«Բորիս Շչուկին»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Դերասաններ ըստ ազգության ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:1939 մահեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 4. | Տող 4. | ||
[[Կատեգորիա:1894 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1894 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Դերասաններ ըստ ազգության]] |
[[Կատեգորիա:Դերասաններ ըստ ազգության]] |
||
[[Կատեգորիա:1939 մահեր]] |
16:08, 10 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Բորիս Վասիլևիչ Շչուկին (5(17) ապրիլ 1894 թվական, Մոսկվա - 7 հոգտեմբեր 1939 թվական, Մոսկվա), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936 թվական)։ 1920 թվականին ընդունվել է Ե․ Վախթանգովի ղեկավարած դրամատիկական ստուդիան, ապա՝ Վախթանգովի անվան թատրոն, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Խորհրդային դերասանական արվեստի ռեալիստական խաղաոճի խոշոր ներկայացուցիչներից է։ Առաջին դերերը ստեղծել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ, որի գեղագիտական հայացքները զգալի ազդեցություն են թողել Շչուկինի ստեղծագործության վրա։ Լավագույն մարմնավորումներից են՝ Տարտալյա (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդուո»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»), Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեյա»), Բերսենև (Լավրենյովի «Բեկում»)։ Շչուկինի Եգոր Բուլըչովի (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») դերակատարումը սովետական թատերարվեստի փայլուն երևույթներից էր։ Նա առաջինն էր, որ մարմնավորել է Վլադիմիր Իլյիչ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1937 թվական) ներկայացման մեջ և «Լենինը հոկտեմբերին» (1937 թվական), «Լենինը 18 թվականին» (1939 թվական, երկուսն էլ՝ ռեժիսոր Մ․ Ռոմ) ֆիլմերում։ Ետմահու արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի 1941 թվականին:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |