«Քվազիարբանյակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 18 interwiki links, now provided by Wikidata on d:q876712 (translate me)
չ fixing dead links
Տող 30. Տող 30.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*[http://www.astro.uwo.ca/~wiegert/quasi/quasi.html Quasi-satellite Information Page]
*[http://www.astro.uwo.ca/~wiegert/quasi/quasi.html Quasi-satellite Information Page]
*[http://www.space.com/scienceastronomy/earth_asteroid_021021.html Earth's New Travelling Companion: Quasi-Satellite Discovered]
*[http://web.archive.org/web/20021208210846/http://www.space.com/scienceastronomy/earth_asteroid_021021.html Earth's New Travelling Companion: Quasi-Satellite Discovered]
*[http://www.astronomy.com/asy/default.aspx?c=a&id=2060 Astronomy.com: A new "moon" for Earth]
*[http://www.astronomy.com/asy/default.aspx?c=a&id=2060 Astronomy.com: A new "moon" for Earth]
*[http://www.astro.utu.fi/tuorla/new/venusqs.shtml Discovery of the first quasi-satellite of Venus] – University of Turku news release (August 17, 2004)
*[http://www.astro.utu.fi/tuorla/new/venusqs.shtml Discovery of the first quasi-satellite of Venus] – University of Turku news release (August 17, 2004)

03:15, 14 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ընդհանրացված քվազիարբանյակի ուղեծիր

Քվազիարբանյակ կամ Կեղծ արբանյակ, մարմին է առանձնահատուկ ուղեծրով (1:1 ուղեծրային ռեզոնանս) մոլորակի հանդեպ, երբ մարմինը մնում է մոլորակին մոտ շատ ուղեծրի պարբերությունների ընթացքում:

Քվազիարբանյակի պտույտը իր ուղեծրով Արեգակի շուրջ պտտվում է ճիշտ այնքան ժամանակում որքան և մոլորակը, բայց այն ունի այլ էքսցենտրիսիտետ (սովորաբար ավելի մեծ), ինչպես պատկերված է նկարում: Երբ որ դիտվում է մոլորակից քվազիարբանյակը դանդաղ շարժվում է ձգված ուղեծրով, հակադարձ պտույտի ուղղությամբ:

Ի տարբերություն իրական արբանյակների, քվազիարբանյակի ուղեծիրը ընկած է մոլորակի Հիլի գնդից դուրս, և անկայուն է: Ժամանակի ընթացքում այն ձգտում է փոխվելու այլ ռեզոնանսայի ուղեծրի, երբ նրանք այլևս չեն մնա մոլորակի անմիջական մոտակայքում, ապա հետո հնարավոր է կվերադառնան քվազիարբանյակի ուղեծրին:

Մոլորակի հետ 1:1 ռեզոնանսային ուղեծրերի այլ տեսակներ են պայտաձև ուղեծիրը և շերեփուկ-ուղեծիրը (Լագրանժի կետերի շուրջ), սակայն այս ուղեծրերում գտնվող մարմինները չեն մնում մոլորակի լայնության հարևանությամբ բավարար քանակով պտույտների ընթացքում աստղի շուրջ: Պայտաձև ուղեծիր ունեցող մարմինները ժամանակ առ ժամանակ անցնում են համեմատաբար կարճ տևողությամբ քվազիարբանյակի ուղեծրերի[1]: Այսպիսի մարմնի օրինակ է 2002 AA29:

Օրինակներ

Կրուիտնիի և Երկրի ուղեծրերը:
Երկիր

2011 թվականի տվյալներով, Երկիրը ունի հինգ հայտնաբերված քվազիարբանյակ՝ (3753) Կրուիտնի, 2002 AA29, 2003 YN107, 2004 GU9[2] and 2010 SO16.[3] Այս մարմինները մնում են քվազիարբանյակի ուղեծրերում տասից հարյուրավոր պարբերությունների ընթացքում:[1]

Վեներա

Վեներան ունի միայն մեկ քվազիարբանյակ՝ 2002 VE68: Այս աստերոիդը նաև պատկանում է Փայլածուի ուղեծիրը հատող աստերոիդների և Երկրի ուղեծիրը հատող աստերոիդների խմբերին: Այն մում է Վեներայի "ուղեկցորդը" վերջին մոտ 7000 տարիների ընթացքում, և ամենայն հավանականությամբ դուրս կգա իր այժմյան ուղեծրից մոտ 500 տարի անց:[4]

Այլ մոլորակներ

Հիմնվելով հաշվարկների վրա կարելի է ասել, որ Ուրանը և Նեպտունը կարող են ունենալ քվազիարբանյակներ,[5] սակայն քվազիարբանյակի ուղեծիրը կմնա հաստատուն միայն 10 միլիոն տարվա ընթացքում Յուպիտերի և մոտ 100,000 տարվա ընթացքում Սատուրնի մոտ: Այս մոլորակների քվազիարբանյակներ մինչ այսօր չեն հայտնաբերվել:

Արհեստական

1989 թվականի սկզբում, Սովետական Ֆոբոս 2 ԱՄԿ-ն տեղակայվել էր Մարսի արբանյակ Ֆոբոսի քվազիարբանյակի ուղեծիրում, 100 կմ միջին ուղեծրային շառավղով Ֆոբոսից:[6] Հաշվարկների համաձայն, սարքը կարող էր մնալ այս ուղեծրում ամիսների ընթացքում, սակայն նրա կառավարման համակարգի խափանման պատճառով նրա հետ կապը կորել է:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 M. Connors; և այլք: (2002). «Discovery of an asteroid and quasi-satellite in an Earth-like horseshoe orbit». Meteoritics & Planetary Science. 37 (10): 1435. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  2. Brasser, R. (2004). «Transient co-orbital asteroids». Icarus. 171 (1): 102–109. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)
  3. Braconnier, Deborah (April 6, 2011). «New horseshoe orbit Earth-companion asteroid discovered». PhysOrg. Վերցված է 2011-04-06-ին.
  4. Asteroid 2002 VE68, a quasi-satellite of Venus
  5. P. Wiegert and K. Innanen (2000). «The stability of quasi satellites in the outer solar system». The Astronomical Journal. 119 (4): 1978–1984.
  6. The orbit is erroneously called "quasi-synchronous"

Արտաքին հղումներ