորդ2=Ghaznavid Empire 975 - 1187 (AD).PNG
| Հաջորդ3=
| Հաջորդ3=
| Դրոշ_Հաջորդ3=
| Դրոշ_Հաջորդ3=

19:23, 21 Օգոստոսի 2014-ի տարբերակ

سامانيون
Սամանիների պետություն
 Սաֆֆարիների պետություն
 Աբբասյան խալիֆայություն
819 - 1005 Կարախանների պետություն 
Ղազնևիների պետություն 
Քարտեզ


(819 - 1005 թվականներ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սամարկանդ (819 - 892)
Բուխարա (892 - 1005)
Մակերես 2. 850. 000 կմ2
Բնակչություն Իրանական ցեղեր
Լեզու պարսկերեն, արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սամանիներ
Պետության գլուխ էմիր
Պատմություն

Սամանյանների պետություն Ավատատիրական պետություն Միջին Ասիայում 819 - 1005 թվականներին։ Մայրաքաղաքն էր Բուխարան։ Կազմավորվել է Արաբական խալիֆայության տրոհման ժամանակ, երբ Սամանիները նվաճել էին Մավերաննահրի (Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետքը) և Խորասանի փոխարքայությունը։

Սամանիների ծագումը

Սամանիների դինաստիայի հիմնադիրը Հյուսիսային Աֆղանստանի Բալխա շրջանի հողատեր Սաման խուդա անունով մեկն էր , ով ընդունեց իսլամ , իսկ նրա 4 թոռները հավաքագրվեցին խալիֆ ալ Մա՛մունի բանակ և հավատարիմ ծառայության դիմաց ստացան մեկական քաղաք: Առավելագույն զարգացման ժամանակաշրջանում (X դարի առաջին կես) Սամանիների պետություն ընդգրկել է Մավերաննահրը, Խորասանը, հյուսիսային և արևելյան Իրանը։ Սամանիների պետությունում տիրապետող էր հողի և ոռոգման համակարգի պետական սեփականությունը։ Առավել կարևոր քաղաքներն էին Բուխարան, Սամարղանդը, Նիշապուրը, Մերվը, Ուրգենչը, Հերաթը և այլն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։

Սամանիների պետություն աշխույժ առևտուր է արել Խազարիայի, Չինաստանի, Ռուսիայի հետ։ Վերելք է ապրել մշակութային կյանքը, զարգացել են ճարտարապետությունն ու շինարարական արվեստը։

Սամանիների արքունիքում էին ստեղծագործում Ռուդաքին, ալ-Ֆարաբին և ուրիշներ։ X դարի վերջին ավատատիրական մասնատվածության աճի հետևանքով Սամանյանների պետություն անկում է ապրել։ 992-ին վաչկատուն թյուրքերը գրավել են Բուխարան, իսկ 996-ի պայմանագրով նրանց են անցել Զերավշան գետի ավազանից հյուսիս գտնվող տիրույթները։ 999-ին թյուրքերը դարձյալ գրավել են Բուխարան։ Սամանյանների պետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Միջին Ասիայում կազմավորվել է Կարախանների պետությունը, իսկ Ամուդարյա գետից հարավ ընկած տարածքները զավթել են Ղազնևիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։