«Շպինելներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Շպինելներ''' (գերմ․ Spinell), բարդ օքսիդների կարգի միներալների խումբ ''A''(A, B)o<sub>4</sub>...»:
(Տարբերություն չկա)

05:28, 9 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Շպինելներ (գերմ․ Spinell), բարդ օքսիդների կարգի միներալների խումբ A(A, B)o4 ընդհանուր բանաձևով, որտեղ A=Mg, Zn, Mn, Fe2+Co, Ni․B-Al, Fe3+, Cr, Mn9+, Ti4+, V3+։ Շպինեները պինդ լուծույթների համակարգեր են՝ A և В կատիոնների լայն զարգացած իզոմորֆիզմով։ Կատիոնի գերակշռող քանակից կախված տարբերում են ալյումաշպինելներ, ֆեռիշպինելներ, քրոմշպինելներ, տիտանշպինելներ, վանադիումշպինելներ։ Շպինելների բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում են հիմնականում օկտաէդրիկ բյուրեղներ։ Կարծրությունը՝ 5-8, խտությունը՝ 3500—5100 կգ/մ3։ Շպինելներն առաջանում են բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Քրոմի, երկաթի, մանգանի, ցինկի կարևոր հանքանյութեր են։ Կիրառվում են նաև խեցեգործության, հրակայուն իրերի, ջերմակայուն ներկերի արտադրության մեջ։ Կարմիր և կապտավուն (հազվադեպ) շպինելները (ազնիվ շպինելներ) թանկարժեք քարեր են (ռուբին, ռուբիցել և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։