«Սպարտակ Թևոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սպարտակ Թևոսյան''', (հունվարի 18, 1949, գյուղ Խնուշինակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,...»:
(Տարբերություն չկա)

07:05, 18 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Սպարտակ Թևոսյան, (հունվարի 18, 1949, գյուղ Խնուշինակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարտունիի շրջան)), տնտեսագետ։ 1968-1970 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Երևանի տնտեսական համալսարանը (19761979-1992 թվականներին փոստել է ԼՂԻՄ-ի ագրոարդյունաբերության համակարգում՝ «Ղարգինտրեստի» տնօրեն, ագրոարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենի տեղակալ, «Աղասալի» նախագահի 1-ին տեղակալ «Ագրոարդբանկ» վարչության պետ, մարզգործկոմի ֆինբաժնի վարիչ։ 1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ ֆինանսների նախարար, 1995-1998 թվականներին՝ առաջին փոխվարչապետ-ֆինանսների և Էկոնոմիկայի նախարար, 1998-1999 թվականներին՝ «Հայագաբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ, 1999 թվականից՝ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարար։ Գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը. ԼՂՀ տնտեսության վերականգման, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, համակարգում բարեփոփումների ծրագրերի մշակման աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։