«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (3), : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Առաքել Դավրիժեցի''' (մոտ 1590, [[Թավրիզ]] – 1670, [[Վաղարշապատ]]), հայ պատմագիր, եկեղեցական գործիչ։ Սովորել է [[Էջմիածնի Մայր Տաճար|Սուրբ Էջմիածնի]] հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս Ա Աղբակեցուն]]։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–37թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–46թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։
== Կենսագրություն ==

'''Առաքել Դավրիժեցի''' (մոտ 1590, [[Թավրիզ]] – 1670, [[Վաղարշապատ]]), պատմագիր, եկեղեցական գործիչ։ Սովորել է [[Էջմիածնի Մայր Տաճար|Սուրբ Էջմիածնի]] հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս Ա Աղբակեցուն]]։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–37թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–46թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։


== Աշխատություններ ==
== Աշխատություններ ==

03:50, 2 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Առաքել Դավրիժեցի (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), հայ պատմագիր, եկեղեցական գործիչ։ Սովորել է Սուրբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–37թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–46թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։

Աշխատություններ

Առաքել Դավրիժեցու պատմության 1669 թ. հրատարակության շապիկը

1651–62թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։

Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։

«Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ[1]։ 1990թ. լույս է տեսել երկի գիտական հրատարակությունը[2][3]։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973)[4], լեհերեն (1981), անգլերեն[5], հատվածաբար՝ վրացերեն (1974)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են