«Ֆեդոտ Շուբին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1740 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
ավելացվեց Կատեգորիա:1805 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 4. Տող 4.
[[Կատեգորիա:Ռուս քանդակագործներ]]
[[Կատեգորիա:Ռուս քանդակագործներ]]
[[Կատեգորիա:1740 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1740 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1805 մահեր]]

09:54, 9 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ֆեդոտ Շուբին Իվանովիչ (ծնվել է 1740 թվականին, մահացել է 1805 թվականին), ռուս քանդակագործ, ռուս, լուսավորական կչասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ 1761-1767 թվականին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1767-1770 թվականներ, 1770-1772 թվականներին՝ կրթաթոշակառու Փարիզում և Հռոմում)։ Շուբինի վաղ շրջանի գործերին, որոնք ստեղծվել են անտիկ արվեստի ազդեցությամբ, բնորոշ են դասական պարզությունն ու ռեալիստական վավերականությունը («Ֆ․ Ն․ Գոլիցին», մարմար, 1771 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1773-ին վերադարձել է Պետեր- բուրգ, հիմնականում ստեղծել մարմար¬ յա դիմաքանդակներ, որոնց բնորոշ են քանդակածավալիtգեղանկարչական էֆեկտները, նրբագեղությունը, հոգեբա¬ նական խորությունը («Պ․ Ա․ Ռումյանցև- Զադունայսկի», մարմար, 1778, Ռուս, թանգարան, Լենինգրադ, «Անհայտը», մարմար, 1770-ական թթ․ կես, Տրետյա¬ կովյան պատկերասրահ)։t1774—75-ին Չեսմենի պալատի համար կատարել է ռուս, ցարերի և իշխանների պատկեր¬ ներով 58 մեդալիոններ (մարմար, Զինա¬ պալատ, Մոսկվա)։ 1770—80-ական թթ, ստեղծել է բազմաթիվ արձաններ, ռելիեֆ¬ ներ (այդ թվում՝ «Եկատերինա 11-օրենս- դիր» արձանը, մարմար, 1789—90, Ռուս, թանգարան)։ 1790-ական թթ․ դիմաքան¬ դակներում Շ․ հասել է առանձնահատուկ ճշմարտացիության («Ա․ Ա․ Բեզբորոդկո», մարմար (1773 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) մարմար, մոտ 1798 թվական, Ռուս, թանգարան)։ Սուր ու բարդ հոգեբանական նկարագրով է առանձնանում Պավել 1-ի կիսանդրին (մարմար, 1797 թվական, նույն տեղում)։ Շուբինի՝ Եկատերինա 2-ի դիմաքանդակը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։