«Անագ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Անագ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3. Տող 3.


'''Անագ''' ({{lang-lat|Stannum}}), քիմիական նշանը՝ '''Sn''' (կարդացվում է՝ ստաննում), ատոմային թիվը՝ 50, ատոմային զանգվածը՝ 118.710։ Լատիներեն «Stannum» նախկինում նշանակել է [[արծաթ]]ի և [[կապար]]ի ձուլվածք։ Մի շարք սլավոնական լեզուներում կապարն են անվանել «արճիճ» (олово)։ Բնական անագը կազմված է ստաբիլ [[նուկլիդ]]ներից հետևյալ ատոմային թվերով՝ 112 (կազմում է զանգվածի 0.096%-ը), 114 (0.66%), 115 (0.35%), 116 (14.3%), 117 (7.61%), 118 (24.03%), 119 (8.58%), 120 (32.85%), 122 (4.72%) և մեկ թույլ ռադիոակտիվ նուկլիդից՝ <sup>124</sup>Sn (5.94%)։ Վերջինս β ճառագայթող է, կիսատրոհման պարբերությունը շատ մեծ է՝ T<sub>1/2</sub> = 10<sup>16</sup>-10<sup>17</sup> տարի։ [[Դմիտրի Մենդելեև|Մենդելեևի]] [[պարբերական համակարգ]]ում անագը գտնվում է հինգերորդ պարբերության IVA խմբում։ Արտաքին էլեկտրոնային մակերևույթի կոնֆիգուրացիան 5s²5p² է։ Միացություններում անագը դրսևորում է +2 և +4 օքսիդացման աստիճաններ (վալենտականություները համապատասխանաբար՝ II և IV)։ Պոլինգի սանդղակով անագի էլեկտրաբացասականությունը կազմում է 1.96, այսինքն այն գտվում է մետաղների և ոչ մետաղների միջև պայմանական սահմանում։
'''Անագ''' ({{lang-lat|Stannum}}), քիմիական նշանը՝ '''Sn''' (կարդացվում է՝ ստաննում), ատոմային թիվը՝ 50, ատոմային զանգվածը՝ 118.710։ Լատիներեն «Stannum» նախկինում նշանակել է [[արծաթ]]ի և [[կապար]]ի ձուլվածք։ Մի շարք սլավոնական լեզուներում կապարն են անվանել «արճիճ» (олово)։ Բնական անագը կազմված է ստաբիլ [[նուկլիդ]]ներից հետևյալ ատոմային թվերով՝ 112 (կազմում է զանգվածի 0.096%-ը), 114 (0.66%), 115 (0.35%), 116 (14.3%), 117 (7.61%), 118 (24.03%), 119 (8.58%), 120 (32.85%), 122 (4.72%) և մեկ թույլ ռադիոակտիվ նուկլիդից՝ <sup>124</sup>Sn (5.94%)։ Վերջինս β ճառագայթող է, կիսատրոհման պարբերությունը շատ մեծ է՝ T<sub>1/2</sub> = 10<sup>16</sup>-10<sup>17</sup> տարի։ [[Դմիտրի Մենդելեև|Մենդելեևի]] [[պարբերական համակարգ]]ում անագը գտնվում է հինգերորդ պարբերության IVA խմբում։ Արտաքին էլեկտրոնային մակերևույթի կոնֆիգուրացիան 5s²5p² է։ Միացություններում անագը դրսևորում է +2 և +4 օքսիդացման աստիճաններ (վալենտականություները համապատասխանաբար՝ II և IV)։ Պոլինգի սանդղակով անագի էլեկտրաբացասականությունը կազմում է 1.96, այսինքն այն գտվում է մետաղների և ոչ մետաղների միջև պայմանական սահմանում։

Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ [[մետաղ]] է: Քիմիապես կայուն է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով: Անագը հայտնի է վաղ անցյալից: Մաքուր տեսքով այս մետաղը մարդիկ ստանում էին դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Անագից պատրաստում էին զարդեր, ամանեղեն, ջրատար խողովակներ: Անագի մասին հիշատակվում է նաև Հոմերոսի պոեմներում: Դեռևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին, [[Պղինձ|պղնձի]] և անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը: Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստանում էին՝ պղինձն ու անագը համատեղ ձուլելով: [[Բրոնզ]]ը դեղին էր, շատ ամուր և գեղեցիկ: Դրանից ձուլում էին արձանիկներ, կռում սրեր, պատրաստում աշխատանքային գործիքներ ու ամանեղեն, հատում դրամ: Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել է [[բրոնզ]]ի դար անունը:

Անագի պարունակությունը [[երկրակեղև]]ում կազմում է 4.10-3 % (ըստ զանգվածի): Բնության մեջ անագը հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևորներն են անագաքարը (կասիտերիտ) և անագահրաքարը (ստանին): Անագը գոյություն ունի 3 բյուրեղական ձևերով: Ամենակայունը սպիտակ կամ b-անագն է. 13,2<sup>օ</sup>C-ից ցածր ջերմաստիճաններում այն փոխակերպվում է մոխրագույն [[փոշի|փոշու]] կամ I-անագի: Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան մեծ է այդ փոխարկման (հայտնի է «անագի ժանտախտ» անունով) արագությունը: 161<sup>օ</sup>C-ից բարձր ջերմաստիճաններում անագը փոխարկվում է փխրուն կամ g-անագի:

Անագն օգտագործվում է պահածոների [[երկաթ]]ե տուփերի անագապատման, [[զոդանյութեր]], համաձուլվածքներ պատրաստելու համար: Այս մետաղի հակակոռոզիային հատկությամբ է պայմանավորված առարկաների, ամանեղենի, ժապավենների, մետաղալարերի պատումն անագի բարակ շերտով: Յուրաքանչյուր ռադիոսխեմայում կարելի է տեսնել հարյուրավոր հպակներ, որոնք անագե [[զոդանյութ]]ի փոքրիկ սառած կաթիլներ են և իրար են միացնում մանրամասերն ու հոսանքի լավ [[հաղորդիչներ]] են: [[Հայաստան]]ում անագի երևակումներ կան [[Սևանի ավազան]]ում, [[Հրազդան]]ի և [[Ստեփանավան]]ի շրջաններում: Անագի փոշին թունավոր է և առաջացնում է ստանոզ կոչվող հիվանդությունը:

== «Անագի ժանտախտ» ==
[[1912]] թվականին կործանվել է անգլիացի բևեռախույզ Ռ. Սկոտի անտարկտիկական արշավախումբը, որովհետև նավը մնացել էր առանց վառելանյութի: Հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում, իսկ անագը սաստիկ ցրտերից «հիվանդացել», փոշիացել էր, և վառելիքը լցվել էր [[ծով]]ը: «Անագի ժանտախտը» կոչվում է նաև «անագի թանգարանային հիվանդություն», որովհետև դրանով առավել հաճախ «հիվանդանում» են չջեռուցվող շենքերում պահվող անագե իրերը: Տվյալ երևույթը կանխելու համար սպիտակ անագին ավելացնում են բիսմուտ, [[կապար]] և [[անտիմոն]], որոնք կտրուկ դանդաղեցնում են անագի այդ վտանգավոր փոխարկումը:


== Հայտնագործումը ==
== Հայտնագործումը ==

11:52, 15 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Անագ
Անագ
Անագ

Անագ (լատին․՝ Stannum), քիմիական նշանը՝ Sn (կարդացվում է՝ ստաննում), ատոմային թիվը՝ 50, ատոմային զանգվածը՝ 118.710։ Լատիներեն «Stannum» նախկինում նշանակել է արծաթի և կապարի ձուլվածք։ Մի շարք սլավոնական լեզուներում կապարն են անվանել «արճիճ» (олово)։ Բնական անագը կազմված է ստաբիլ նուկլիդներից հետևյալ ատոմային թվերով՝ 112 (կազմում է զանգվածի 0.096%-ը), 114 (0.66%), 115 (0.35%), 116 (14.3%), 117 (7.61%), 118 (24.03%), 119 (8.58%), 120 (32.85%), 122 (4.72%) և մեկ թույլ ռադիոակտիվ նուկլիդից՝ 124Sn (5.94%)։ Վերջինս β ճառագայթող է, կիսատրոհման պարբերությունը շատ մեծ է՝ T1/2 = 1016-1017 տարի։ Մենդելեևի պարբերական համակարգում անագը գտնվում է հինգերորդ պարբերության IVA խմբում։ Արտաքին էլեկտրոնային մակերևույթի կոնֆիգուրացիան 5s²5p² է։ Միացություններում անագը դրսևորում է +2 և +4 օքսիդացման աստիճաններ (վալենտականություները համապատասխանաբար՝ II և IV)։ Պոլինգի սանդղակով անագի էլեկտրաբացասականությունը կազմում է 1.96, այսինքն այն գտվում է մետաղների և ոչ մետաղների միջև պայմանական սահմանում։

Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ մետաղ է: Քիմիապես կայուն է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով: Անագը հայտնի է վաղ անցյալից: Մաքուր տեսքով այս մետաղը մարդիկ ստանում էին դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Անագից պատրաստում էին զարդեր, ամանեղեն, ջրատար խողովակներ: Անագի մասին հիշատակվում է նաև Հոմերոսի պոեմներում: Դեռևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին, պղնձի և անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը: Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստանում էին՝ պղինձն ու անագը համատեղ ձուլելով: Բրոնզը դեղին էր, շատ ամուր և գեղեցիկ: Դրանից ձուլում էին արձանիկներ, կռում սրեր, պատրաստում աշխատանքային գործիքներ ու ամանեղեն, հատում դրամ: Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել է բրոնզի դար անունը:

Անագի պարունակությունը երկրակեղևում կազմում է 4.10-3 % (ըստ զանգվածի): Բնության մեջ անագը հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևորներն են անագաքարը (կասիտերիտ) և անագահրաքարը (ստանին): Անագը գոյություն ունի 3 բյուրեղական ձևերով: Ամենակայունը սպիտակ կամ b-անագն է. 13,2օC-ից ցածր ջերմաստիճաններում այն փոխակերպվում է մոխրագույն փոշու կամ I-անագի: Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան մեծ է այդ փոխարկման (հայտնի է «անագի ժանտախտ» անունով) արագությունը: 161օC-ից բարձր ջերմաստիճաններում անագը փոխարկվում է փխրուն կամ g-անագի:

Անագն օգտագործվում է պահածոների երկաթե տուփերի անագապատման, զոդանյութեր, համաձուլվածքներ պատրաստելու համար: Այս մետաղի հակակոռոզիային հատկությամբ է պայմանավորված առարկաների, ամանեղենի, ժապավենների, մետաղալարերի պատումն անագի բարակ շերտով: Յուրաքանչյուր ռադիոսխեմայում կարելի է տեսնել հարյուրավոր հպակներ, որոնք անագե զոդանյութի փոքրիկ սառած կաթիլներ են և իրար են միացնում մանրամասերն ու հոսանքի լավ հաղորդիչներ են: Հայաստանում անագի երևակումներ կան Սևանի ավազանում, Հրազդանի և Ստեփանավանի շրջաններում: Անագի փոշին թունավոր է և առաջացնում է ստանոզ կոչվող հիվանդությունը:

«Անագի ժանտախտ»

1912 թվականին կործանվել է անգլիացի բևեռախույզ Ռ. Սկոտի անտարկտիկական արշավախումբը, որովհետև նավը մնացել էր առանց վառելանյութի: Հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում, իսկ անագը սաստիկ ցրտերից «հիվանդացել», փոշիացել էր, և վառելիքը լցվել էր ծովը: «Անագի ժանտախտը» կոչվում է նաև «անագի թանգարանային հիվանդություն», որովհետև դրանով առավել հաճախ «հիվանդանում» են չջեռուցվող շենքերում պահվող անագե իրերը: Տվյալ երևույթը կանխելու համար սպիտակ անագին ավելացնում են բիսմուտ, կապար և անտիմոն, որոնք կտրուկ դանդաղեցնում են անագի այդ վտանգավոր փոխարկումը:

Հայտնագործումը

Կոնկրետ հայտնի չէ, թե մարդն առաջին անգամ երբ է ծանոթացել անագի հետ։ Անագը և դրա համաձուլվածքները հայտնի են մարդկությանը հնագույն ժամանակներից։ Անագի մասին հիշատակվում է Հին Կտակարանի նախնական գրքերում։ Անագի և պղնձի համաձուլվածքները, այսպես կոչված անագե բրոնզները, ենթադրվում է, որ օգտագործվել են մեր թվարկությունից առաջ ավելի քան 4000 տարի առաջ։ Իսկ հենց անագ մետաղի հետ մարդը ծանոթացել է շատ ավելի ուշ՝ մեր թվարկության 800-ականներին։ Մաքուր անագից հնում պատրաստում էին սպասք և զարդեր, լայն կիրառություն ունեին բրոնզե իրերը։

Բնության մեջ տարածվածությունը

Անագը քիչ տարածված մետաղ է։ Երկրակեղևում տարածվածությամբ այն զբաղեցնում է 47-րդ տեղը (հին տվյալներով այն կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10−4-ից 2•10−4%)։ Անագի հիմնական հանքանյութը կասսիտերիտն է՝ SnO2, որը պարունակում է մինչև 78.8% անագ։ Ավելի հազվադեպ բնության մեջ հանդիպում է ստաննինը (անագե հրաքար)՝ Cu2FeSnS4 (27.5% Sn)։

Ստացումը

Ներկայումս անագի արդյունահանման համար օգտագործում են հանքեր, որտեղ դրա պարունակությունը մեծ կամ հավասար է 0.1%։ Առաջին փուլում հանքանյութը հարստանում են (գրավիտացիոն ֆլոտացիայի կամ մագնիսական սեպարացիայի մեթոդներով)։ Այսպիսով անագի պարունակությունը հանքում կարողանում են բարձրացնել մինչև 40-70%։ Հետո կատարվում է ստացված խառնուրդի այրում թթվածնի պայամաններում, որպեսզի հեռացվեն ծծմբի և մկնդեղի խառնուրդները։ Հետո ստացված օքսիդը (SnO2) վերականգնում են էլեկտրավառարաններում ածխով կամ ալյումինով։

SnO2 + C = Sn + CO2

Հղումներ

Աղբյուրներ

Տես նաև