«Հայկազ Նավասարդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.
| պատկեր = HaykazNavasardyan.jpg
| պատկեր = HaykazNavasardyan.jpg
| չափ =
| չափ =
| նկարագրում = Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն
| նկարագրում = Արտաշես Շահինյանի անվան <br />ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն
| ծննդյան օր = 1957 թվականի հունվարի 10
| ծննդյան օր = 1957 թվականի հունվարի 10
| ծննդավայր = Գյուղ Ծաղկաշեն
| ծննդավայր = Գյուղ Ծաղկաշեն

08:11, 8 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Հայկազ Նավասարդյան Սարիբեկի
Դիմանկար
Արտաշես Շահինյանի անվան
ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն
Ծնվել է1957 թվականի հունվարի 10
ԾննդավայրԳյուղ Ծաղկաշեն
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունՖիզմաթ դպրոց (1974), Երևանի պետական համալսարան (1979) և Երևանի պետական համալսարան (1983)
ԵրկերԵրկրաչափության լրացուցիչ նյութեր,
Հետաքրքրաշարժ խնդիրներ,
Երկրաչափության խնդիրների ժողովածու
Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ
Մասնագիտությունմաթեմատիկ-ծրագրավորող
Աշխատանքտնօրեն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Հայկազ Սարիբեկի Նավասարդյան, ծնվել է 1957 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության Ապարանի Ծաղկաշեն գյուղում:

Կրթություն

1964-1971 թվականի սովորել է Ծաղկաշենի 8-ամյա դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է 1974 թվականին: Նույն տարում ընդունվել և 1979 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը: 1980-1983 թվականի սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեություն

1979-1988 թվականներին աշխատել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում` որպես մաթեմատիկ-ծրագրավորող: 1983-1988 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ-ին առընթեր դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1988 թվականից` որպես որպես հիմնական աշխատող: 1990-1993 թվականներին և 1997-2002 թվականներին աշխատել է որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 2002 թվականների մարտի 11-ից` տնօրեն:

1997 թվականին հիմնադրել է Ուսում ոչ պետական հանրակրթական դպրոցը և 1997-2002 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը:

1990 թվականին ստացել է «Մեթոդիստ ուսուցիչ» կոչում, իսկ 1996 թվականին` մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի որակավորում: Մարզային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով 2 շնորհակալագրերով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և դիպլոմով: Նա ունի մի շարք տպագրված հոդվածներ, զեկուցումներ, մաթեմատիկայի տեղեկագիրք, գրքույկներ, «Երկրաչափության լրացուցիչ նյութեր» և «Հետաքրքրաշարժ խնդիրներ», թարգմանել և անհրաժեշտ տեսական նյութ ավելացնելով հրատարակել է Վ. Պարախնևիչի «Երկրաչափության խնդիրների ժողովածու» խնդրագիրքը, 7-9-րդ դասարանցիների ընդունելության քննությունների համար կազմել է «Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ» 2001-2012 թվականներին խնդրագիրքը:

Պարգևներ

2005 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Հայկազ Նավասարդյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2011 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի, ինչպես նաև «Ուսուցչի օրվա» առիթով հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազն Սարիբեկի Նավասարդյանը կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար արժանացավ «Վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչմանը:

Աղբյուրներ