«Միխայիլ Շչեպկին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դերասաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Դերասաններ]]
[[Կատեգորիա:Դերասաններ]]
[[Կատեգորիա:Ռուս դերասաններ]]

18:18, 10 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Միխայիլ Աեմյոնովիչ Շչեպկին (1788, Օբոյանսկի գավառի գ․ Կրասնոյե (այժմ՝ Բելգորոդի մարզում) - 1863, Ցալթա), ռուս դերասան։ Ռուս, բեմարվեստում ռեալիզմի հիմնադիրը։ Ծնվել է ճորտ գյուղացու ընտանիքում։ Դեռևս ուսումնառության տարիներին հրապուրվել է թատրոնով, հանդես եկել ներկայացումներում։ Պրոֆեսիոնալ բեմական գործունեությունն սկսել է 1805 թվականին, Բարսով եղբայրների թատերախմբում (Կուրսկ), 1816 թվականին՝ տեղափոխվել Ի․ Շտեյնի և Օ․ Կալինովսկու թատերախումբը (խարկով), ուր եղել է կատակերգակ առաջին դերասանը։ 1822 թվականին ազատագրվել է ճորտությունից։ Գավառական բեմում Շ․ խաղացել է բազմազան դերեր։ Նրա խաղը տարբերվել է վառ տեմպերամենտով, հումորով, կենսական ճշմարտությամբ։ 1823 թվականին Շ․ ընդունվել է Մոսկվայի թատրոն (1824 թվականից՝ Փոքր թատրոն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։