«Հայկազյան դպրոց»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Հայկազյան դպրոց''', միջնակարգ, երկսեռ դպրոց: Հիմնադրվել է 1870 թվականին, Թեհրանի Դարվազ...»: |
ավելացվեց Կատեգորիա:Դպրոցներ ըստ վայրի ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{ՀՍ}} |
{{ՀՍ}} |
||
[[Կատեգորիա:Դպրոցներ ըստ վայրի]] |
08:32, 18 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Հայկազյան դպրոց, միջնակարգ, երկսեռ դպրոց: Հիմնադրվել է 1870 թվականին, Թեհրանի Դարվազե Ղազվին թաղամասում՝ արևմտահայ մտավորականներ Միքայել Մարգարյանի, Կարապետ Բազիրկանյանի և Հովսեփ Գասպարյանի նախաձեռնությամբ: Սկզբնական շրջանում գտնվել է եկեղեցու բակում, 1884 թվականին կառուցվել է առանձին շենք: 1903 թվականին մասնաճյուղ է բացվել Հասանաբադ թաղամասում: Մինչև 1906-1907 թվականները եղել է արական, այնուհետե՝ երկսեռ: 1932-1933 թվականներին նախկին նորջուղայեցի, ապա Հնդկաստանի բնակիչ, բարերար Դավիթ Դավթյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է այժմյան «Դավթյան» դպրոցի նոր շենքը, որը 1942 թվականից կոչվել է Քուշեշ-Դավթյան: Դասավանդվել են հայոց լեզու և գրականություն, պատմություն, պարսկերեն, ֆրանսերեն և հանրակրթական այլ առարկաներ: Ուսուցումը մինչև ազգային դպրոցների փակումը (1936 թվական) եղել է հայերեն, վերաբացումից հետո՝ պարսկերեն, իսկ հայերենն ուսումնասիրվել է պետական ծրագրից դուրս՝ արտաժամյա: