«Ղրիմի Ինքնավար Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 59. Տող 59.
|Ծանոթագրություններ =
|Ծանոթագրություններ =
}}
}}
'''Ղրիմի Ինքնավար Հանրապետություն''' ({{lang-uk|Автономна Республіка Крим}}, {{lang-ru|Автономная Республика Крым}}, {{lang-crh|Qırım Muhtar Cumhuriyeti}}), '''ՂԻՀ''' ({{lang-uk|АРК}}, {{lang-ru|АРК}}, {{lang-crh|QMC}}), [[ինքնավար հանրապետություն]] էր [[Ռուսաստան]]ի կազմի մեջ տեղաբաշխված [[Ղրիմ]] թերակղզու մեծ մասի վրա<ref name="BBCprofileCrimea">[http://news.bbc.co.uk/2/hi/europe/country_profiles/6080890.stm Շրջաններ և տարածքներ. Ղրիմի հանրապետություն], Բի-Բի-Սի Նյուս</ref>։ Ունի [[Ուկրաինա]]յի հետ ցամաքային սահման հյուսիսում։
'''Ղրիմի Ինքնավար Հանրապետություն''' ({{lang-uk|Автономна Республіка Крим}}, {{lang-ru|Автономная Республика Крым}}, {{lang-crh|Qırım Muhtar Cumhuriyeti}}), '''ՂԻՀ''' ({{lang-uk|АРК}}, {{lang-ru|АРК}}, {{lang-crh|QMC}}), [[ինքնավար հանրապետություն]] է [[Ռուսաստան]]ի կազմի մեջ տեղաբաշխված [[Ղրիմ]] թերակղզու մեծ մասի վրա<ref name="BBCprofileCrimea">[http://news.bbc.co.uk/2/hi/europe/country_profiles/6080890.stm Շրջաններ և տարածքներ. Ղրիմի հանրապետություն], Բի-Բի-Սի Նյուս</ref>։ Ունի [[Ուկրաինա]]յի հետ ցամաքային սահման հյուսիսում։


ՂԻՀ-ի կազմի մեջ չի մտնում թերակղզու հարավ-արևմտյան մասը, որը ենթարկվում է [[Սևաստոպոլի քաղաքային խորհուրդ|Սևաստոպոլի քաղաքային խորհրդին]], որը հանդիսանում է առանձին համապետական ենթակայության միավոր<ref name=sudba>[http://www.moscow-crimea.ru/russia/document/1995_1.html Ղրիմի ճակատագիրը հրամաններով և որոշումներով]</ref>, և [[Արբատյան ցամաքալեզվակ]]ի հյուսիսային մասը, որը մտնում է [[Խերսոնի մարզ]]ի մեջ։
ՂԻՀ-ի կազմի մեջ չի մտնում թերակղզու հարավ-արևմտյան մասը, որը ենթարկվում է [[Սևաստոպոլի քաղաքային խորհուրդ|Սևաստոպոլի քաղաքային խորհրդին]], որը հանդիսանում է առանձին համապետական ենթակայության միավոր<ref name=sudba>[http://www.moscow-crimea.ru/russia/document/1995_1.html Ղրիմի ճակատագիրը հրամաններով և որոշումներով]</ref>, և [[Արբատյան ցամաքալեզվակ]]ի հյուսիսային մասը, որը մտնում է [[Խերսոնի մարզ]]ի մեջ։

20:22, 7 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Ղրիմի դրոշ Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՀիմնHymn of Crimea?
ԿարգավիճակԻնքնավար հանրապետություն, region of Ukraine? և վիճելի տարածք
Մտնում էՈւկրաինա[1]
ՎարչկենտրոնՍիմֆերոպոլ
Ամենաբարձր կետՌոման-Կոշ
Օրենսդրական մարմինSupreme Council of Crimea?
Պաշտոնական լեզուներուկրաիներեն, ռուսերեն և Ղրիմի թաթարերեն
Բնակչություն1 957 801 մարդ (մարտի 1, 2014)[2]
Տարածք26 081 կմ²
Հիմնադրված էփետրվարի 12, 1991 թ.
Սահմանակցում էԽերսոնի մարզ, Սևաստոպոլ, Կրասնոդարի երկրամաս, Սև ծով և Ազովի ծով
Ժամային գոտիDAZD?, UTC+2 և UTC+3
ՀապավումАР Крым
ՆախորդՂրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն
ՓոխարինեցՂրիմի մարզ և Republic of Crimea?
ISO 3166-2 կոդUA-43
Հեռախոսային կոդ65
rada.crimea.ua

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն (ուկրաիներեն՝ Автономна Республіка Крим, ռուս.՝ Автономная Республика Крым, Ղրիմի թաթարերեն՝ Qırım Muhtar Cumhuriyeti), ՂԻՀ (ուկրաիներեն՝ АРК, ռուս.՝ АРК, Ղրիմի թաթարերեն՝ QMC), ինքնավար հանրապետություն է Ռուսաստանի կազմի մեջ տեղաբաշխված Ղրիմ թերակղզու մեծ մասի վրա[3]։ Ունի Ուկրաինայի հետ ցամաքային սահման հյուսիսում։

ՂԻՀ-ի կազմի մեջ չի մտնում թերակղզու հարավ-արևմտյան մասը, որը ենթարկվում է Սևաստոպոլի քաղաքային խորհրդին, որը հանդիսանում է առանձին համապետական ենթակայության միավոր[4], և Արբատյան ցամաքալեզվակի հյուսիսային մասը, որը մտնում է Խերսոնի մարզի մեջ։

Պատմություն

1921 թվականի հոկտեմբերի 18-ին Տավրիչեսկի գուբերնիայի մի մասից ձևավորվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։ 1945 թվականի հունիսի 30-ին այն դարձավ ՌԽՖՍՀ կազմում Ղրիմի մարզ։ 1948 թվականին Սևաստոպոլ քաղաքը առանձնացվեց, որպես հանրապետական նշանակության քաղաք։ 1954 թվականից ՈւԽՍՀ-ի կազմի մեջ։ 1991 թվականի փետրվարի 12-ին վերականգնվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։

Ղրիմի տարածքը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ գրավվել է և վերահսկվել տարբեր պետությունների կողմից։ Իր պատմության ընթացքում այն վերահսկվել է կիմերացիների, հույների, սկյութերի, գոթերի, հունների, բուլղարների, խազարների կողմից, և մտել է Կիևյան Ռուսիայի, Բյուզանդական կայսրության, Կիպչակների պետության, Օսմանյան կայսրության, Ոսկե հորդայի թաթարների պետության և Մոնղոլների ենթակայության տակ։ 13-րդ դարում այն մասնակիորեն ենթարկվում էր Վենետիկի և Գենուայի հանրապետություններին, նրանցից հետո Ղրիմը ղեկավարում էին Ղրիմի խանությունը և Օսմանական կայսրությունը 15-18-րդ դարերում, Ռուսական կայսրության կողմից 18-20-րդ դարերում, և ի վերջո մինչև Ուկրաինայի կազմի մեջ մտնելը, այն հանդիսանում էր Սովետական Միության մաս։

ՂԻՀ այժմ ինքնավար խորհրդարանական հանրապետություն է, Ուկրաինայի կազմի մեջ[3], որը կառավարվում է Ղրիմի սահմանադրության համաձայն և Ուկրաինայի օրենքներով։ Մայրաքաղաքը և հանրապետության կառավարության նստավայրն է Սիմֆերոպոլ քաղաքը, որը գտնվում է թերակղզու կենտրոնում։ Ղրիմի մակերևույթի մակերեսը կազմում է 26 200 կմ², և բնակչությունը, ըստ 2007 թվականի գնահատականների կազմում է 1 973 185 մարդ։

Հանրաքվե

2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե: Ղրիմի Գերագույն խորհուրդը, որը նախաձեռնել էր հանրաքվեն, խոստացել էր ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեն Ուկրաինայի մաս մնալ: Ըստ Ղրիմի նորահայտ իշխանությունների հանրաքվեին մասնակցեց ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 83,1%-ըը[փա՞ստ], իսկ ըստ Ղրիմի Թաթարների Ազգային Մեջլիսի, մասնակցեց բնակչության մոտ 30%-ը[փա՞ստ]: Արեւմուտքը եւ Ուկրաինայի իշխանությունները չճանաչեցին հանրաքվեն: Ըստ Ռուսաստանի տվյալների, հանրաքվեի մասնակիցների 96.7%-ը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին:


Ծանոթագրություններ