«Լացիո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
Լացիո ({{lang-lat|}} Latium) Իտալիայի 20 շրջաններից մեկն է, տեղակայմած է թերակղզու կենտրոնական մասում: Ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավեի GDP, Լացիոն բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը: Լացիոի մայրաքաղաքը Հռոմն է, որը Իտալիայի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը:
Լացիոն ({{lang-lat|}} Latium) Իտալիայի 20 շրջաններից մեկն է, տեղակայմած է թերակղզու կենտրոնական մասում: Ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավեի GDP, Լացիոն բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը: Լացիոի մայրաքաղաքը Հռոմն է, որը Իտալիայի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը:


== Աշխարհագրությունը ==
== Աշխարհագրությունը ==

11:59, 18 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Լացիոն (լատին․՝  Latium) Իտալիայի 20 շրջաններից մեկն է, տեղակայմած է թերակղզու կենտրոնական մասում: Ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավեի GDP, Լացիոն բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը: Լացիոի մայրաքաղաքը Հռոմն է, որը Իտալիայի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը:

Աշխարհագրությունը

Լացիոն ունի 17,236 կմ2 տարածք և սահամանակից է Տոսկանային, Ումբրիային և Մարչեին հյուսիսից, Աբրուսոյին և Մոլիսեին՝ արևելքից, Կամպանիային՝ հարավից և Տիրենիան ծովին՝ արևմուտքից: Հարթ և լեռնոտ շրջան է, փոքրիկ լեռնային տարածքներով՝ արևելյան մասերում և հարավային շրջաններում:

Լացիոյի ծովային սահմանները հիմնականում կազմում են ավազոտ ծովափերը, որտեղ գտնվում է Կիրկեոյի և Գաետայի հրվանդանները: Պոնտին կղզիները, որոնք Լացիոյի մասն են կազմում, գտնվում են հարավային մասերում: Ափամերձ հատվածի ետևում, հյուսիսային մասում, փռված է Մարեմա Լազիաիեն (Տոսկանիական Մարեմաի շարունակությունը), ափամերձ հարթ շրջանները Կիվիտավեկիաում ընդհատվում են Տոլֆա լեռներով (616 մետր): Շրջանի կենտրոնական հատվածը զբաղեցնում է Հռոմեական Կամպագնան՝ մոտավորապես 2,100 կմ2 տարածքով: Հարավային շրջանները զբաղեցնում են Ագրո Պոնտինոի հարթավայրերը, կան նաև ճահճային տարածքներ:

Լացիոյի նախաապենինները, Լիրի գետը՝ Սոկո վտակի հետ զբաղեցնում են Տիբերի հովտի աջ մասը: Կան 3 խումբ լեռներ, որոնք ունեն հրաբխային ծագում. Վոլսինի, Կիմինի և Սաբատինի: Վերջիններս կազմում են Բոլսենայի մեծ մասը՝ Վիկո և Բրակիանո լճերի հետ միասին: Տիբերի հարավում կան այլ լեռնային խմբեր, որոնք կազմում են պրիապինենների մի մասը. Ալբիական բլուրները (նույպես հրաբխային ծագման), կրային ծագման Լեպինին, Աուսոնի և Աուրունկի լեռները: Լացիոյի ապենինները շարունակությունն են Աբրուզոի ապենիների. Ռիտինի լեռները՝ Տերմինիլոի հետ (2,213 մ), Սաբինի լեռները, Պրենեստինի, Սիմբրուինի և Էրինիքի, որոնք արևելքում շարունակվում են Լիրիից մինչև Մայինարդե լեռներ: Ամենաբարձր գագաթը Գորզանո լեռն է (2,458 մ)՝ Աբրուզոի սահմանին: