«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 14. Տող 14.


== Մինայի թագավորություն (8-րդ դար-100 թվական) ==
== Մինայի թագավորություն (8-րդ դար-100 թվական) ==
Մինայի թագավորության ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա. [[500]] թթ են:Ի տարբերություն մյուս երեք թագավորությունների՝ Մինան իր առջև նվաճողական խնդիրներ չէր դրել: Նրանք հիմանականում զբաղվում էին առևտրով (մեծամասամբ խնկի առևտրով): Նրանց քարավանները հասնում էին մինչև [[Եգիպտոս]] և [[Սիրիա]]:
Մինայի թագավորության ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա. [[500]] թթ են:Ի տարբերություն մյուս երեք թագավորությունների՝Սաաբայի,Կաթաբանի և Հադրամաութի, Մինան իր առջև նվաճողական խնդիրներ չէր դրել: Նրանք հիմանականում զբաղվում էին առևտրով (մեծամասամբ խնկի առևտրով): Նրանց քարավանները հասնում էին մինչև [[Եգիպտոս]] և [[Սիրիա]]:


== Կաթաբանի թագավորություն (մ.թ.ա.4-րդ դար- 200 թվական)==
== Կաթաբանի թագավորություն (մ.թ.ա.4-րդ դար- 200 թվական)==

07:35, 9 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Եմենի(Հարավային Արաբիա) հնադարյան պատմությունը մի փոքր ավելի հեշտ է վերականգնել, ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի: Որքան էլ որ գիտնականները փորձել են իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ ,սակայն դա այդքան էլ հավաստի չենք կարող համարել:Վաղ շրջանի Հարավային Արաբիայի պատմությունն ավելի դժվար է ներկայացնել ,քան ուշ շրջանինը՝ Ալ. Մակեդոնացու արշավանքներից հետո ընկած ժամանակաշրջանինը՝ շնորհիվ հույն և հռոմեացի առևտրականների ու հետախույզների թողած տեղեկությունների :

Լեռնոտ գոտիների առկայությունը խոչընդոտել է մեկ վարչատարածքի ձևավորմանը, և պետական իշխանությունները գլխավորապես բաժանված էին Հարավային Արաբիայի տարբեր ժողովուրդների միջև: Սրանցից յուրաքանչյուրը ուներ իր համայնքային պաշտամունքը, և մարդիկ հավաքվում էին՝ ցույց տալու իրենց հավատարմությունը իրենց հովանավոր աստծուն : Նրանց ղեկավարում էր մալիքը՝ թագավորը :Աշխարհագրական բարենպաստ դիրքի ու բարեբեր հողերի շնորհիվ Հարավային Արաբիան կոչել են Արաբիա Ֆելիքսիա( Երջանիկ Արաբիա):

Սաաբայի թագավորություն (մ.թ.ա.8-րդ դար-275թվական)

Հնադարյան Եմենում մինչև իսլամի առաջացումը եղել են մի քանի թագավորություններ.Սաաբա,Քատաբան,Մինա,Հադրամաութ,Հիմյար: Վաղ շրջանում հիշատակվող առավել հզոր թագավորությունը Սաաբան (մ.թ.ա.10/9-րդ դարից 3-րդ դար) էր, որի մասին առատ վկայություններ կան: Սաաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ Ալմաքահ աստծուն: Սաաբայի կենտրոնը Մարիբ քաղաքն էր :Տարբեր արքաների օրոք Սաաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն: Սաաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է,որն առնչվում է Սողոմոն թագավորի կառավարման տարիների հետ(մ.թ.ա. 970-931 թվականներ):Այն պատմում է,որ Սաաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով : Նա Երուսաղեմ է ժամանում համեմունքներով ,ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով :Տեսնելով թագավորի իմաստությունը ,երկրի հարստությունը՝ թագուհին ասում է .«Օրհնյա՜լ լինի քո աստվածը,որ քեզ Իսրայելի գահին է նստեցրել»: Մեկ այլ հիշատակությունը Սաաբայի մասին արձանգարություն է ,որտեղ կա այսպիսի մակագրություն՝ «Սաաբան և միությունը»:Սա վկայում է ,որ մենք գործ ունենք մի դաշնության հետ ,որի ղեկավարումը իր ձեռքն էր վերցրել Սաաբան: Սաաբան մ.թ.ա. 8-րդ դարում իր ծաղկման շրջանում է եղել, և այդ շրջանում հաճախ հիշատակվող միապետը Քարիբիլ Վատթարն է: Նրա օրոք Սաաբան նվաճել է նոր տարածքներ, և ծաղկում է ապրել տնտեսությունը : Նա ամրացրել է քաղաքները,կարգավորել ոռոգման համակարգը:

Մ.թ.ա. 1-ին դարում ամենից հզոր թագավորությունը հնադարյան Եմենում Սաաբան է եղել ՝ձգվելով Կարմիր ծովից մինչև արևելք ՝ներառելով Հադրամաութը:

Ինչպես նշեցինք, Հարավային Արաբիայի մասին ավելի շատ տեղեկություններ կան մ.թ.ա. 330-240 թվականներից հետո : Համաձայն հունական աղբյուրի՝ Հարավային Արաբիայում կային չորս ազդեցիկ ցեղեր ՝մինեացիները( Կարմիր ծովի շրջանում ),որոնց ամենամեծ քաղաքը Կառնավն էր,սաաբացիները ՝Մարիբ կենտրոնով ,կաթաբանցիները ՝Տիմնա կենտրոնով, և արևելյան մասում Հադրամաութը՝ Շաբվա կենտրոնով :Սրանք մշտական պայքարի մեջ են եղել միմյանց հետ:

Մինայի թագավորություն (8-րդ դար-100 թվական)

Մինայի թագավորության ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա. 500 թթ են:Ի տարբերություն մյուս երեք թագավորությունների՝Սաաբայի,Կաթաբանի և Հադրամաութի, Մինան իր առջև նվաճողական խնդիրներ չէր դրել: Նրանք հիմանականում զբաղվում էին առևտրով (մեծամասամբ խնկի առևտրով): Նրանց քարավանները հասնում էին մինչև Եգիպտոս և Սիրիա:

Կաթաբանի թագավորություն (մ.թ.ա.4-րդ դար- 200 թվական)

Կաթաբանը առաջին անգամ հիշատակվում է Քարիբիլ Վատթարի արձանագրության մեջ՝ որպես Սաաբայի դաշնակից : Այնուհետև խոսվում է Սաաբայի և Կաթաբանի կոնֆլիկտի մասին և մ.թ.ա. 3-2-րդ դարերը այն մերժում է Սաաբայի իշխող դիրքը Հարավային Արաբիայում, սակայն մ.թ.ա. 1-ին դարում Կաթաբանը թուլանում է և բաժանվում է Սաաբայի և Հադրամաութի միջև:

Հադրամաութի թագավորություն (մ.թ.ա.8-րդ դար-300 թվական)

Հադրամաութի մասին տեղեկությունները ավելի աղքատիկ են:Հայտի է,որ այն շտապես պայքարել է Սաաբայի դեմ,որը ձգտում էր դառնալ տարածաշրջանում ամենից հզոր թագավորությունը:Ավելի ուշ՝ մ.թ.ա. 4-րդ դարում Հադրամաութը ընկնում է Մինայի թացավորության վերահսկողության տակ: Իսկ արդեն մ.թ. 1-ին դարում Հադրամաութը համառ պայքար է մղում տարածաշրջանում իշխող դիրք գրաված Հիմյարի թագավորության հետ և հաջողությամբ կարողնում է հակահարված տալ: Այնուամենայնիվ 300 թվականին Հիմյարը նվաճում է Հադրամաութը՝ այսպիսով միավորելով Հարավային Արաբիան մեկ պետության մեջ:

Հիմյարի թագավորություն ( 2-րդ դար- 525 թվական)

Մ.թ.ա. 31 թվականին Ակցիումի ճակատամարտում Կլեոպատրային պարտութան մատնելուց հետո Հռոմի կայսր Օկտավիանոսը(Օգոստոս)տիրանում է Եգիպտոսին և հռոմեական տիրապետությունն է հաստատում ամբողջ Կարմիր ծովի շուրջ և տերության վերահսկողության տակ վերցրեց Հնդկաստանից և Արաբիայից եկող առևտրային ճանապարհները: Նրան հատկապես հետաքրքրում էր Արաբիա Ֆելիքսիան,որը հռչակված էր խնկի առևտրով: Այդ նպատակի համար մ.թ.ա 24 թվականին Հարավային Արաբիա է ուղևորվում զորավար Ալիուս Գալիուսը: :Իր վերադարձի ճանապարհին կատարում է շատ բացահայտումներ ,որոնցից են.

«...Քոչվորները սնվում են կաթով և վայրի կենդանիների մսով ու արմավով :Արմավից ստանում են գինի,իսկ քնջութից ՝յուղ:Հադրամաութցիները աչքի են ընկնում իրենց զինվորներով:Հիմյարները ամենաբազամարդ ցեղն են,սաաբացիները հարուստ են՝ շնորհիվ իրենց ոսկու հանքերի ,ոռոգվող գյուղատնտեսության և մեղրի ու մեղրամոմի...»

Վերոհիշյալ հիմյարցիների կենտրոնը Զաֆարն էր:Հիմյարը նախկինում գտնվում էր Կաթաբանի տիրապետության տակ ,բայց 1-ին դարում այն ամենաազդեցիկ դիրքն է գրավում տարածաշրջանում : 1-ին դարի երկրորդ կեսին Հիմյարը իր տիրպետության տակ է վերցնում Սաաբան և Հիմյարի թագավորները իրենց անվանում էին «Սաաբայի և Զու Ռայդանի թագավորներ»: Սա նշանակում է ,որ Սաաբան թուլացել էր ստիպված է եղել դաշինք կնքել Հիմյարի հետ:Կաթաբանը և Մինան կորցրել էին իրենց ազդեցությունը ազդեզությունը և գտնվում էին Հիմյարի տիրապետության տակ: 4-րդ դարի սկզբում Հիմյարի թագավոր Շամմար Յուհարիշը նվաճեց նաև Հադրամաութը,որը կարևոր էր խաղում տարածաշրջանում : Շամմար Յուհարիշ իրեն անվանում է «Սաաբայի և Զու Ռայդանի և Հադրամաութի և Յամանթի արքա»: Սա առաջին հիշատակությունն է որտեղ Հարավային Արաբիան հիշատակվում է որպես միավորված մեկ պետություն: Ողջ թագավորության տարածքում հիմնվում էին նոր քաղաքներ ՝ երկհարկ շենքերով ու հասարակական կառույցներով: Հատկապես զարգացած էր առևտուրը: Զարգացած էր նաև գյուղատնտեսությունը ,կառուցված էին ոռոգիչ ջրանցքներ: Սակայն իրավիճակը փոխվեց 6-րդ դարում . Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանը ցանկանում էին տիրանալ Եմենին,քանի որ այդտեղով էր անցնում արևելքից եկող գլխավոր առևտրական ճանապարհները: Բյուզանդիան այդ պայքարի մեջ օգտագործեց Եթովպիայում ստեղծված Ակցիումի թագավորությանը ,ինչպես նաև նպաստում էր քրիստոնեության ներթափանցմանը Արաբիայում: Քրիստոնեությունը և հուդայականությունը բավականին տարածված Էին Եմենում: Կոստանդին կայսրը ուղարկում է պատվիրակություն Հիմյարի թագավորի մոտ ,որպեսզի վերջինս եկեղեցիներ կառուցելու թույլտվություն տա: Քրիստոնեության տարածումը խորհրդանշում էր բյուզանդական ազդեցության տարածում: Քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով 6-րդ դարում Ակցիումի թագավորը պատերազմ է սկսում Հիմյարի դեմ :Այդ ընթացքում Հիմյարը բավականին թուլանում է և ընկնում է Ակցիումի տիրապետության տակ: Հիմյարում քրիստոնյա թագավոր նշանակվեց: Երբ նա մահացավ ,հրեաները ուժեղացել էին և իրենց թագավոր ընտրեցին : Եթովպիան սա չհանդուրժեց. Էլլա Ասբեհան զորքով ներխուժեց Հիմյար և ճակատամարտում հաղթանակ տարավ՝ սպանելով թագավորին և շատ հիմյարցիների: Հիմյարում թագավոր նշանակեց քրիստոնյա Աբրահային:Աբրահան Եմենի վերջին մեծ միապետն էր՝ չնայած որ հարկ էր վճարում Եթովպիային: Վերջին հիշատակվող տեքստը հնադարյան Եմենի մասին իրական փաստեր ունեցող լեգենդն է Սայֆ իբն Զի Յազանի մասին, ով դրսից օգնություն էր փնտրում ,երբ Եթովպիան գերիշխող էր և ավելի դաժան: Բայց նա սպանվում է մի խումբ եթովպացի ծառայողների կողմից :

Այնուհետև Եմենը անցնում է Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ և այս վիճակը շարունակվում է մինչև վաղ մուսուլմանական պետության առաջացումը:

Աղբյուրներ