«Աղասի Շահինյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Աղասի Գևորգի Շահինյան''' (հունիսի 26, 1889, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)-փետրվարի 17, 1919, Վլադիկավկ...»: |
(Տարբերություն չկա)
|
12:24, 5 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Աղասի Գևորգի Շահինյան (հունիսի 26, 1889, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)-փետրվարի 17, 1919, Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնի- կիձե)), Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։ Սովորել է Նևշատելի (Շվեյցարիա) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1906—1908թվականներին), ավարտել՝ Պետերբուրգի նյարդահոգեբուժական ինստիտուտը (1914թվականին)։ Շահինյանը Ալեքսանդրապոլի ս-դ․ կուսակցական կազմակերպության հիմնադիրներից Է։ 1914—1916թվականներին աշխատել է Մոսկվայի հայկական բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի, ապա՝ Քաղաքների համառուսական միության Թիֆլիսի բաժանմունքներում։ Ծավալել է բոլշևիկյան ագիտացիոն-պրոպագանդիստական անլեգալ գործունեություն։ 1917 թվականին Մ․ Շահումյանի հանձնարարությամբ հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում՝ մասնակցել Բաքվի սովետի ստեղծմանը։ 1918թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է Վլադիկավկազ, ուր նշանակվել է հեղափոխական տրիբունալի նախագահ; Գնդակահարվել է դենիկինյանների կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |