«Ադրիան ֆոն Ցիգլեր»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''Ադրիան ֆոն Ցիգլերը''' (Adrian von Ziegler) շվեցարացի երգահան է: Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին [[Շվեյցարիա]]յի մայրաքաղաք [[Ցյուրիխ]]ում:<ref name="youtube_a">{{cite web|url=http://www.youtube.com/watch?v=hH7ietk_pvM|title=YouTube - Question & Answer Part 1/4 - 50'000 Subs Special}}</ref> Ճանաչում է ստացել [[YouTube]] կայքի միջոցով: 2014 թվականի հունվար ամսին Յութուբում նրա [http://www.youtube.com/user/AdrianvonZiegler ալիքի] հետևորդների |
'''Ադրիան ֆոն Ցիգլերը''' (Adrian von Ziegler) շվեցարացի երգահան է: Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին [[Շվեյցարիա]]յի մայրաքաղաք [[Ցյուրիխ]]ում:<ref name="youtube_a">{{cite web|url=http://www.youtube.com/watch?v=hH7ietk_pvM|title=YouTube - Question & Answer Part 1/4 - 50'000 Subs Special}}</ref> Ճանաչում է ստացել [[YouTube]] կայքի միջոցով: 2014 թվականի հունվար ամսին Յութուբում նրա [http://www.youtube.com/user/AdrianvonZiegler ալիքի] հետևորդների թիվն անցավ 200 հազարը:<ref name="youtube2">{{cite web|url=https://www.youtube.com/user/AdrianvonZiegler/videos|title=AdrianvonZiegler}}</ref> Ադրիան ֆոն Ցիգլերի ստեղծագործությունները հիմնականում առանց խոսքերի են, քանի որ, ինչպես ինքն է նշում "չի ցանկանում ավելացնել խոսքեր [իր] երգերին, որ [նրա] երգերը լսողը յուրովի ընկալի":<ref name="youtube3">{{cite web|url=http://www.youtube.com/watch?v=v8pByp1S-xkk|title=YouTube - Question & Answer Part 2/4 - 50'000 Subs Special}}</ref> Իր երաժշտություններում նա հիմնականում օգտագործում է ստեղնաշարային գործիքներ (հաճախ դաշնամուր), կիթառ, պարկապզուկ, հարվածային գործիքներ, ջութակ: |
||
==Երաժշտական կարիերա== |
==Երաժշտական կարիերա== |
15:02, 29 Հուլիսի 2014-ի տարբերակ
Ադրիան ֆոն Ցիգլերը (Adrian von Ziegler) շվեցարացի երգահան է: Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում:[1] Ճանաչում է ստացել YouTube կայքի միջոցով: 2014 թվականի հունվար ամսին Յութուբում նրա ալիքի հետևորդների թիվն անցավ 200 հազարը:[2] Ադրիան ֆոն Ցիգլերի ստեղծագործությունները հիմնականում առանց խոսքերի են, քանի որ, ինչպես ինքն է նշում "չի ցանկանում ավելացնել խոսքեր [իր] երգերին, որ [նրա] երգերը լսողը յուրովի ընկալի":[3] Իր երաժշտություններում նա հիմնականում օգտագործում է ստեղնաշարային գործիքներ (հաճախ դաշնամուր), կիթառ, պարկապզուկ, հարվածային գործիքներ, ջութակ:
Երաժշտական կարիերա
15 տարեկանում, այն բանից հետո, երբ դուրս եկավ տեղական ռոք խմբի կազմից, որում հարվածային գործիքներով եր նվագում, Ադրիանը սկսեց ինքնուրույն ստեղծագործել:
2007-2009 թվականների ընթացքում նա ձայնագրում է բազմաթիվ դեմո երգեր՝ ընտրելով "Indigo" բեմական անունը: Այդ ժամանակ կիթառի հետ մեկտեղ հաճախ օգտագործում էր ստեղնաշարային և նվագախմբի տարբեր գործիքներ:
2009 թվականից սկսած նա սկսում ստեղծագործել իր իսկական անվան տակ: 2010-2014 թվականների ընթացքում թողարկել է 13 ալբոմ:
Երաժշտական ուղղություններ
Ադրիանի ստեղծագործությունները տարբեր երաժշտական ուղղությունների են պատկանում: Այդ ուղղությունները, ըստ Ադրիանի, կարելի է բնորոշել որպես կելտական երաժշտությունը, էմոցիոնալ երաժշտություն, հանգստացնող երաժշտություն, մետալ, համաշխարհային երաժշտություն, Dark alternative երաժշտությունը, Neoclassical Dark wave և ֆիլմային երաժշտություն:[4] "Համաշխարհային երաժշտություն" ուղղության մեջ հիմնականում ընդգրկված են արևելյան երաժշտություն, որն իր հերթին բաժանվում է պարսկա-արաբական և չինա-ճապոնական ելևեջեր ունեցող երգերի: Dark alternative ուղղության պատկանող ստեղծագործություններում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախումբ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրիանը փորձել է գրել նաև էլեկտրոնային երաժշտություն, ինչի արդյունքում համագործակցություն է սկսվել նրա և The Enigma TNG միջև: Ադրիանի խոսքերով "այս ոճի երաժշտությունն իրեն այքան էլ հոգեհարազատ չէ, սակայն այս համագործակցությունը երկարաժամկետ կլինի":[5]
Ոգեշնչման աղբյուրներ
Երաժշտություն գրելիս, ինչպես նշում է Ադրիանը, ինքը ոգեշնչում է բնությունից, գրականությունից, պատմությունից, դիցաբանությունից, իր զգացմունքներից և երևակայական աշխարհից, ինչպես նաև իր ընտրյալ Կարինայից:[1]
Սկավառակագրություն
Ալբոմներ
- Requiem (2010)
- Lifeclock (2010)
- Across Acheron (2011)
- Wanderer (2011)
- Mirror of the Night (2011)
- Mortualia (2012)
- Spellbound (2012)
- Starchaser (2012)
- The Celtic Collection (2012)
- Odyssey (2012)
- Feather and Skull (2013)
- Vagabond (2013)
- Libertas (2014)
Հղումներ
- Ադրիան ֆոն Ցիգլերի ալիքը YouTube-ում
- Ադրիան ֆոն Ցիգլերի պաշտոնական էջը Facebook-ում
- Ադրիան ֆոն Ցիգլերի պաշտոնական էջը Twitter-ում