«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23. Տող 23.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* [https://www.academia.edu/1869857/_._._._V_-_X_._1985 Ֆիլշտինսկի Ի.Մ., - Արաբական գրականության պատմություն 5-10-րդ դարեր, Մոսկվա 1985, (ռուսերեն)]
* [https://www.academia.edu/1869857/_._._._V_-_X_._1985 Ֆիլշտինսկի Ի.Մ., - Արաբական գրականության պատմություն 5-10-րդ դարեր, Մոսկվա 1985, (ռուսերեն)]

[[Կատեգորիա:Արաբ բանաստեղծներ]]

16:28, 11 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ալ Բուհթուրի (820–897),արաբ նշանավոր պոետ և բանասեր: Ալ Բուհթուրին եղել է Աբու Թամմամի աշակերտը և ժամանակակիցը: Արյունակցական կապեր է ունեցել թայ ցեղի հետ: Ալ Բուհթուրիի մասին գլխավոր աղբյուրը բանասեր և պատմաբան Աբու Բաքր աս-Սուլիի «Տեղեկություններ Ալ Բուհթուրիի մասին» աշխատությունն է: Ինչպես նաև կարևոր աղբյուր է Աբու ալ-Ֆարաջ ալ Իսֆահանիի «Երգերի գիրքը»:

Կենսագրություն

Ալ Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է Սիրիայում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող Մանբիջ քաղաք-ամրոցում: 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց Բաղդադ և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել: Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես խալիֆ ալ Մութավաքքիլի օրոք, ում էլ հենց Ալ Բուհթուրին ուղղում էր իր ձոները: Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական պարձր դիրքի: Նույնիսկ այն ժամանակ, երբ խալիֆը հալածում էր շիաներին: Ալ Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները Դամասկոսում, Հայաստանում և այլուր: Սակայն այս ամենը չխանգարեց Ալ Բուհթուրիին մասնակցել ալ Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ: Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ ալ Մունթազիրի (861-862), ալ Մուտազզի(866-869), ալ Մուհթադիի (869-870), ալ Մութամիդի (870-892) և ալ Մութադիդի (892-902) ձոներգուն: Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին: Նա տիպիկ 9-րդ դարի պալատական ձոներգու էր, ում հետաքրքրում էր միայն իր շահը: Իր ձոները և առանձին բանասերների թողած տեղեկությունները պոետի մասին մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել նրա մասին. այն է՝ նա եղել է փառամոլ (ինչի մասին վկայում են իր ինքնագովեստները (ֆախր)), շահամոլ, կարող ենք ասել անգամ անշնորհակալ. նա շատ էր նախանձում իր ուսուցիչ Աբու Թամմամին: Երբ մահացավ Աբու Թամմամը , ալ Բուհթուրին իր ուսուցչին նվիրված ռիսա (էլեգիա) չգրեց: Եվ պատահական չէ, որ նա ուներ շատ թշնամիներ պալատականների և մրցակիցներ՝ պոետների շրջանում:

Ալ Բուհթուրին Աբու Թամմամի հետ միասին «Վերադարձ դեպի հնություն» շարժման ներկայացուցիչ էր:

Վերադարձ դեպի հնություն շարժումը

9-րդ դարից սկսվում է կլասիցիզմի և նեոկլասիցիզմի դարաշրջանը։ Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում», իսկ հաճախ՝ պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան։ Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ 9-րդ դարից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը։ Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ նորացման շարժման ներկայացուցիչները (Աբու Նուվաս, Բաշշար իբն Բուրդ, Աբու-լ-Աթահիա)։ Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը խալիֆայությունում այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել Աբբասյանները, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները։

Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը։ Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։

Ստեղծագործություն

Ալ Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով: Բաղդադում արդեն նա հիմնականում գրում եր մադհեր, սակայն չէր մոռանում նաև ֆախրի մասին: Իր մադհերում գովերգվող անհատին բննութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն: Ի տարբերություն Աբու Թամմամի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար: Հենց սա էլ ալ Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից: Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները: Ներբողները հարստացնում են վասֆերը: Նրա բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են նախաիսլամական շրջանի պոետների կասիդաները: Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են Իմրուլկայսի մուալլաքայի տողերի հետ:

Ալ Բուհթուրին հատկապես առանձնանաում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով: Շատ արժեքավոր են ալ Մուտազզ խալիֆի և պարսից Խոսրով 1-ին Անուշիրվան արքայի պալատների նկարագրությունները:

Ալ Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը (նասիբ): Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական բանաստեղծական ավանդույթին: Երբեմն նրա նասիբներում երևում է ուզրյան պոետների ազդեցությունը: Նա իր պայմանական սիրեցյալին կոչում էր Հինդ:

Միջնադարյան արաբ բանասերները ալ Բուհթուրիին համեմատել են Աբու Թամմամի և ալ Մութանաբիի հետ՝ նկատի ունենալով նրա բառապաշարի նրբությունն ու կասիդաների երաժշտականությունը և հատկապես նրա հավատարմությունը հին արաբական բանաստեղծական ավանդույթներին: Ընդօրինակելով իր ուսուցիչ Աբու Թամմամին՝ ալ Բուհթուրին նույնպես կազմել է անթալոգիա` «Քիթաբ ալ Համասա» («Քաջագործությունների գիրք»):

Աղբյուրներ