«Ադրիան ֆոն Ցիգլեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ադրիան ֆոն Ցիգլերը''' (Adrian von Ziegler) շվեցարացի երգահան է:<ref name="youtube_a">{{cite web|url=http://www.youtube.com/watch?v=hH7ietk_pvM...»:
(Տարբերություն չկա)

14:44, 29 Հուլիսի 2014-ի տարբերակ

Ադրիան ֆոն Ցիգլերը (Adrian von Ziegler) շվեցարացի երգահան է:[1] Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում: Ճանաչում է ստացել YouTube կայքի միջոցով: 2014 թվականի հունվար ամսին Յութուբում նրա ալիքի հետևորդների քանակն անցավ 200 հազարը:[2] Ադրիան ֆոն Ցիգլերի ստեղծագործությունները հիմնականում առանց խոսքերի են, քանի որ, ինչպես ինքն է նշում "չի ցանկանում ավելացնել խոսքեր [իր] երգերին, որ [նրա] երգերը լսողը յուրովի ընկալի դրանք":[3] Իր երաժշտություններում նա հիմնականում օգտագործում է ստեղնաշարային գործիքներ (հաճախ դաշնամուր), կիթառ, պարկապզուկ, հարվածային գործիքներ, ջութակ:

Երաժշտական կարիերա

15 տարեկանում, այն բանից հետո, երբ դուրս եկավ տեղական ռոք խմբի կազմից, որում հարվածային գործիքներով եր նվագում, Ադրիանը սկսեց ինքնուրույն ստեղծագործել:

2007-2009 թվականների ընթացքում նա ձայնագրում է բազմաթիվ դեմո երգեր՝ ընտրելով "Indigo" բեմական անունը: Այդ ժամանակ կիթառի հետ մեկտեղ հաճախ օգտագործում էր ստեղնաշարային և նվագախմբի տարբեր գործիքներ:

2009 թվականից սկսած նա սկսում ստեղծագործել իր իսկական անվան տակ: 2010-2014 թվականների ընթացքում թողարկել է 13 ալբոմ:

Երաժշտական ուղղություններ

Ադրիանի ստեղծագործությունները տարբեր երաժշտական ուղղությունների են պատկանում: Այդ ուղղությունները, ըստ Ադրիանի, կարելի է բնորոշել որպես կելտական երաժշտությունը, էմոցիոնալ երաժշտություն, հանգստացնող երաժշտություն, մետալ, համաշխարհային երաժշտություն, Dark alternative երաժշտությունը, Neoclassical Dark wave և ֆիլմային երաժշտություն:[4] "Համաշխարհային երաժշտություն" ուղղության մեջ հիմնականում ընդգրկված են արևելյան երաժշտություն, որն իր հերթին բաժանվում է պարսկա-արաբական և չինա-ճապոնական ելևեջեր ունեցող երգերի: Dark alternative ուղղության պատկանող ստեղծագործություններում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախումբ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրիանը փորձել է գրել նաև էլեկտրոնային երաժշտություն, ինչի արդյունքում համագործակցություն է սկսվել Ադրիանի և The Enigma TNG միջև: Ադրիանի խոսքերով "այս ոճի երաժշտությունն իրեն այքան էլ հոգեհարազատ չէ, սակայն այս համագործակցությունը երկարաժամկետ կլինի":[5]

Ոգեշնչման աղբյուրներ

Երաժշտություն գրելիս Ադրիանի խոսքերով ինքը ոգեշնչում է բնությունից, գրականությունից, պատմությունից, դիցաբանությունից, իր զգացմունքներից և երևակայական աշխարհից, ինչպես նաև իր ընտրյալ Կարինայից:[1]

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • Requiem (2010)
  • Lifeclock (2010)
  • Across Acheron (2011)
  • Wanderer (2011)
  • Mirror of the Night (2011)
  • Mortualia (2012)
  • Spellbound (2012)
  • Starchaser (2012)
  • The Celtic Collection (2012)
  • Odyssey (2012)
  • Feather and Skull (2013)
  • Vagabond (2013)
  • Libertas (2014)

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «YouTube - Question & Answer Part 1/4 - 50'000 Subs Special».
  2. «AdrianvonZiegler».
  3. «YouTube - Question & Answer Part 2/4 - 50'000 Subs Special».
  4. «Adrian von Ziegler - About – Facebook».
  5. «YouTube - Electronic Music - New Horizons - Adrian von Ziegler's comment».