«Ցունամի»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
||
Տող 18. | Տող 18. | ||
== Վերջին տարիների ավերիչ ցունամիները == |
== Վերջին տարիների ավերիչ ցունամիները == |
||
* 2004թ. դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում |
* 2004թ. դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում |
||
Հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերով [[2004թ. Հնդկական օվկիանոսի երկրաշարժն ու ցունամին|այս մեկն]] առաջացել է գիշերվա ժամը 00։58-ին<ref>[[UTC]]-ով</ref> տեղի ունեցած 9.3 [[մագնիտուդ]]ով հզոր [[երկրաշարժ]]ից, որի էպիկենտրոնը գտնվում էր [[Ինդոնեզիա]]յի [[Սումատրա]] կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. [[Ինդոնեզիա]] |
Հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերով [[2004թ. Հնդկական օվկիանոսի երկրաշարժն ու ցունամին|այս մեկն]] առաջացել է գիշերվա ժամը 00։58-ին<ref>[[UTC]]-ով</ref> տեղի ունեցած 9.3 [[մագնիտուդ]]ով հզոր [[երկրաշարժ]]ից, որի էպիկենտրոնը գտնվում էր [[Ինդոնեզիա]]յի [[Սումատրա]] կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. [[Ինդոնեզիա]]յում՝ 180 հազար մարդ, [[Շրի-Լանկա]]յում՝ 31÷39 հազար մարդ, [[Հնդկաստան]]ում՝ 12 հազար մարդ, [[Թայլանդ]]ում՝ ավելի քան 5 հազար մարդ։ Ցունամիի ալիքները հասան մինչև [[Աֆրիկա]]՝ զոհեր եղան [[Սոմալի]]ում և [[Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն]]ում: Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ:<br /> |
||
Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա<ref>«Նվերների օրը» կաթոլիկ և մի շարք այլ եկեղեցիների [[Սուրբ Ծնունդ]]ին հաջորդող օրն է:</ref> ցունամի: |
Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա<ref>«Նվերների օրը» կաթոլիկ և մի շարք այլ եկեղեցիների [[Սուրբ Ծնունդ]]ին հաջորդող օրն է:</ref> ցունամի: |
||
* 2011թ. մարտի 11 [[Ճապոնիա]]յում |
* 2011թ. մարտի 11 [[Ճապոնիա]]յում |
21:23, 3 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Ցունամի՝ (Ճապոներեն՝津波 նշանակում է՝ ծովախորշի ալիք) հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։
Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։
Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։
Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։
Վերջին տարիների ավերիչ ցունամիները
- 2004թ. դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում
Հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերով այս մեկն առաջացել է գիշերվա ժամը 00։58-ին[1] տեղի ունեցած 9.3 մագնիտուդով հզոր երկրաշարժից, որի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. Ինդոնեզիայում՝ 180 հազար մարդ, Շրի-Լանկայում՝ 31÷39 հազար մարդ, Հնդկաստանում՝ 12 հազար մարդ, Թայլանդում՝ ավելի քան 5 հազար մարդ։ Ցունամիի ալիքները հասան մինչև Աֆրիկա՝ զոհեր եղան Սոմալիում և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ:
Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա[2] ցունամի:
- 2011թ. մարտի 11 Ճապոնիայում
Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա: Երկրաշարժն ու նրան հետևած ցունամին դարձան Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ: Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած:
Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198÷309 մլրդ:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ UTC-ով
- ↑ «Նվերների օրը» կաթոլիկ և մի շարք այլ եկեղեցիների Սուրբ Ծնունդին հաջորդող օրն է:
Աղբյուր
- Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն