«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 13. Տող 13.


Հարավային Արաբիայում հիմնական առևտրական պետությունը եղել է Մաինը, ում ձեռքում էլ եղել է այսպես կոչված “խունկի ճանապարհը”: Նրանց առևտրական քարավանները հասել են մինչև [[Էգեյան ծով]] և [[Միջագետք]]: Հետագայում, երբ Մաինը ընկնում է Սաբայի տիրապետության տակ, իր ձեռքն է վերցնում առևտրական ճանապարհները: Իսկ Կաթաբանի և Հադրամաութի առևտրական քարավաները [[Պարսից ծոց]]ի միջոցով հասել են մինչև [[Եփրատ]] և [[Տիգրիս]], իսկ [[Բաբ էլ Մանդեպի նեղուց]]ի միջոցով առևտուր են արել [[Արևելյան Աֆրիկիա]]յի երկրների հետ: Միջազգային տարանցիկ առևտուրը և աշխարհագրական բարենպաստ պայմանները զարկ են տալիս Եմենի [[Տնտեսություն|տնտեսությանը]]: Հիմնվում են առաջին քաղաքները, որտեղ կատարվում էր գյուղ-քաղաք ապրանքափոխանակությունը և առևտուրը: [[Գյուղ]]երում մշակվում էին զանազան արևադարձային մրգեր՝ [[խաղող]], [[արմավ]], [[թուզ]], [[դեղձ]], [[ձիթապտուղ]] և այլն: [[Հացահատիկային կուլտուրաներ|Հացահատիկային մշակաբույսեր]]ից տարածված էր [[ցորեն]]ը, [[բրինձ]]ը, [[գարի]]ն: Գյուղատնտեսությունը հնարավոր էր միայն արհեստական ոռոգման համակարգի շնորհիվ, այդ պատճակով կառուցվում էին պատնեշներ և այլ անհրաժեշտ կառույցներ ոռոգումն իրականացնելու նպատակով: Հատկապես նշանավոր էր Մարիբյան ամբարտակը (600 մ երկարությամբ, 15 մ բարձրությամբ),որը կառուցվել է մ.թ.ա. [[7-րդ դար]]ում և 13 տարի օգտագործվել է : Լեռան լանջերին անգամ զբաղվել են խաղողագործությամբ: Եմենցիները [[հաց]] էին պատրաստում նաև արմավի կորիզից առաջացած [[ալյուր]]ից: Զարգանում էր նաև [[անասնապահություն]]ը, ընտելացվել էին [[ուղտեր]]ը, [[Խոշոր եղջերավոր կենդանիներ|խոշոր]] և [[մանր եղջերավոր անասուններ]]ը, որոշ [[թռչուններ]]: Եմենում մշակվում է տեղական և [[Եթովպիա|եթովպական]] ծագում ունեցող մշակաբույսը՝ [[սուրճ]]ը: Հետագայում, երբ արաբները ընդունում են [[իսլամ]], սուրճը շարունակում է մնալ նրանց գլխավոր ըմպելիքը և հայտնի դառնում որպես ''«Իսլամի գինի»:'' [[Ուշ միջնադար|Ուշ միջնադարում]] սուրճը դուրս է եկել [[Արաբական թերակղզի|թերակղզու]] սահմաններից և լայն տարածում գտել ամբողջ աշխարհում:
Հարավային Արաբիայում հիմնական առևտրական պետությունը եղել է Մաինը, ում ձեռքում էլ եղել է այսպես կոչված “խունկի ճանապարհը”: Նրանց առևտրական քարավանները հասել են մինչև [[Էգեյան ծով]] և [[Միջագետք]]: Հետագայում, երբ Մաինը ընկնում է Սաբայի տիրապետության տակ, իր ձեռքն է վերցնում առևտրական ճանապարհները: Իսկ Կաթաբանի և Հադրամաութի առևտրական քարավաները [[Պարսից ծոց]]ի միջոցով հասել են մինչև [[Եփրատ]] և [[Տիգրիս]], իսկ [[Բաբ էլ Մանդեպի նեղուց]]ի միջոցով առևտուր են արել [[Արևելյան Աֆրիկիա]]յի երկրների հետ: Միջազգային տարանցիկ առևտուրը և աշխարհագրական բարենպաստ պայմանները զարկ են տալիս Եմենի [[Տնտեսություն|տնտեսությանը]]: Հիմնվում են առաջին քաղաքները, որտեղ կատարվում էր գյուղ-քաղաք ապրանքափոխանակությունը և առևտուրը: [[Գյուղ]]երում մշակվում էին զանազան արևադարձային մրգեր՝ [[խաղող]], [[արմավ]], [[թուզ]], [[դեղձ]], [[ձիթապտուղ]] և այլն: [[Հացահատիկային կուլտուրաներ|Հացահատիկային մշակաբույսեր]]ից տարածված էր [[ցորեն]]ը, [[բրինձ]]ը, [[գարի]]ն: Գյուղատնտեսությունը հնարավոր էր միայն արհեստական ոռոգման համակարգի շնորհիվ, այդ պատճակով կառուցվում էին պատնեշներ և այլ անհրաժեշտ կառույցներ ոռոգումն իրականացնելու նպատակով: Հատկապես նշանավոր էր Մարիբյան ամբարտակը (600 մ երկարությամբ, 15 մ բարձրությամբ),որը կառուցվել է մ.թ.ա. [[7-րդ դար]]ում և 13 տարի օգտագործվել է : Լեռան լանջերին անգամ զբաղվել են խաղողագործությամբ: Եմենցիները [[հաց]] էին պատրաստում նաև արմավի կորիզից առաջացած [[ալյուր]]ից: Զարգանում էր նաև [[անասնապահություն]]ը, ընտելացվել էին [[ուղտեր]]ը, [[Խոշոր եղջերավոր կենդանիներ|խոշոր]] և [[մանր եղջերավոր անասուններ]]ը, որոշ [[թռչուններ]]: Եմենում մշակվում է տեղական և [[Եթովպիա|եթովպական]] ծագում ունեցող մշակաբույսը՝ [[սուրճ]]ը: Հետագայում, երբ արաբները ընդունում են [[իսլամ]], սուրճը շարունակում է մնալ նրանց գլխավոր ըմպելիքը և հայտնի դառնում որպես ''«Իսլամի գինի»:'' [[Ուշ միջնադար|Ուշ միջնադարում]] սուրճը դուրս է եկել [[Արաբական թերակղզի|թերակղզու]] սահմաններից և լայն տարածում գտել ամբողջ աշխարհում:

== Հավատալիքներ ==

Հին արաբական հավատալիքները դժվար է ներկայացնել, քանի որ դիցաբանությանը միասնական համակարգ չի եղել: Հյուսիսային և Կենտրոնական Արաբիայում ցեղերը մշտական շփման մեջ են եղել միջագետքյան ժողովուրդների հետ և նրանց մշակույթները սինթեզվել են:


== Եմենական թագավորություններ (մ. թ. ա. 8 - մ. թ. 3-րդ դարեր)==
== Եմենական թագավորություններ (մ. թ. ա. 8 - մ. թ. 3-րդ դարեր)==

10:25, 16 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Եմենի հնադարյան քաղաքակրթություն, մարդկությանը հայտնի ամենահին քաղաքակրթությունը Արաբական թերակղզու տարածքում: Եմենի (Հարավային Արաբիա) պատմությունը ավելի հեշտ է վերականգնել՝ ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի: Դեռ վերջնական չեն հավաստիացվել գիտնականների փորձերը՝ իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ դասավորելու համար: Առավել դժվար է ներկայացված Հարավային Արաբիայի պատմության վաղ շրջանը: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, երբ Մերձավոր Արևելքում տարածվեց հելլենիզմի (հունականություն) դարաշրջանը, հույն և հռոմեացի առևտրականների, պատմաբանների ու հետախույզների թողած տեղեկությունների շնորհիվ Եմենի պատմությունը առավել հստակ է ներկայացված:

Կահտան ցեղային միություն (մ. թ. ա. 23 - մ. թ. ա. 8-րդ դար)

Աշխարհագրություն

Հին Հունաստանի պատմության ընթացքում մ. թ. ա. 5 - մ. թ. ա. 4-րդ դարերը բնորոշվում են որպես դասական ժամանակաշրջան: Հույները առավելագույն նվաժումների էին հասել գիտության, մշակույթի ու արվեստի բնագավառներում: Փիլիսոփայությունից ճյուղավորվեցին և առանձին գիտություններ դարձան աշխարհագրությունը, աստղագիտությունը, ֆիզիկան, մաթեմատիկան, լեզվաբանությունը: Հույները սկսեցին կազմել քարտեզներ: Արաբական թերակղզին դրանցում բաժանված է երեք հիմնական գոտիների՝ Լեռնային Արաբիա (Հիջազ, ալ-Ասիր), Ավազուտային Արաբիա (Մեծ Նեֆուդ, Դահնա, Ռուբ ալ-Խալի) և Երջանիկ Արաբիա (Եմեն): Եմենը Երջանիկ կամ Ֆելիքս Արաբիա էր կոչվում աշխարհագրական բարենպաստ դիրքի ու բարեբեր հողերի շնորհիվ:

Եմենում թափվում էին մուսսոնային առատ անձրևներ: Նախկինում եղել, այսօր՝ մասամբ պահպանվել են արևադարձային մշտադալար անտառներ: Դրանց մի մասը յուրացվել է գյուղատնտեսական նպատակներով: Անտառներում կան Արաբական թերակղզում չհանդիպող տարբեր կենդանիներ՝ կապիկներ, վաղ անցյալում՝ փղեր, և այլն: Այս բարենպաստ պայմանները նպաստեցին առաջին քաղաքակրթությունների ստեղծմանը: Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսերին այստեղ հիմնադրվեցին առաջին ցեղային միությունները: Դրանք ստեղծվել էին բրոնզե դարում, երբ հիմնադրվել էին մոլորակի առաջին պետությունները՝ Հին Եգիպտոսի թագավորությունը, Միջագետքի քաղաք-պետությունները, Ինդոս և Գանգես գետերրի հովիտների հնդկական, Հուանհե և Յանձ գետերի հովիտների չինական պետությունները: Եմենի՝ մեզ հայտնի ամենահին ցեղային միությունը Կահտանն էր, արաբ․՝ قحطان‎‎‎ (մ. թ. ա. 23 - մ. թ. ա. 8-րդ դարեր):

Տնտեսություն

Պատկեր:Տարանցիկ առևտուր.jpg
Տարանցիկ առևտուր

Եմենը տարանցիկ առևտրի կենտրոն էր հունական և փյունիկյան քաղաք-պետությունները ծով-ցամաք ճանապարհով Հնդկաստանի և Չինաստանի հետ կապելու ճանապարհին: Առևտրական նավերը «Համեմունքների կղզիներից» ու Հնդկաստանից հասնում էին Արաբական ծով, որտեղ նրանց մի մասը ցամաքով՝ Իրանի տարածքով անցնում էր Առաջավոր Ասիա, մյուս մասը ծովով շարունակում էր ճանապարհը դեպի Եմեն: Այստեղ՝ Կանա նավահանգստում կայանելով, նրանք առևտրական քարավաններով անցնում էին հյուսիս՝ Պաղեստին և Եգիպտոս: Ճանապարհն անցնում էր Հիջազի լեռների հողմահայաց լանջերին գտնվող Թիհամայի դաշտավայրով: Հետագայում այստեղ ձևավորվում են խոշոր քաղաքներ Մեքքան, Յասրիբը, ալ-Թաիֆը և այլն:

Հարավային Արաբիայում հիմնական առևտրական պետությունը եղել է Մաինը, ում ձեռքում էլ եղել է այսպես կոչված “խունկի ճանապարհը”: Նրանց առևտրական քարավանները հասել են մինչև Էգեյան ծով և Միջագետք: Հետագայում, երբ Մաինը ընկնում է Սաբայի տիրապետության տակ, իր ձեռքն է վերցնում առևտրական ճանապարհները: Իսկ Կաթաբանի և Հադրամաութի առևտրական քարավաները Պարսից ծոցի միջոցով հասել են մինչև Եփրատ և Տիգրիս, իսկ Բաբ էլ Մանդեպի նեղուցի միջոցով առևտուր են արել Արևելյան Աֆրիկիայի երկրների հետ: Միջազգային տարանցիկ առևտուրը և աշխարհագրական բարենպաստ պայմանները զարկ են տալիս Եմենի տնտեսությանը: Հիմնվում են առաջին քաղաքները, որտեղ կատարվում էր գյուղ-քաղաք ապրանքափոխանակությունը և առևտուրը: Գյուղերում մշակվում էին զանազան արևադարձային մրգեր՝ խաղող, արմավ, թուզ, դեղձ, ձիթապտուղ և այլն: Հացահատիկային մշակաբույսերից տարածված էր ցորենը, բրինձը, գարին: Գյուղատնտեսությունը հնարավոր էր միայն արհեստական ոռոգման համակարգի շնորհիվ, այդ պատճակով կառուցվում էին պատնեշներ և այլ անհրաժեշտ կառույցներ ոռոգումն իրականացնելու նպատակով: Հատկապես նշանավոր էր Մարիբյան ամբարտակը (600 մ երկարությամբ, 15 մ բարձրությամբ),որը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում և 13 տարի օգտագործվել է : Լեռան լանջերին անգամ զբաղվել են խաղողագործությամբ: Եմենցիները հաց էին պատրաստում նաև արմավի կորիզից առաջացած ալյուրից: Զարգանում էր նաև անասնապահությունը, ընտելացվել էին ուղտերը, խոշոր և մանր եղջերավոր անասունները, որոշ թռչուններ: Եմենում մշակվում է տեղական և եթովպական ծագում ունեցող մշակաբույսը՝ սուրճը: Հետագայում, երբ արաբները ընդունում են իսլամ, սուրճը շարունակում է մնալ նրանց գլխավոր ըմպելիքը և հայտնի դառնում որպես «Իսլամի գինի»: Ուշ միջնադարում սուրճը դուրս է եկել թերակղզու սահմաններից և լայն տարածում գտել ամբողջ աշխարհում:

Հավատալիքներ

Հին արաբական հավատալիքները դժվար է ներկայացնել, քանի որ դիցաբանությանը միասնական համակարգ չի եղել: Հյուսիսային և Կենտրոնական Արաբիայում ցեղերը մշտական շփման մեջ են եղել միջագետքյան ժողովուրդների հետ և նրանց մշակույթները սինթեզվել են:

Եմենական թագավորություններ (մ. թ. ա. 8 - մ. թ. 3-րդ դարեր)

Սաբա

Արձանագրություն, որտեղ հիշատակվում է Ալմաքահ աստծո անունը, մ.թ.ա. 7-րդ դար

Սաբայի թագավորությունը (արաբ․՝ مملكة سبأ‎‎) առաջացել է Կահտան ցեղային միության տրոհումից անմիջապես հետո՝ մ. թ. ա. 8-րդ դարում՝ այժմյան Եմենի մայրաքաղաք Սանաայի (արաբ․՝ صنعاء‎‎) շրջակայքում: Նրա հիմնադրումը որոշ աղբյուրներում նշվում է մ. թ. ա. 10-րդ դարը՝ սաբացիներին (արաբ․՝ السبئيون‎‎) նույնեցնելով սաբիացիներ հետ (արաբ․՝ الصابئة‎‎): Գոյատևել է մինչև մ. թ. 275 թվականը:

Կահտան ցեղային միության տարածքում առաջացած ամենահայտնի ու հզոր այս պետության մասին առատ վկայություններ կան: Սաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ Ալմաքահ աստծուն: Որպես Սաբայի կենտրոն նշվում է Սիրուահ (արաբ․՝ صرواح ‎‎) քաղաքը: Ապա Քարիբիլ Ուաթար արքան հիմնադրում է Մարիբ (արաբ․՝ مأرب‎‎) մայրաքաղաքը: Տարբեր արքաների օրոք Սաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն: Սաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է,որն առնչվում է Սողոմոն Իմաստուն թագավորի կառավարման տարիների հետ (մ.թ.ա. 970 - մ.թ.ա. 931): Այն պատմում է,որ Սաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով: Նա Երուսաղեմ է ժամանում համեմունքներով, ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով: Տեսնելով թագավորի իմաստությունը, երկրի հարստությունը՝ թագուհին ասում է՝

- «Օրհնյա՜լ լինի քո աստվածը,որ քեզ Իսրայելի գահին է նստեցրել»

Մեկ այլ հիշատակությունը Սաբայի մասին արձանգարություն է, որտեղ կա այսպիսի մակագրություն՝ «Սաբան և միությունը»: Սա վկայում է, որ մենք գործ ունենք մի դաշնության հետ, որի ղեկավարումը իր ձեռքն էր վերցրել Սաբան: Այդ համաեմենական միությունը տևել է 4 դար՝ մ. թ. ա. 8 - մ. թ. ա. 4-րդ դարը:

Մ.թ.ա. 1-ին դարում ամենից հզոր թագավորությունը հնադարյան Եմենում Սաբան է եղել՝ ձգվելով Կարմիր ծովից մինչև արևելք՝ ներառելով Հադրամաութը:

Բրոնզե արձանիկ, մ.թ.ա. 6-5-րդ դարեր

Մաին

Մաինի թագավորությունը (արաբ․՝ مملكة معين‎‎) նույնպես հիմնադրվել է Կահտան ցեղային միության փլուզումից հետո՝ մ. թ. ա. 8-րդ դարում, և գոյատևել շուրջ 800 տարի՝ մինչև մեր թվարկության 100 թվականը: Այն ձգվում էր Սանաայից արևելք: Նրա ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա. 6-րդ դարն է:

Ի տարբերություն մյուս երեք թագավորությունների՝ Սաբայի, Կաթաբանի և Հադրամաութի, Մաինի արքաները նվաճողական արշավանքներ չէր կատարել: Մաինցիները հիմանականում զբաղվում էին առևտրով, հատկապես՝ խունկի առուվաճառքով: Նրանց քարավանները հասնում էին մինչև Եգիպտոս և Սիրիա:

Մաինի մայրաքաղաքը Կառնավ քաղաքն էր (արաբ․՝ قرنو‎‎):

Հադրամաութ

Հադրամաութի թագավորության (արաբ․՝ مملكة حضرموت‎‎) մասին տեղեկությունները ավելի աղքատիկ են: Հայտի է, որ այն հիմնադրվել է Կահտան ցեղային միության փլուզումից հետո՝ մ. թ. ա. 8-րդ դարում, և գոյատևել մեկ հազարամյակ՝ մինչև մ. թ. 300 թվականը: Նրա տարածքը համընկել է նախկին Եմենի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության տարածքին: Այն շտապես պայքարել է Սաբայի դեմ, որը ձգտում էր դառնալ տարածաշրջանում ամենից հզոր թագավորությունը:

Ավելի ուշ՝ մ.թ.ա. 4-րդ դարում Հադրամաութը ընկնում է Մաինի թագավորության վերահսկողության տակ: Իսկ արդեն մ.թ. 1-ին դարում Հադրամաութը համառ պայքար է մղում տարածաշրջանում իշխող դիրք գրաված Հիմյարի թագավորության հետ և հաջողությամբ կարողնում է հակահարված տալ:

Հադրամաութի մայրաքաղաքը Շիբվա քաղաքն էր (արաբ․՝ شبوة‎‎):

Այնուամենայնիվ, 300 թվականին Հիմյարը նվաճում է Հադրամաութը՝ այսպիսով միավորելով Հարավային Արաբիան մեկ պետության մեջ:

Կաթաբան

Կաթաբանի թագավորությունը (արաբ․՝ مملكة قتبان‎‎) հիմնադրվել է ավելի ուշ՝ մ. թ. ա. 4-րդ դարում և գոյատևել հինգ դար՝ մինչև մեր թվարկության 200 թվականը: Այն առաջին անգամ հիշատակվում է Քարիբիլ Ուաթարի արձանագրության մեջ՝ որպես Սաբայի դաշնակից:

Տեղեկություններ կան Սաբայի և Կաթաբանի արքաների վեճերի մասին և մ. թ. ա. 3 - մ. թ. ա. 2-րդ դարերում: Կաթաբանը այն մերժում է Սաբայի իշխող դիրքը Հարավային Արաբիայում:

Կաթաբանի թագավորության մայրաքաղաքը Թիմնա (արաբ․՝ تمنع‎‎) քաղաքն էր:

Մ. թ. ա. 1-ին դարում Կաթաբանը թուլանում է, ապա՝ բաժանվում է Սաբայի և Հադրամաութի միջև:

Հիմյարի թագավորություն (2-րդ դար- 525 թվական)

Աքսումի թագավորությունը և Եմենի թագավորությունները՝ Հիմյարի դարաշրջանից առաջ

Հռոմի առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսը Մ.թ.ա. 31 թվականին Ակցիումի ճակատամարտում պարտության է մատնում Մարկոս Անտոնիոսին և Կլեոպատրային, տիրանում է Եգիպտոսին և հռոմեական տիրապետությունն է հաստատում ամբողջ Կարմիր ծովի շուրջ և տերության վերահսկողության տակ վերցրեց Հնդկաստանից և Արաբիայից եկող առևտրային ճանապարհները: Նրան հատկապես հետաքրքրում էր Արաբիա Ֆելիքսիան,որը հռչակված էր խնկի առևտրով: Այդ նպատակի համար մ.թ.ա 24 թվականին Հարավային Արաբիա է ուղևորվում զորավար Ալիուս Գալիուսը: :Իր վերադարձի ճանապարհին կատարում է շատ բացահայտումներ ,որոնցից են.

- «...Քոչվորները սնվում են կաթով և վայրի կենդանիների մսով ու արմավով :Արմավից ստանում են գինի,իսկ քնջութից ՝յուղ:Հադրամաութցիները աչքի են ընկնում իրենց զինվորներով:Հիմյարները ամենաբազամարդ ցեղն են,Սաբացիները հարուստ են՝ շնորհիվ իրենց ոսկու հանքերի ,ոռոգվող գյուղատնտեսության և մեղրի ու մեղրամոմի...»

Վերոհիշյալ հիմյարցիների կենտրոնը Զաֆարն էր:Հիմյարը նախկինում գտնվում էր Կաթաբանի տիրապետության տակ, բայց 1-ին դարում այն ամենաազդեցիկ դիրքն է գրավում տարածաշրջանում: 1-ին դարի երկրորդ կեսին Հիմյարը իր տիրպետության տակ է վերցնում Սաբան և Հիմյարի թագավորները իրենց անվանում էին «Սաբայի և Զու Ռայդանի թագավորներ»: Սա նշանակում է, որ Սաբան թուլացել էր ստիպված է եղել դաշինք կնքել Հիմյարի հետ: Կաթաբանը և Մինան կորցրել էին իրենց ազդեցությունը ազդեզությունը և գտնվում էին Հիմյարի տիրապետության տակ: 4-րդ դարի սկզբում Հիմյարի թագավոր Շամմար Յուհարիշը նվաճեց նաև Հադրամաութը,որը կարևոր էր խաղում տարածաշրջանում: Շամմար Յուհարիշ իրեն անվանում է «Սաբայի և Զու Ռայդանի և Հադրամաութի և Յամանթի արքա»: Սա առաջին հիշատակությունն է որտեղ Հարավային Արաբիան հիշատակվում է որպես միավորված մեկ պետություն: Ողջ թագավորության տարածքում հիմնվում էին նոր քաղաքներ ՝ երկհարկ շենքերով ու հասարակական կառույցներով: Հատկապես զարգացած էր առևտուրը: Զարգացած էր նաև գյուղատնտեսությունը, կառուցված էին ոռոգիչ ջրանցքներ: Սակայն իրավիճակը փոխվեց 6-րդ դարում . Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանը ցանկանում էին տիրանալ Եմենին,քանի որ այդտեղով էր անցնում արևելքից եկող գլխավոր առևտրական ճանապարհները: Բյուզանդիան այդ պայքարի մեջ օգտագործեց Եթովպիայում ստեղծված Ակցիումի թագավորությանը, ինչպես նաև նպաստում էր քրիստոնեության ներթափանցմանը Արաբիայում: Քրիստոնեությունը և հուդայականությունը բավականին տարածված Էին Եմենում: Կոստանդին կայսրը ուղարկում է պատվիրակություն Հիմյարի թագավորի մոտ, որպեսզի վերջինս եկեղեցիներ կառուցելու թույլտվություն տա: Քրիստոնեության տարածումը խորհրդանշում էր բյուզանդական ազդեցության տարածում: Քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով 6-րդ դարում Ակցիումի թագավորը պատերազմ է սկսում Հիմյարի դեմ: Այդ ընթացքում Հիմյարը բավականին թուլանում է և ընկնում է Ակցիումի տիրապետության տակ: Հիմյարում քրիստոնյա թագավոր նշանակվեց: Երբ նա մահացավ ,հրեաները ուժեղացել էին և իրենց թագավոր ընտրեցին: Եթովպիան սա չհանդուրժեց. Էլլա Ասբեհան զորքով ներխուժեց Հիմյար և ճակատամարտում հաղթանակ տարավ՝ սպանելով թագավորին և շատ հիմյարցիների: Հիմյարում թագավոր նշանակեց քրիստոնյա Աբրահային: Աբրահան Եմենի վերջին մեծ միապետն էր՝ չնայած որ հարկ էր վճարում Եթովպիային: Վերջին հիշատակվող տեքստը հնադարյան Եմենի մասին իրական փաստեր ունեցող լեգենդն է Սայֆ իբն Զի Յազանի մասին, ով դրսից օգնություն էր փնտրում, երբ Եթովպիան գերիշխող էր և ավելի դաժան: Բայց նա սպանվում է մի խումբ եթովպացի ծառայողների կողմից :

Այնուհետև Եմենը անցնում է Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ և այս վիճակը շարունակվում է մինչև վաղ մուսուլմանական պետության առաջացումը:

Տես նաև

Աղբյուրներ