«Մասնակցի քննարկում:Rob»–ի խմբագրումների տարբերություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 231. Տող 231.
--[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 18:13, 30 Հուլիսի 2014 (UTC)
--[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 18:13, 30 Հուլիսի 2014 (UTC)
:::Անչափ {{շնորհակալություն}}:--[[Մասնակից:6AND5|6AND5]] ([[Մասնակցի քննարկում:6AND5|քննարկում]]) 19:44, 30 Հուլիսի 2014 (UTC)
:::Անչափ {{շնորհակալություն}}:--[[Մասնակից:6AND5|6AND5]] ([[Մասնակցի քննարկում:6AND5|քննարկում]]) 19:44, 30 Հուլիսի 2014 (UTC)
:::: Չարժի, աննշան բան էր։ --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 06:13, 31 Հուլիսի 2014 (UTC)

06:13, 31 Հուլիսի 2014-ի տարբերակ

http://stats.wikimedia.org/EN/TablesWikipediaHY.htm

2013 (2010-12թթ քննարկումները՝ այստեղ )

Translation

Hi Rob, can you help me with a translation? I would like to know how the family names "Conley" (Wiktionary։ IPA und Audio; Քոնլի?) and "Faulkner" (Wiktionary։ IPA und Audio) are spelled in Armenian. Cheers --Кашко (քննարկում) 20։42, 3 Փետրվարի 2013 (UTC)

Hi, Кашко. Conley is spelled exactly as you have written - Քոնլի, Faulkner as Ֆոլքներ (first choice) or Ֆոլկներ (less common). --Rob (քննարկում) 20:57, 3 Փետրվարի 2013 (UTC)
Perfect: Thanks! --Кашко (քննարկում) 22:43, 3 Փետրվարի 2013 (UTC)

Խնդրանք

Ռոբ ջան, խնդրում եմ մի հատ նայես Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցի (Լվով) հոդվածը, ես դա թարգմանել եմ ռուսերեն-ուկրաիներենից, սակայ այնտեղ հանդիպեցի մի քանի տերմիններ, որոնք չկարողացա թարգմանել։ Որպես իմ ամենալավ ճանաչած պատմաբանի ուզում եմ խնդրել ուղղել... օրինակ՝ վասիլյանուհիներ, թեատինյաններ, ունիատ հայեր... --Ahaik (քննարկում) 10։45, 5 Մարտի 2013 (UTC)

Հայկ ջան, արված է։ --Rob (քննարկում) 13:40, 5 Մարտի 2013 (UTC)[reply]
Մերսի, շատ-շատ --Ahaik (քննարկում) 13:44, 5 Մարտի 2013 (UTC)[reply]
Չարժի, մեր ընդհանուր գործն է :) --Rob (քննարկում) 13:45, 5 Մարտի 2013 (UTC)[reply]

Խնդրանք

Ողջույն Rob, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ կարծիք հայտնիր այստեղ.Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/6AND5։--6AND5 (քննարկում) 15։16, 12 Մարտի 2013 (UTC)

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Էրատո

Ողջույն Rob, ինչքան գիտեմ դու պատմաբան ես, կարող է իմանաս Էրատո թագուհու մասին ինչ գրականություն կա, և տարբեր տեղեր տարբեր տվյալներ տեսա, թե նա 6 - 12 թթ.ներին կառավարել է Տիգրան 5-րդի հետ կամ առանց նրա, կամ 12-ին միայն, որն է ճիշտ?--6AND5 (քննարկում) 18։45, 31 Մարտի 2013 (UTC)

Ողջույն 6AND5, Էրատո թագուհու մասին շատ քիչ բան է հայտնի: Մեկ-երկու սկզբնաղբյուրում է հիշատակվում: Գահակալության թվականները վիճելի են: Եղել է Տիգրան Դ-ի, հետագայում նաև Տիգրան Ե-ի գահակիցը: Մ.թ. 12-ին Տիգրան Ե-ն գահընկեց է արվել անհայտ պատճառներով: Հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսը, առանց նշելու Տիգրան Ե-ի անունը, հայտնում է, որ Արիոբարզանի մահից հետո կարճ ժամանակով հայերի վրա իշխել է Էրատոն, որը շուտով գահընկեց է արվել: Պարզ չի, Տիգրան Ե գահընկեց արվելուց հետո նա միանձնյա կառավարել է, թե ոչ: Եթե կառավարել է, ապա շատ կարժ ժամանակով՝ 1-2 ամիս: Հետո հայերը Հայոց գահին են կարգել Պարթև Արշակունի Վոնոնին:Էրատոն այլևս չի հիշատակվում: --Rob (քննարկում) 11:38, 1 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար, այսինքն Տիգրան Ե հոդվածում, որ նշած է, թե նա միայն 6 թ.-ին է կառավարել, այնքան էլ հավաստի չէ?--6AND5 (քննարկում) 16:21, 1 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Հավաստի չէ: Տիգրան Ե-ն կառավարել է մինչև 11-12թթ-ը (գահակալության ավարտի կոնկրետ թվականը վիճելի է) կամ միանձնյա կամ Էրատոյի հետ (ըստ դրամների վրա առկա գրության): Այնուհետև Էրատոն շատ կարճ ժամանակով՝ մինանձնյա: Այնուհետև հայոց գահին է նստել Վոնոնը: Ահա Տակիտոսի վկայությունը (Տարեգրություններ, գիրք II, 4). «Потом по приказанию Августа власть над армянами получил Артавазд, который спустя короткое время был свергнут ими не без ущерба для нас. Тогда, чтобы навести порядок в Армении, туда был направлен Гай Цезарь. С согласия и одобрения армян он поставил царем над ними Ариобарзана, родом мидянина, отличавшегося телесною красотой и выдающимися душевными качествами. После того как его постигла смерть от несчастного случая, армяне не пожелали терпеть царями его детей; испытали они и правление женщины, которую звали Эрато, но и она была вскоре низложена; и вот растерянные и скорее потому, что были лишены государя, чем по свободному выбору, они принимают на царство бежавшего к ним Вонона. Но так как ему начал угрожать Артабан, — а если б мы стали его защищать, нам пришлось бы вступить в войну с парфянами, — правитель Сирии Кретик Силан вызвал Вонона к себе и, сохранив ему прежнюю роскошь и царский титул, окружил его стражею. Как поступил Вонон, чтобы снять с себя это бесчестье, мы сообщим в свое время.»--Rob (քննարկում) 17:56, 1 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Սա էլ հատված Օգոստոս կայսեր ինքնակենսագրական գրությունից (RES GESTAE DIVI AUGUSTI) 2. Великую Армению, когда был убит ее царь Артаксий, хотя я мог сделать провинцией, я предпочел, по примеру наших предков, это царство Тиграну, сыну царя Артавазда, внуку также царя Тиграна, через Тиб<ерия> Нерона передать, который тогда был моим пасынком. И этот же народ, после того отп[ав] ший и взбунтовавшийся, усмиренный Гаем, моим сыном, царю Арио[барз]ану, сыну царя мидян Артабаза, для царствования я передал, а после е[го] смерти его сыну Артавазду. Когда он был [уб]ит, [Тиг]рана, который происходил из царского армянского рода, в это ца[рство] я послал.
Շատ շնորհակալ եմ, հարգելի Ռոբ մանրամասն պատասխան տալու համար:--6AND5 (քննարկում) 19:55, 1 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Չարժի, պարզապես խնդիրը նրանում է, որ տարբեր ուսումնասիորղներ տարբեր թվականներ են տալիս Էրատոյի գահակալության համար։ --Rob (քննարկում) 08:48, 3 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Պարգև

Վիքիմեդալ
Հարգելի Ռոբ, նվիրում եմ քեզ այս վիքիմեդալը հայերեն ՎՊ-ում մեծ ավանդի համար, և հուսով եմ, որ կշարունակես ներդրումներ կատարել--Raz from Armenia 11։42, 3 Ապրիլի 2013 (UTC)
Շնորհակալություն :) --Rob (քննարկում) 11:44, 3 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Շնդրեմ:___Raz from Armenia 11:53, 3 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Խնդրանք

Ողջույն Rob, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ--6AND5 (քննարկում) 18։21, 14 Ապրիլի 2013 (UTC)

Համագործակցության հրավեր

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։34, 7 Մայիսի 2013 (UTC)

Կատեգորիա

Ողջույն Ռոբ, կարո՞ղ եմ իմանալ այս խմբագրման պատճառը և հիմքը։ --ջեօ  10։27, 28 Մայիսի 2013 (UTC)

Ողջույն, Դաթո ջան: Պատճառը նրանումն է, որ «Վրացիներ» և «Հայեր» կատեգորիաները ավելորդ են այն պարագայում, երբ արդեն իսկ հոդվածում առկա են «Վրացի քաղաքական գործիչներ» կամ «Հայ լեզվաբաններ» կատեգորիաները: Այսինքն կատեգորիաների ծառի վրա «Վրացի քաղաքական գործիչը» «Վրացիներ» կատեգորիայի մասնավոր ճյուղավորումն է: --Rob (քննարկում) 11:00, 28 Մայիսի 2013 (UTC)[reply]
Լավ, թող այդպես լինի։ Դեմ չեմ։ --ջեօ  11:04, 28 Մայիսի 2013 (UTC)[reply]

Վիքիպահեստ փոխադրված պատկերներ

Բարի երեկո Ռոբ, քո բեռնած հետևյալ երեք պատկերները փոխադրվել են Վիքիպահեստ (commons.wikimedia.org), քանի որ դրանք ազատ պատկերներ էին, իսկ ազատ պատկերները Հայերեն Վիքիպեդիա կարելի է բեռնել միայն հատուկ դեպքերում։

Փոխադրումը պարզապես բացառության կարգով է արվել։ Այլապես Հայերեն Վիքիպեդիա բեռնվող ազատ պատկերները ենթակա են ջնջման։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 20։42, 31 Մայիսի 2013 (UTC)

OK, շնորհակալություն: --Rob (քննարկում) 07:14, 1 Հունիսի 2013 (UTC)[reply]

Պարգևներ

Առասպելական շքանշան
Հարգելի Rob այս Վիքիշքանշանը նվիրում եմ ձեզ հայ Վիքիում Հունական դիցաբանությանը նվիրված հոդվածներ ստեղծելու համար։Արման Մուսիկյան (քննարկում) 04։12, 1 Հունիսի 2013 (UTC)
Արման ջան, շնորհակալություն: --Rob (քննարկում) 07:06, 1 Հունիսի 2013 (UTC)[reply]
Բարելավման շքանշան
Հարգելի Rob, այս շքանշանը ձեզ ՀՍՀ-ից Վիքի տեղափոխող հոդվածների վերահսկման և բարելավման համար։Արման Մուսիկյան (քննարկում) 05։22, 3 Հունիսի 2013 (UTC)
Եվ նորից շատ շնորհակալություն պարգևի համար, Արման ջան: --Rob (քննարկում) 05:46, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի Rob, այս շքանաշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ - Արման Մուսիկյան (քննարկում) 18։48, 6 Հունիսի 2013 (UTC)
Արման ջան, շատ ու շատ շնորհակալությո՜ւն: :) --Rob (քննարկում) 19:05, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]
Գերվաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի Rob, ձեզ սիրով հանձնում եմ այս շքանշանը Հայ Վիքիում մեծ ավանդ ունենալու համար։ - Արման Մուսիկյան (քննարկում) 04։02, 14 Հունիսի 2013 (UTC)
Արման ջան, քո կողմից շքանշաններ նվիրելը չի պակասում, իմ կողմից էլ՝ դրա համար շնորհակալություն ասելը :) --Rob (քննարկում) 05:18, 14 Հունիսի 2013 (UTC)[reply]
Օբյեկտիվորեն գնահատում եմ, Rob ջան: - Արման Մուսիկյան (քննարկում) 05:24, 14 Հունիսի 2013 (UTC)[reply]

Տեղեկաքարտի ստուգում

Բարի երեկո, Rob։ Քլոդվիգ I հոդվածում ավելացրեցի տեղեկաքարտ, բայց ճիշտն ասած չգիտեմ՝ արդյոք ճիշտ եմ գրել թագավորների անունները հայերեն։ Եթե դժվար չէ, խնդրում եմ ստուգել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 20։15, 29 Հունիսի 2013 (UTC)

Ողջույն, Lilitik22: Նայեցի տեղեկաքարտը: Կարծում եմ, եթե մենք ընտրել ենք 'անվան Ք'լոդվիգ ձևը, ապա այն անուններում ևս առաջին տարը պետք է լինի «Ք»՝ Քիլդերիք, Քիլդեբերտ I, Քլոտար I և այլն: --Rob (քննարկում) 05:06, 30 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ, արդեն ուղղեցի։ --Lilitik22 (քննարկում) 17:11, 3 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Հարց

Rob, մի հարց տամ ձեզ, դուք վերականգնել եք այդ հոդվածը բայց հեռացրել եք այդտեղից այն հատվածը որտեղ նշվում էր որ այբուբենի կեսը հիմնված է այդ սիմվոլի վրա։ Ինչու? Ինչու այդ հատվածը հեռացրել եք առանց քննարկման, չէ որ այն նույն աղբյուրի վրա է հիմնված ինչ մնացած մասը։--David1992 (քննարկում) 17։32, 8 Օգոստոսի 2013 (UTC)

David1992, եթե գտնում եք, որ հատվածը անհիմն է հեռացվել՝ կարող եք վերականգնել: --Rob (քննարկում) 05:33, 9 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ջնջվել է. Larisa Alaverdyan.jpg

Հարգելի՛ Rob։ Ձեր բեռնած Larisa Alaverdyan.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --ERJANIK 07։44, 2 Հոկտեմբերի 2013 (UTC)

Կամբյուսե՞ս թե՞ Կամբյուսես II

Ողջույն, Ռոբ ջան։ Մի մասնակից ՀՍՀ-ից հոդված է ստեղծել՝ Կամբյուսես II, բայց ՀՍՀ-ում գրված է Կամբյուսես։ Ո՞րն է ճիշտ։ Ես հակված եմ ՀՍՀ-ին։ --Lilitik22 (քննարկում) 18։00, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)

Լիլիթ ջան, ողջույն: Ավելի ճիշտ է Կամբյուսես II, քանի որ ժամանակակից արևմտյան պատմագրության մեջ ճանաչված է նաև Կամբյուսես I -ը ՝ Կյուրոս Մեծի հայրը (Տես՝ Cambyses_I) --Rob (քննարկում) 18:46, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Պարզ է, շնորհակալություն Ռոբ ջան։ --Lilitik22 (քննարկում) 15:28, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Չարժի, նորե'ն համեցեք :) --Rob (քննարկում) 17:41, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Արքա և թագավոր

Ողջույն, Ռոբ ջան։ Այս քննարկումը կնայե՞ս։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 20։35, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

Արևմտյան Հայաստանի դրոշը

Ողջույն, Ռոբ ջան։ Քո կարիքն է զգացվում այս քննարկման մեջ։ Խնդրում եմ նայես։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17։39, 10 Նոյեմբերի 2013 (UTC)

Ռոբ ջան, ուղղակի չէի կարող չխնդրել․ ավելի հաճախ քո կամքով մտի քննարկումների մեջ :) --vacio 20:09, 10 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Խնդիր չկա, կաշխատեմ հետագայում ավելի ակտիվ մասնակցել, պարզապես նման հարցերում շատ զգայուն համայնք ունենք, չէի ուզում իզուր տեղը քաոսն ավելացնել... :) --Rob (քննարկում) 20:20, 10 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Ինձ թվում է հակառակը, հիմնավոր կարծիքը օգնում է վերացնել այդ քաոսը։ Իսկ վերջինիս պատճառը փաստարկների փոխարեն ցանկություններն ու զգացմունքներն օգտագործելն է։ --vacio 20:50, 10 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Ջնջվել է պատկեր

Հարգելի՛ Rob։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Տվյալներ լրացված չէին, բացի այդ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը չի թույլ տալիս օգտագործել այս պատկերը։ Հարգանքներով՝ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։05, 15 Նոյեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր

Վիքիտոնածառ
Հարգելի՛ Rob, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05։02, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալություն, Արման ջան: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: :) --Rob (քննարկում) 08:19, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն, Ռոբ ջան։--Արման Մուսիկյան (քննարկում) 09:06, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Քվեարկություն. տարվա հոդված

Տարվա հոդված
Հարգելի Rob,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Տիգրան Չուխաճյան

Ողջո՜ւյն, Ռոբ ջան։ Տիգրան Չուխաճյանի կենսագրությունը Թարգմանչի անկյուն նախագծում է թարգմանվել, պետք է ձուլվի հոդվածում առկա նյութի հետ։ Դո՞ւ ես անում, թե՞ ես անեմ։ --Lilitik22 (քննարկում) 20:13, 25 Փետրվարի 2014 (UTC)

Արված է, Ռոբ ջան, խնդրում եմ մասնակցել այս քննարկմանը։ Շնորհակալություն--Lilitik22 (քննարկում) 21:08, 25 Փետրվարի 2014 (UTC)

Մահմեդականություն թե իսլամ

Rob ջան, ողջույն։ Մահմեդականության և իսլամի շուրջ քննարկում ենք ծավալել, շատ շնորհակալ կլինեմ, եթե կարծիքդ արտահայտես այստեղ։ --Lilitik22 (քննարկում) 15:52, 13 Մարտի 2014 (UTC)[reply]

պատկերի չափ

ողջույն Հարգելի՛ Rob, ինչպե՞ս ես, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, Ձեր բեռնած Հարյուր տարվա մենություն.jpeg պատկերը չի համապատասխանում այդ կետին, 1042 × 1598 փիքսել է, խնդրեմ ուղղեք: --ERJANIK 08:21, 29 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Արված է, Երջանիկ ջան: --Rob (քննարկում) 08:35, 29 Ապրիլի 2014 (UTC)[reply]
շնորհակալություն: --ERJANIK 08:36, 29 Ապրիլի 2014 (UTC)[reply]

խնդրանք-առաջարկ

Հարգելի՛ Rob, ՎՊ:ԱԵՀ-ում կան մի շարք քննարկումներ, որոնք կարիք ունեն փակման, Դուք այնտեղ արտահայտել եք շատ կարծիքներ, խնդրեմ եթե նոր բան ունեք գրելու այնտեղ, գրեք: Շնորհակալություն նախապես, հարգանքներով` --ERJANIK 08:15, 5 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի Երջանիկ, ասելիքս ասված է, նույն փաստարկները կրնելու պետք չեմ տեսնում․․․ --Rob (քննարկում) 09:44, 5 Մայիսի 2014 (UTC)[reply]
իհարկե կրկնվելու կարիք չկա, շնորհակալություն Հարգելի՛ Rob: --ERJANIK 11:01, 5 Մայիսի 2014 (UTC)[reply]

Օրվա հոդված – Մանիքեություն

Ռոբ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Մանիքեություն հոդվածն ընտրվել է 2014 թ. հունիսի 18-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։ --Լիլիթ (քննարկում) 06:36, 18 Հունիսի 2014 (UTC)[reply]

Խնդրանք

Բարև հարգելի Ռոբ, քանի որ դու հետաքրքրվում ես օպերային երաժշտությամբ, կարծում եմ Ադաջիոից գլուխ կհանես, եթե կարող ես նայիր այս փոքրիկ հոդվածը՝ Մասնակից:6AND5/Ադաջիո Ալբինոնի, ռուսերեն երկու չթարգմանված տող կա, կարող ես թարգմանել?--6AND5 (քննարկում) 09:31, 30 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Օպերային երաժշտության սիրահար է նաև Մասնակից:A.arpi.a-ն։ Նա մեր ակտիվ մասնակիցներից մեկն է։ Կարող է կարողանա օգնել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:29, 30 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Մերսի, կսպասեմ նաև նրա արձագանքին...--6AND5 (քննարկում) 13:09, 30 Հուլիսի 2014 (UTC)[reply]
6AND5, ողջույն: թարգմանությունները ստորև
басовую партию и два фрагмента партии первой скрипки общей продолжительностью шесть тактов.
բասային պարտիան և երկու հատված առաջին ջութակի պարտիայից 6 տակտ ընդհանուր տևողությամբ
Адажио соль минор для струнных и органа на основе двух фрагментов темы и цифрованного баса Томазо Альбинони
Ադաջիո սոլ մինոր լարայինների և երգեհոնի համար Թոմազո Ալբինոնիի թեմայի երկու հատվածների և թվայնացված բասի հիման վրա

--Rob (քննարկում) 18:13, 30 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Անչափ Շնորհակալություն:--6AND5 (քննարկում) 19:44, 30 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Չարժի, աննշան բան էր։ --Rob (քննարկում) 06:13, 31 Հուլիսի 2014 (UTC)[reply]