«Նացիոնալ-սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 14. Տող 14.
</gallery>
</gallery>
<ref>Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք</ref>
<ref>Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք</ref>

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Նացիստական Գերմանիա]]
[[Կատեգորիա:Նացիստական Գերմանիա]]

07:33, 14 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նացիոնալ–սոցիալիզմը Գեր­մանիայում, Նացիոնալ–սոցիալիզմը Գերմանիայի նացիոնալ–սոցիալիս­տական բանվորական կուսակցության հայեցակարգն է: Այն ծայրահեղ ազգայնամոլական և ռասսայական խտրա­կանության քաղաքականության խառ­նուրդ է: Նացիզմի հիմքում դրվեց Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը: 1933 թվականի հունվարի 30–ին Հիտլերը զբաղեցրեց Գերմանիայի ռայխսկանց­լերի (վարչապետ) պաշտոնը: Իսկ 1934 թվականի օգոստոսի 1–ին՝ նախագահ Հինդենբուրգի մահից հետո, նախագահի պաշտոնը լուծարվեց, և իշխա­նությունը կենտրոնացվեց Հիտլերի ձեռքում: Վերջինս դարձավ ֆյուրեր (առաջնորդ) և «ցմահ ռայխս կանց­լեր», որը նրան իրավունք էր տալիս ոչ միայն նշանակելու կայսերական կառավարության անդամներին, այլև իր ժառանգորդին:

Նացիստական վարչակարգի հաստատումը

Ադոլֆ Հիտլեր

Նացիստական վարչակարգի հաս­տատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Մոնոպո­լիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղա­քական իրավիճակից դուրս գալու միջոց: Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտե­սական ճգնաժամի հետևանքները: Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պա­ռակտված էին, քանզի սուր պայքար էր գնում կոմունիստների և սոցիալիստների միջև: Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություն­ներ: Դեռ 1919 թվականի փետրվարին Վայմար քաղաքում հռչակվել էր, այսպես կոչ­ված, «Վայմարյան հանրապետու­թյունը» (1919–1933 թվականներ): Վերսալյան պայմանագիրը ստորագրած Վայմար­յան հանրապետության դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում: Արդյունքում՝ ժողովրդավարությունը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն: Էական դեր խաղացին նաև նա­ցիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համա­խմբելու կարողությունը: 1929 թվականին ծայ­րահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառ­նալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գոր­ծադրումը նույնպես որոշիչ նշանա­կություն ունեցան: Նացիստական պետության հիմ­քում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանու­թյունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը: Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահ­մանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ: Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենա­բարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխս­տագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում: Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատ­գամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը:

Ուժի պաշտամունքը

Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ 1934 թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի: Արմատավորվում էր Հիտլերի պաշ­տամունքը: Նացիստական կուսակ­ցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը: Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից: Օրինակ՝ խստիվ արգելված էր մա­մուլում տպագրել Հիտլերի լուսա­նկարներն ակնոցով: Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները: Մյուս հիմնարար սկզբունքը ռա­սսայական տեսությունն էր: Նացիստ­ների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ` բարձր, ոչ լիարժեք և ցածր: Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներ­կայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասա­ները ենթարկվեին արիացիներին: Նացիստների կարծիքով՝ Գերմա­նիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի: 1935 թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական մի­ջոցառումները: Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատ­կանելությունը: Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև: Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր:

Կենսական տարածքներ

Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայ­քարում հաղթում է ուժեղը: Ուժի պաշ­տամունքը միահյուսվում էր «կենսա­կան տարածքների» գաղափարի հետ: Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել: Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսա­կան տարածքի ընդլայնումը: Հատուկ ուշադրություն էր դարձ­վում քարոզչությանն ու գրաքննու­թյանը: Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գեր­մանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը: Արգելվում էին սպորտա­յին այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները: Սգո հայտարարություններում ար­գելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական բժշկությունը: Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում: Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց: Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույ­նիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մա հապատժի որոշումն ի կատար կածվի»: Նացիստների քարոզչու­թյունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա: Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթա­կան և գիտական հաստատությունների «արիականացումը»: Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիա­յից, շատերը ստիպված գնացին վար­չակարգի հետ գործարքի: 1936 թվաանին Հիտ­լերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու Նոբելյան մրցանակը: Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ: Հատուկ ուշադրություն էր դաձվում երիտասարդ սերնդի դաստիարակու­թյանը: Երեխաները և երիտասար­դությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով: 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտ­լերյուգենդի մեջ: 1939 թվականին այդ շարժ­ման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 մլն 300 հազար էր: Գերմանիայի կառավարման հա­մակարգը ստացավ բրգաձև կառուց­վածք: Հիտլերի մերձավոր համախոհ­ները՝ Բորմանը, Գյորինգը, Հիմլերը և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ: Նացիստները վարում էին ակ­տիվ արտաքին քաղաքականություն: Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն: Այդ ծրագրե­րում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների: Դրան նպաստեցին մի շարք իրողություններ:

[1]

Ծանոթագրություններ

  1. Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք