«Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը''' Գերմանիայի նացիnնալ-սոցիալիստական բանվորական (Nationalsoz...»:
(Տարբերություն չկա)

19:24, 9 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը Գերմանիայի նացիnնալ-սոցիալիստական բանվորական (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei — NSDAP), ֆաշիստական կուսակցությունն է (1919—1945թթ.)։ Արտահայտում էր գերմանական մոնոպոլիստական բուրժուազիայի առավել հետադեմ և ռազմատենչ շրջանների շահերը։ Հիմնվել է Մյունխենում (կուսակցության անվան առաջին բառի կարճ՝ «նացի» ձևից են առաջացել «նացիզմ» և «նացիստներ» տերմինները)։ 1921թ.-ից կուսակցության ֆյուրեր (առաջնորդ) է դարձել Ադոլֆ Հիտլերի աչերը (ղեկավարության մեջ էին նաև Հ․ Գյորինգը, Ցո․ Գեբելսը, Ռ․ Հեսսը և ուրիշներ)։ Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը բնորոշ էին հակադեմոկրատիզմը, ծայրահեղ հակակոմունիզմը, շովինիզմը և նացիոնալիզմը, անզուսպ ամբոխավարությունը։ Քողարկվելով «նացիոնալիզմ» և «սոցիալիզմ» լոզունգներով, տարածելով մյուս ազգերի նկատմամբ գերմանացիների ունեցած գերազանցության մասին առասպելը՝ նացիստները կարողացան մոլորեցնել և իրենց կողմը գրավել բնակչության զգալի մասը։ Բանվոր դասակարգի պառակտման պայմաններում, տիրող խավերին հաջողվեց իշխանության գլուխ դը- նել ֆաշիստներին, և 1933թ.-ին հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա, որի համակարգում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը դարձավ գլխավոր օղակը, Հիտլերը նշանակվեց ռայխսկանցլեր (տես` Ֆաշիզմ1939—1945թթ.-ի երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի ջախջախումից հետո նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը վերացվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։