«Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ ֆուտբոլի ազգային հավաքական
{{Տեղեկաքարտ ֆուտբոլի ազգային հավաքական
| Անվանում = Ռուսաստան
| Անվանում = Ռուսաստան
| Պատկերանիշ = [[Պատկեր:Russian Football Union Logo1.svg.png|200 px|RFS logo]]
| ՖԻՖԱ կոդ = RUS
| ՖԻՖԱ կոդ = RUS
| Մականուն = եռագույն արջեր
| Մականուն = եռագույն արջեր

11:45, 13 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ ֆուտբոլի ազգային հավաքական Ռուսաստանի ազգային հավաքականը ստեղծվել է 1992 թվականին և ներկայացնում է Ռուսաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում: Անկախացումից հետո իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1992 թվականի օգօոստոսի 16 ին Մոսկվայում` մրցելով Մեքսիկայի ընտրանու դեմ:

Հավաքականի համառոտ պատմությունը

Ռուսաստանի ազգային թիմն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Առաջին անգամ հայտնվել է 1912 թ. Ստոկհոլմի ամառային V օլիմպիադայում,ուր անցկացրել է 2 հանդիպում` նախ 1/4 եզրափակչում մրցելով Ֆիննական մեծ իշխանության ընտրանու դեմ ( հանդիպումն ավարտվել է հօգուտ ֆինների 2-1 հաշվով), այնուհետ անցկացրեց <<սփոփիչ>> հանդիպում Գերմանական կայսրության հավաքականի դեմ և պարտվեց 16-0 հաշվով, որն էլ դարձավ ամենախոշորը ողջ պատմության ընթացքում:
1922 թ. կործանվեց Ռուսական կայսրությունը և ստեղծվեց ԽՍՀՄը, այնուհետ ազգային թիմը: Մինչ 1958 թ. ԽՍՀՄ ընտրանին անցկացնում էր բացառապես ընկերական հանդիպումներ և միայն 1958 թ. թիմը մեկնարկեց աշխարհի առաջնություններում: Այնուհետ 1960 թ. նվաճեց Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը: ԽՍՀՄ հավաքականը 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն (1956 թ. և 1988 թ.):
ԽՍՀՄ անկումից հետո սկսվեց Ռուսաստանի հավաքականի անհաջողությունների շարքը: Հավաքականը բաց թողեց աշխարհի 1996, 2006 և 2010 թվականների առաջնությունները և Եվրոպայի 2000 թ. առաջնությունը: Մնացած մրցաշարերում, որոնցում հավաքականը կարողացավ որակավորվել, չկարողացավ հաղթահարել խմբային փուլը: Միայն Եվրո 2008ում Ռուսաստանի հավաքականը կարողացավ հասնել հաջողության և, 1/4 եզրափակիչում հաղթելով Հոլանդիայի ընտրանուն, դուրս եկավ կիսաեզրափակիչ և պարտվեց ապագա չեմպիոնին` Իսպանիայի ընտրանուն: Այնուհետ հավաքականը բաց թողեց աշխարհի 2010 թ. առաջնությունը և չկարողացավ հաղթահարել Եվրո 2012ի խմբային փուլի արգելքը:12 տարվա ընդմիջումից հետո` 2014 թ., Ռուսաստանի հավաքականը վերադարձավ ԱԱ, ուր ևս մատնվեց անհաջողության և խմբում զբաղեցրեց III տեղը:

 2017 թ. Ռուսաստանի հավաքականը,որպես հյուրընկալող երկիր, կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթին, իսկ 2018 թ. կընդունի հերթական Մունդիալը: